Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2026 թվականի N 441-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածի 3.1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3.1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում`

1) 1-ին կետում «Անշարժ» բառը փոխարինել «Սահմանափակում կիրառող իրավասու մարմինները, այդ թվում` դատարանները` անշարժ» բառերով.

2) 4-րդ կետի 1-ին ենթակետի`

ա. «բ» պարբերությունում «սահմանափակումը կիրառող մարմինը» բառերը փոխարինել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված սահմանափակում կիրառող իրավասու մարմինը» բառերով,

բ. «զ» պարբերությունը «համարանիշը» բառից հետո լրացնել «(դատարանների համար` առկայության դեպքում)» բառերով.

3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կոնկրետ անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակում կիրառելու դեպքում` սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-»զ» պարբերություններով նախատեսված տվյալները, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը կամ անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը:».

4) 7-րդ կետի`

ա. 3-րդ ենթակետը «իսկ» բառից առաջ լրացնել «ծննդյան ամսաթիվը (եթե չի մուտքագրվում հանրային ծառայության համարանիշը),» բառերով,

բ. 4-րդ ենթակետը «համարանիշը» բառից հետո լրացնել «(դատարանների համար` առկայության դեպքում)» բառերով,

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը:»,

դ. 7-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Դատարանները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում այն անձի` որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով նախատեսված տվյալները և գրավոր համաձայնությունը, ով համապատասխան համակարգում պետք է գրանցվի որպես լոկալ կառավարիչ:

4. Որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով նախատեսված տվյալները և համապատասխան գրավոր համաձայնությունը ստանալուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում որպես լոկալ կառավարիչ գրանցման ենթակա անձի աշխատանքային էլեկտրոնային փոստին է ուղարկում համակարգում գրանցման համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը, որոնք հիմք են հանդիսանում որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով իրենց ամրակցված համակարգչի միջոցով համակարգի առանձնացված տիրույթ ներմուծելու արդյունքում որպես լոկալ կառավարիչ մուտք գործելու համար` նույնականացման քարտի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խիստ նույնականացման այլ գործիքների կիրառմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի 3

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2026
N 441-Ն
Որոշում