Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2026 թվականի N 346-Ն

 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

303. Էլեկտրաշարժիչները պետք է պաշտպանված լինեն գերբեռնվածությունից` բոլոր սնող հոսանքալարերն անջատելու միջոցով էլեկտրաշարժիչի սնումը դադարեցնող և սկզբնական դիրքի ձեռքով վերադարձնող հարմարանքով:

304. Էլեկտրաշարժիչի անջատումը, մեխանիկական արգելակի կիրառումը և խցիկի կանգը պետք է տեղի ունենան հետևյալ դեպքերում`

1) էլեկտրաշարժիչի ջերմային գերբեռնվածության ժամանակ: Մեխանիկական արգելակումը և խցիկի կանգը պետք է կատարվեն խցիկի շարժման ուղղությամբ ամենամոտ հարկի հարթակի վրա կամ վերելակի կառավարման հրահանգի կատարումից հետո: Թույլատրվում է շահագործման նորմալ ռեժիմին ավտոմատ վերադարձ միայն ջերմաստիճանի աշխատանքային մակարդակին դրա իջնելուց հետո.

2) ուժային և անվտանգության շղթաներում կարճ միացման ժամանակ.

3) հաստատուն հոսանքի շարժիչում գրգռման անհայտացման դեպքում.

4) անվտանգության էլեկտրական սարքավորումների գործարկումը, բացառությամբ սույն կանոնի 306-րդ, 337-րդ, 338-րդ, 339-րդ և 345-րդ կետերով նախատեսված դեպքերի.

5) եթե շարժիչի փաթույթները սնվում են առանձին էլեկտրական շղթաներից, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները պետք է վերաբերեն այդ փաթույթներից յուրաքանչյուրին:

305. Հաստատուն հոսանքի գեներատորից սնվող վերելակների շարժիչները պետք է պաշտպանված լինեն գերբեռնվածությունից:

306. Թույլատրվում է խցիկի շարժումը էլեկտրաշարժիչի օգնությամբ ծայրային անջատիչի, անվտանգության էլեկտրական սարքավորումների, անջատման էլեկտրական սարքի, խզման և ճոպանների տեղաշարժի (թուլացման) հետ կապված ձգող տարրերի հսկիչ որսիչների, թափամեղմիչների, արագության սահմանափակիչների և հպակի (հպակների) անվտանգության այդ սարքավորումների հատուկ անջատիչ (փոխանջատիչ) սարքերի շունտավորման հպակների գործարկումից հետո: Այդ դեպքում կառավարումը պետք է իրականացվի միայն մեքենայական սրահից կամ սույն կանոնի 89-րդ կետով նախատեսված կառավարման սարքավորումից: Այդ դեպքում պետք է բացառվեն մեքենայական սրահից կամ սույն կանոնի 89-րդ կետով նախատեսված սարքավորումներից դուրս տեղադրված ապարատներից ստացվող կառավարման հրահանգների (բացառությամբ «Կանգ» սեղմակոճակից տրվող հրահանգի) գործողությունները: Խցիկը պետք է տեղաշարժվի միայն ինքնավերադարձ ապարատի գործողությունների կառավարման «Վերև» կամ «Ներքև» կոճակի սեղմման դեպքում: Թույլատրվում է խցիկի շարժումն անվանական արագությամբ:

307. Մեքենայական սրահ ունեցող վերելակները պետք է ունենան այդ սրահից կառավարման սարքավորումներ.

1) մեքենայական սրահից կառավարման դեպքերում`

ա. պետք է բացառվի մեքենայական սրահից դուրս գտնվող կառավարման սարքավորումներից տրված հրահանգների կատարումը` բացի «Կանգ» հրահանգից: Այդ դեպքում թույլատրվում է անջատել նաև բեռնավորման հարթակներում տեղակայված «Կանգ» սեղմակոճակները,

բ. պետք է կանխվի հորանի դռների ավտոմատ փականների վրա շարժական փոխարկիչի ազդեցությունը` այն վերելակների համար, որոնք սարքավորված են այդպիսի փոխարկիչներով,

գ. պետք է բացառվի հորանի և խցիկի դռների ավտոմատ կերպով բացվելը,

դ. պետք է միացված լինի «Զբաղված է» ազդանշանը` այդպիսի ազդանշանով սարքավորված վերելակներում,

ե. խցիկի գործարկումը և դրա շարժումը պետք է հնարավոր լինեն միայն անվտանգության էլեկտրական սարքավորումների հպակները միացված լինելու դեպքում,

զ. խցիկը պետք է ավտոմատ կերպով կանգ առնի ներքին և վերին նստեցման (բեռնավորման) հարթակների մակարդակներում.

2) մեքենայական սրահից կառավարելու համար պետք է օգտագործվեն խցիկը դեպի «Վերև» ու «Ներքև» գործարկման, ինչպես նաև «Կանգ» սեղմակոճակները: Յուրաքանչյուր կանգից հետո խցիկը պետք է գործարկվի միայն նոր տրվող կառավարման հրահանգի դեպքում: Սույն կետի պահանջները տարածվում են նաև մեքենայական սրահ չունեցող կառավարման սարքավորումներից ղեկավարվող փոքր բեռնատար վերելակների վրա:

308. Վերելակները, բացի փոքր բեռնատար և հարթակային վերելակներից, պետք է ունենան խցիկի տանիքից կառավարման հնարավորություն («Ստուգում» ռեժիմ): Խցիկի տանիքից կառավարման դեպքում դրա շարժման արագությունը պետք է լինի 0,63 մ/վ-ից ոչ ավելի: Վերելակը պետք է կառավարվի միայն խցիկի «Վերև» ու «Ներքև» ընթացքների սեղմակոճակներով սարքավորված հարմարանքով: Տանիքից կառավարման դեպքում խցիկի շարժումը պետք է հնարավոր լինի`

1) միայն սեղմակոճակները սեղմած պահելու ժամանակ.

2) անվտանգության անջատիչների միակցված հպակների (փակ շղթայի) դեպքում.

3) վերելակի խցիկում, մեքենայական սրահում և նստեցման (բեռնավորման) հարթակներում տեղակայված կառավարման սեղմակոճակային սարքավորումներից ստացվող բոլոր հրահանգների կատարումը բացառվելու դեպքում, բացառությամբ «Կանգ» սեղմակոճակի: Այդ դեպքում թույլատրվում է անջատել նաև բեռնավորման հարթակներում տեղակայված «Կանգ» սեղմակոճակը.

4) շարժական փոխարկիչով սարքավորված վերելակների հորանի դռների փականների վրա այդպիսի փոխարկիչի ազդեցությունը կանխելու դեպքում.

5) հորանի և խցիկի դռների ավտոմատ բացվելը բացառելու դեպքում.

6) «Զբաղված է» ազդանշանի միացված լինելու դեպքում` այն վերելակների համար, որոնք սարքավորված են այդպիսի հարմարանքով:

309. Հորանի ավտոմատ բացվող դռներով վերելակի խցիկի էլեկտրաշարժիչի օգնությամբ «Ստուգում» ռեժիմով տեղաշարժում թույլատրվում է հորանի և խցիկի դռների ավտոմատ փակման անջատիչների հպակները հատուկ սարքավորման հպակով շունտավորելու դեպքում: Այդ դեպքում պետք է կատարվեն սույն կանոնի 308-րդ կետով նախատեսված պայմանները` ներառյալ հետևյալ լրացումները`

1) խցիկի տանիքին պետք է տեղակայված լինի լրացուցիչ սեղմակոճակ: Կառավարումը պետք է կատարվի միայն խցիկի տանիքից` լրացուցիչ և «Ստուգում» սեղմակոճակների վրա միաժամանակ ազդելու դեպքում.

2) խցիկի շարժման արագությունը չպետք է լինի 0,4 մ/վ-ից ավելի:

310. Խցիկը պետք է սարքավորված լինի հարմարանքով, որը հսկում է դրա գերբեռնվածությունը և կանխում խցիկի շարժումը դրա մեջ 10 տոկոսով անվանական բեռնունակությունը գերազանցող, բայց 75 կգ-ից ոչ պակաս բեռի առկայությունը: Այդ դեպքում պետք է միանա «Վերելակը գերբեռնված է» ազդանշանը: Գերբեռնվածության դեպքում վերելակների ավտոմատ դռները պետք է բաց մնան, ձեռքով բացվող դռները պետք է մնան չփակված: Գերբեռնվածության ազդանշանը պետք է լինի ձայնային կամ լուսային ազդանշանային սարքավորման տեսքով` «Վերելակը գերբեռնված է» նշագրմամբ կամ համապատասխան գրաֆիկական խորհրդանիշով: Թույլատրվում է նշված նշագրումը կամ խորհրդանիշը տեղակայել լուսային ազդանշանի կողքին:

311. Խցիկը և խցիկի տանիքը պետք է ապահովված լինեն սպասարկող անձնակազմի գտնվելու վայրի հետ երկկողմանի խոսակցական կապով:

312. Մեքենայական սրահը վերին դիրքում տեղակայված լինելու դեպքում մեքենայական սրահի և խցիկի, մեքենայական սրահի և ներքին հարկի հարթակի կամ գետնախորշի, իսկ մեքենայական սրահը ներքևում տեղակայված լինելու դեպքում` մեքենայական սրահի և խցիկի, մեքենայական և բլոկային սրահների միջև պետք է նախատեսված լինի վերանորոգման հեռախոսային կամ այլ երկկողմանի կապի իրականացման հնարավորություն:

313. Ճոպանատար փոկանիվով կամ շփման թմբուկով կարապիկով սարքավորված վերելակի ղեկավարման համակարգը պետք է անջատի հաղորդակը, եթե`

1) գործարկման հրահանգ տալուց հետո խցիկը շարժման մեջ չի դրվում.

2) շարժման ընթացքում խցիկը կամ հակակշիռը կանգնեցվել է, որն առաջացրել է ձգող տարրերի սահք` ճոպանատար փոկանիվի կամ թմբուկի վրա, 45 վ-ի կամ խցիկի ամբողջ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ 10 վ-ից ավելի, բայց 20 վ-ից ոչ պակաս ժամանակի ընթացքում:

314. Թույլատրվում է հարկերի հարթակներից մեկի վրա տեղադրել ձեռքով գործարկվող փոխանջատիչներ` սպասարկող անձնակազմի կողմից վերելակի աշխատանքային ռեժիմը փոխելու համար: Այդ հարմարանքները պետք է անհասանելի լինեն կողմնակի անձանց համար:

315. Վերելակները պետք է սարքավորված լինեն նորմալ աշխատանքային ռեժիմում հորանի դռները չնախատեսված բացվելու դեպքում անվտանգության շղթան անջատելու հարմարանքներով: Նորմալ աշխատանքային ռեժիմին վերադառնալը չպետք է կատարվի ավտոմատ:

 

20. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇՂԹԱՆԵՐԸ

 

316. Անվտանգության էլեկտրական սարքավորումների գործարկումը պետք է կանխարգելի գլխավոր հաղորդակի էլեկտրաշարժիչի գործարկումը կամ պետք է առաջացնի դրա կանգը:

317. Անվտանգության էլեկտրական սարքավորումները պետք է գտնվեն անվտանգության շղթայում, բացառությամբ էլեկտրաշարժիչի գլխավոր հոսանքի շղթայում գործող ծայրային անջատիչի:

318. Անվտանգության էլեկտրական սարքավորումների կազմի մեջ կարող են մտնել`

1) սույն կանոնի 324-րդ կետի պահանջներին համապատասխանող ու վերելակների գլխավոր հաղորդակի էլեկտրաշարժիչի և անվտանգության մեկ կամ մի քանի հպակներն անջատող արգելակի սնման հպարկիչները` համաձայն սույն կանոնի 316-րդ և 317-րդ կետերի.

2) անվտանգության էլեկտրական շղթաները, որոնք կազմված են հետևյալ տարրերից կամ դրանց համակցումից`

ա. սույն կանոնի 324-րդ կետի պահանջներին համապատասխանող մեկ կամ մի քանի անվտանգության հպակներ, որոնք ուղղակիորեն չեն անջատում վերելակների գլխավոր հաղորդակի էլեկտրաշարժիչի և արգելակի սնման հպարկիչների սնուցումը,

բ. սույն կանոնի 324-րդ կետով չնախատեսված այլ հպակներ.

3) էլեկտրոնային բաղկացուցիչ մասերը:

319. Անվտանգության էլեկտրական սարքավորման ելքային ազդանշանը չպետք է ենթարկվի փոփոխության` նույն շղթայում տեղակայված այլ էլեկտրական սարքավորումից ստացվող արտաքին ազդանշանի հետևանքով:

320. Անվտանգության էլեկտրական սարքավորումների գործարկման դեպքում ազդանշանների գրանցման կամ հապաղման, կայծամարման համար նախատեսված էլեկտրական շղթաները նույնիսկ անսարքության պայմաններում չպետք է խոչընդոտեն անվտանգության շղթայի անջատմանը:

321. Անվտանգության հպակների համար պետք է նախատեսվի մեկուսացում` հետևյալ լարումների համար`

1) 250 Վ` IP4X ոչ պակաս պատյանի պաշտպանվածության աստիճանի դեպքում.

2) 500 Վ` IP4X ոչ պակաս պատյանի պաշտպանվածության աստիճանի դեպքում:

322. Չի թույլատրվում անվտանգության էլեկտրական սարքավորման անվտանգության սարքի և գալվանական միացում ունեցող հպակների կիրառմամբ աշխատանքային սարքավորման գործառույթի համատեղում:

323. Ելքային ազդանշանի հաղորդման համար անվտանգության էլեկտրական սարքավորումների մեջ պետք է կիրառված լինեն էլեկտրական շղթայի հպակային անջատմամբ ապարատներ: Մագնիսակառավարելի (հերկոններով) հպակների կիրառումը չի թույլատրվում:

324. Անվտանգության հպակի գործարկումը պետք է տեղի ունենա դրա հարկադրական անջատման հաշվին: Այդ ժամանակ պետք է անջատվեն նույնիսկ միմյանց զոդված հպակները:

325. Թույլատրվում է անվտանգության սարքավորումների էլեկտրական շղթաներին միացնել տեղեկություններ հավաքող հարմարանքներ: Տեղեկությունների հավաքման համար նախատեսված հարմարանքները պետք է համապատասխանեն սույն կանոնի 323-րդ կետի անվտանգության էլեկտրական շղթաներին ներկայացվող պահանջներին:

326. Չի թույլատրվում անվտանգության էլեկտրական սարքավորումների հպակներին որևէ այլ էլեկտրատեխնիկական սարքավորումների զուգահեռ միացում կամ դրանց շունտավորում, բացառությամբ սույն կանոնի 292-րդ, 309-րդ, 337-րդ, 338-րդ, 343-րդ, 345-րդ կետերով նախատեսված դեպքերի:

327. Սույն կանոնի 307-րդ, 308-րդ և 343-րդ կետերում նշված ռեժիմներից վերելակների նորմալ աշխատանքային ռեժիմի միացումից հետո` խցիկների շարժումը պետք է հնարավոր լինի միայն անվտանգության էլեկտրական սարքավորումների հպակները շունտավորող շղթաներից անջատելուց և կառավարման համակարգում դրանց գործողությունները վերականգնելուց հետո:

328. Թույլատրվում է անվտանգության անջատիչների հպակներին զուգահեռ միացնել կայծամարման կամ հաղորդակցությունը բարելավող տարրեր, որոնք պետք է համապատասխանեն սույն կանոնի 323-րդ կետի անվտանգության էլեկտրական շղթաներին ներկայացվող պահանջներին:

329. Վերելակներում անվտանգության էլեկտրական սարքավորումներն են սույն կանոնի`

1) 330-րդ և 331-րդ կետերով նախատեսված` ծայրային հարթակներին խցիկի անցնելը հսկող ծայրային անջատիչները.

2) 336-րդ կետով նախատեսված` հորանի և խցիկի դռների փակումը հսկող սարքավորումները.

3) 338-րդ կետով նախատեսված` քարշող ճոպանների ձգվածությունը հսկող սարքավորումները.

4) 339-րդ կետով նախատեսված` հորանի դռների ավտոմատ փականների փակումը հսկող սարքավորումները.

5) 340-րդ կետով նախատեսված` փականով չսարքավորված հորանի դռան փեղկերի փակումը հսկող սարքավորումները.

6) 341-րդ կետով նախատեսված` վթարային դռների կամ դիտանցքի սարքավորումների, տեխնիկական սպասարկման համար հորանի դռների փակումը հսկող սարքավորումները.

7) 342-րդ կետով նախատեսված` խցիկի դռների փակումը հսկող սարքավորումները.

8) 343-րդ կետով նախատեսված` վթարային դռան փականի կամ խցիկի ելանցքի փակումը հսկող սարքավորումները.

9) 344-րդ կետով նախատեսված` խցիկի արագության սահմանափակիչի գործարկումը հսկող սարքավորումները.

10) 345-րդ կետով նախատեսված` խցիկի արագության սահմանափակիչի ելակետային դիրքի վերադարձումը հսկող սարքավորումները.

11) 346-րդ կետով նախատեսված` վերելակի արգելակման համար սարքավորումները (անջատիչ, «Կանգ» սեղմակոճակ).

12) 347-րդ կետով նախատեսված` որսիչների գործարկումը հսկող սարքավորումները.

13) 348-րդ կետով նախատեսված` ձգող (քարշող) տարրերի կտրման կամ համեմատական տեղաշարժումը հսկող սարքավորումները.

14) 349-րդ կետով նախատեսված` արագության սահմանափակիչի ճոպանի կտրումը կամ ձգվածությունը հսկող սարքավորումները.

15) 350-րդ կետով նախատեսված` հավասարակշռիչ ճոպանների ձգվածությունը հսկող սարքավորումները.

16) 351-րդ կետով նախատեսված` հավասարակշռիչ ճոպանների ձգվածության սարքավորման ցատկը սահմանափակող հարմարանքի գործարկումը հսկող սարքավորումները.

17) 352-րդ կետով նախատեսված` խցիկի` ձեռքով տեղաշարժման հանովի հարմարանքի դիրքը (հանովի ղեկանիվի դիրք) հսկող սարքավորումները.

18) 353-րդ կետով նախատեսված` էներգացրող տիպի թափամեղմիչի ելակետային դիրքի վերադարձը հսկող սարքավորումները.

19) 354-րդ կետով նախատեսված` հորանից ղեկավարման շղթաներն անջատող սարքավորումները.

20) 355-րդ կետով նախատեսված` բլոկային շինությունից ղեկավարման շղթաներն անջատող սարքավորումները.

21) 356-րդ կետով նախատեսված` սպասարկման հարթակի դիրքը հսկող սարքավորումները.

22) 357-րդ կետով նախատեսված` բլոկավորող սարքավորման դիրքը հսկող սարքավորումները:

330. Ծայրային անջատիչը պետք է գործարկվի`

1) վերելակների ամենաներքևի հարկի հարթակի մակարդակից ցած խցիկն իջնելու դեպքում` մինչև դրա թափամեղմիչներին (հենարաններին) հպվելը.

2) հորանի ներքևի մասում հետ փոխազդող թափամեղմիչներ (հենարաններ) ունեցող վերելակների խցիկներն ամենավերին հարկի հարթակի մակարդակն անցնելուց հետո` մինչև հակակշիռի թափամեղմիչներին (հենարաններին) հպվելը.

3) հակակշռի հետ հորանում փոխազդող թափամեղմիչներ (հենարաններ) չունեցող վերելակների դեպքում` ամենավերին հարկի (բեռնավորման) հարթակի մակարդակից խցիկը մինչև 200 մմ վեր բարձրանալու դեպքում:

331. Եթե թափամեղմիչները տեղադրված են վերելակների խցիկների (հակակշիռի) վրա, ապա ծայրային անջատիչները պետք է գործարկվեն մինչև թափամեղմիչների հպվելը հորանի համապատասխան հենարաններին: Խցիկների (հակակշիռները սեղմված թափամեղմիչների վրա գտնվելու ժամանակ) ծայրային անջատիչների հպակները պետք է անջատված լինեն: Ծայրային անջատիչների գործարկումից հետո վերելակները չպետք է ավտոմատ կերպով վերադառնան նորմալ աշխատանքային ռեժիմի:

332. Ծայրային անջատիչները պետք է անջատեն շարժիչի և արգելակի շղթաները` սույն կանոնի 324-րդ կետի համաձայն: Թույլատրվում է ծայրային անջատիչների միացումն անվտանգության շղթային` սույն կանոնի 335-րդ կետում նշված դեպքերում: Ճոպանատար փոկանիվով կամ շփման թմբուկով կարապիկով վերելակներում թույլատրվում է անջատել գլխավոր հաղորդակի էլեկտրաշարժիչի սնման շղթային միացված 2 հպարկիչի փաթույթների սնման շղթաները` սույն կանոնի 324-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան: Փոփոխական կամ հաստատուն հոսանքը կարգավորող հաղորդակով վերելակների ծայրային անջատիչների գործարկումը պետք է վերելակները կանգառ հասցնի` տվյալ կառավարման համակարգի համար նվազագույն ժամանակի ընթացքում:

333. Ծայրային անջատիչը ճոպանատար փոկանիվով կամ շփման թմբուկով կարապիկով սարքավորված վերելակի (բացի փոքր բեռնատարից) ղեկավարման շղթայում տեղադրելու դեպքում պետք է նախատեսված լինի էլեկտրաշարժիչի գլխավոր հոսանքի կրկնակի ընդհատում` 2 անկախ էլեկտրամագնիսական ապարատով, որոնց հպակները պետք է հաջորդաբար միացված լինեն էլեկտրաշարժիչի գլխավոր հոսանքի շղթայում: Այդ դեպքում թույլատրվում է գլխավոր հոսանքի շղթայի մի ընդհատումը կատարել անհպակային սարքավորմամբ` սույն կանոնի 290-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջների պահպանմամբ:

334. Թույլատրվում է ճոպանատար փոկանիվով կարապիկով սարքավորված փոքր բեռնատար վերելակների էլեկտրաշարժիչի գլխավոր հոսանքի շղթայի միանգամյա անջատում: Եթե կանգ առած խցիկի դեպքում էլեկտրամագնիսական սարքերից մեկը կամ անհպակային սարքավորումը չի ընդհատում էլեկտրաշարժիչի գլխավոր հոսանքի շղթան, ապա խցիկի հետագա շարժման հնարավորությունը պետք է կանխվի շարժման ուղղության հաջորդ փոխումից ոչ ուշ:

335. Թմբուկավոր կամ աստղիկավոր կարապիկով սարքավորված վերելակների կառավարման շղթայում պետք է տեղակայվեն 2-ից ոչ պակաս ծայրային անջատիչներ, որոնք գործում են խցիկի շարժման յուրաքանչյուր ուղղությամբ և գործի են դրվում անկախ տարրերով: Ծայրային անջատիչները պետք է ազդեն կառավարման շղթայի առանձին էլեկտրամագնիսական սարքերի վրա, որոնք ապահովում են էլեկտրաշարժիչի գլխավոր հոսանքի շղթայի կրկնակի ընդհատումը: Եթե կանգ առած խցիկի դեպքում էլեկտրամագնիսական ապարատներից մեկը չի ընդհատում գլխավոր հոսանքի շղթան, ապա խցիկի հետագա շարժման հնարավորությունը պետք է կանխվի շարժման ուղղության հաջորդ փոխումից ոչ ուշ: Կառավարման շղթայում 2 ծայրային անջատիչի նմանակները պետք է տեղադրվեն ճոպանատար փոկանիվով կամ շփման թմբուկով կարապիկով սարքավորված վերելակներում, երբ քարշող տարրերի կշիռն այնպիսին է, որ թափամեղմիչների (հենարանի) նստեցման ժամանակ ճոպանատար փոկանիվի վրայից ձգող տարրերի (ճոպանների) սահք տեղի չի ունենում:

336. Հորանի և խցիկի դռների փակման հսկող անջատիչները պետք է անջատեն էլեկտրական շղթան, եթե հորանի և խցիկի դռների փեղկերից թեկուզ մեկը չի փակվում:

337. Հորանի դռան չփակված ավտոմատ փականի դեպքում խցիկի շարժվելը հարկի հարթակի մակարդակից ապահովելու համար թույլատրվում է ավտոմատ փականի հպակների շունտավորումը խցիկի հարկի հարթակի մակարդակից միայն +- 0,2 մ-ի սահմաններում գտնվելու ժամանակ:

338. Քարշող (ձգող) ճոպանների (շղթաների) թուլացման հսկողության անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի էլեկտրական շղթան` մեկ, մի քանի կամ բոլոր ճոպանների թուլացման դեպքում:

339. Հորանի դռների ավտոմատ փականների փակվելը վերահսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դռները փակված չլինելու դեպքում:

340. Սույն կանոնի 125-րդ կետով նախատեսված հորանի հետ անմիջականորեն չկապված և չփակվող դռների փակվելը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` հորանի դռան որևէ փեղկ բաց լինելու դեպքում:

341. Սարքավորումների, վթարային դռան կամ դիտանցքի տեխնիկական սպասարկման նպատակով դռների փակվելը` սույն կանոնի 140-րդ կետով նախատեսված հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դռները բաց լինելու դեպքում:

342. Սույն կանոնի 186-188-րդ կետերով նախատեսված խցիկի դռների փակվելը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դռները բաց լինելու դեպքում:

343. Սույն կանոնի 194-րդ կետով նախատեսված վթարային դռան կամ խցիկի ելանցքի փակվելը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դա բաց լինելու դեպքում: Նորմալ աշխատանքային ռեժիմին վերադարձը չպետք է կատարվի ավտոմատ կերպով: «Հրշեջ ստորաբաժանման տեղափոխում» ռեժիմի ժամանակ թույլատրվում է շունտավորել խցիկի ելանցքը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը:

344. Սույն կանոնի 231-րդ կետով նախատեսված արագության սահմանափակիչի գործարկումը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի էլեկտրական շղթան` մինչև ցած շարժվող խցիկը ձեռք կբերի այն արագությունը, որի դեպքում տեղի է ունենում սահմանափակիչների գործարկումը: 1,0 մ/վ-ից ոչ ավելի անվանական արագություն ունեցող վերելակների համար արագության սահմանափակիչի գործարկման ժամանակ թույլատրվում է շղթայի անջատում:

345. Սույն կանոնի 232-րդ կետով նախատեսված արագության սահմանափակիչի` ելակետային վիճակին վերադարձը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի էլեկտրական շղթան` արագության սահմանափակիչի ելակետային վիճակ չվերադառնալու դեպքում: Թույլատրվում է նշված սարքավորումը շունտավորել վերելակները մեքենայական սրահից կամ խցիկը (հակակշիռը) որսիչներից հանելու համար սույն կանոնի 89-րդ կետով նախատեսված սարքավորումից կառավարելու դեպքում:

346. Խցիկի տանիքի, մեքենայական սրահի կամ սույն կանոնի 89-րդ կետով նախատեսված սարքավորման վրա տեղադրված վերելակի արգելակման սարքավորումները պետք է անջատեն էլեկտրական շղթան` դրանց վրա ձեռքով ազդելու դեպքում: Այդ սարքավորումների գործարկումը պետք է փոխի կառավարման բոլոր հրահանգները, բացառությամբ հավաքական կառավարմամբ զույգով կամ խմբով աշխատելու ժամանակ վերելակների կանչերի: Խցիկը կանգնելուց հետո շարժումը կարող է վերսկսվել միայն այդ սարքավորման ազդեցությունը փոխելուց և նոր կառավարման հրահանգ տալուց հետո:

347. Սույն կանոնի 218-րդ կետով նախատեսված որսիչների գործարկումը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումները պետք է անջատեն շղթան` դրանց գործարկման ժամանակ:

348. Ձգող (քարշող) տարրերի կտրվելը կամ համեմատական տեղաշարժը (թուլանալը) սույն կանոնի 261-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դրանց կտրվելու կամ համեմատական տեղաշարժի (թուլացման) դեպքում:

349. Սույն կանոնի 228-րդ կետով նախատեսված արագության սահմանափակիչի ճոպանի կտրումը կամ ձգումը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` ճոպանի կտրվելու կամ կանոնակարգված չափից ավելի ձգվելու դեպքում:

350. Սույն կանոնի 262-րդ և 263-րդ կետերով նախատեսված` հավասարակշռող ճոպանների ձգվածությունը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` ձգվածությունը թուլանալու դեպքում:

351. Սույն կանոնի 262-րդ և 263-րդ կետերով նախատեսված` հավասարակշռող ճոպանների ձգվածության հարմարանքի ցատկը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` ցատկը սահմանափակող սարքավորման գործարկման դեպքում:

352. Սույն կանոնի 158-րդ կետով նախատեսված հանովի ղեկանիվի դիրքը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` կարապիկի վրա ղեկանիվի տեղադրման դեպքում:

353. Սույն կանոնի 246-րդ կետով նախատեսված էներգացրող տիպի թափամեղմիչի` ելակետային դիրքին վերադարձը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան, եթե թափամեղմիչը չի վերադառնում ելակետային դիրքին` 0,05 մ-ից ավելի չափով:

354. Սույն կանոնի 39-րդ կետի համաձայն հորանում տեղադրված անվտանգության էլեկտրական սարքավորումը (սարքավորումները) պետք է լինի (լինեն) ոչ ինքնավերադարձող և պետք է անջատեն անվտանգության շղթան` ձեռքի գործողությամբ:

355. Սույն կանոնի 81-րդ կետի համաձայն բլոկային սրահում տեղադրված անվտանգության էլեկտրական սարքավորումները պետք է լինեն ոչ ինքնավերադարձող և պետք է անջատեն անվտանգության շղթան` ձեռքի գործողությամբ:

356. Սույն կանոնի 94-րդ կետով նախատեսված հարթակի դիրքը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումները պետք է անջատեն անվտանգության շղթան` դրան ելակետից (ոչ աշխատանքային) դուրս բերելու դեպքում:

357. Սույն կանոնի 90-րդ և 91-րդ կետերով նախատեսված բլոկավորող սարքավորման դիրքը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորումները պետք է անջատեն անվտանգության շղթան` սարքավորումը գործարկելու դեպքում:

 

21. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

358. Նույն վերելակին վերաբերող կառավարման շղթաների մեկուսացված հաղորդագծերը (լուսավորության, ազդանշանային, ուժային և այլն)` 460 Վ-ից ոչ ավելի լարմամբ, թույլատրվում է անցկացնել համատեղ (մի փնջով, մի խողովակով, մի տուփով, մի մալուխով և այլն)` պայմանով, որ յուրաքանչյուր հաղորդալարի մեկուսացումները հաշվարկված լինեն առավելագույն հոսանքի համար:

359. Էլեկտրական մեքենաների, ապարատների և սեղմակային հավաքակազմի միացնող սեղմակները պետք է համապատասխանեն օգտագործվող հաղորդալարի (մալուխի) տեսակին և կտրվածքին: Եթե մեկ կամ մի քանի գլխավոր անջատիչների անջատումից հետո որոշ սեղմակներ մնում են լարման տակ, ապա դրանք պետք է առանձնացվեն լարման տակ չգտնվող սեղմակներից, իսկ դրանց վրա 42 Վ-ից ավելի լարման դեպքում պետք է մակնշվեն:

360. Վերելակների էլեկտրասարքավորումները պետք է ունենան անհրաժեշտ խորհրդանշաններ կամ նշագրեր, որոնք հեշտացնում են դրանց կարգաբերումը և սպասարկումը:

361. Հպարկիչները, ռելեները, դյուրահալ ապահովիչները և դեպի կառավարման վահանակներ գնացող շղթաների սեղմակային հավաքակազմերը պետք է մակնշված լինեն էլեկտրական սխեմային համապատասխան:

362. Ապահովիչների անհրաժեշտ տվյալները` դրանց տիպերը, նորմաները և այլն, պետք է նշված լինեն ապահովիչների կամ դրանց կապիչների վրա:

363. Սեղմակային հավաքակազմերի, ինչպես նաև էլեկտրասարքավորումների սեղմակներին մոտեցող հաղորդալարերը պետք է լինեն մակնշված: Թույլատրվում է հաղորդալարերի գույնով մակնշումը:

364. Մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար մալուխների և հաղորդալարերի պաշտպանիչ պատյանը պետք է լրիվ մտնի անջատիչների կամ այլ սարքավորումների իրանի մեջ կամ պետք է վերջանա համապատասխան պաշտպանիչ խցվածքով:

365. Վերելակների հորանների և խցիկների դռների փակ կարկասները կարող են դիտվել որպես էլեկտրասարքավորումների պատյաններ, սակայն մանրակների կամ կարկասների սուր եզրերի տեղաշարժման հետևանքով մեխանիկական վնասվածքների վտանգի առկայության դեպքում անվտանգության էլեկտրական սարքավորումներին միացվող հաղորդալարերը պետք է ունենան մեխանիկական պաշտպանվածություն:

366. Էլեկտրական անվտանգության շղթաների մեջ տեղադրվող էլեկտրական անջատիչ սարքերի և այլ հանովի էլեկտրական սարքավորումների կառուցվածքը և տեղադրումը պետք է բացառեն դրանց սխալ տեղակայման հնարավորությունը`

1) եթե այդպիսի սարքավորումների սխալ միացումը կարող է առաջացնել վերելակների աշխատանքի վտանգավոր խափանում.

2) եթե դրանք հեռացվում են առանց գործիքի օգնության:

 

22. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՄԱՆ ՎԱՐԴԱԿՆԵՐԸ

 

367. Վերելակի խցիկի, հորանի և սարքավորումների տեղավորման համար անհրաժեշտ տարածության էլեկտրական լուսավորության, ինչպես նաև գործիքների միացման համար վարդակների սնումը կարող է իրականացվել շենքի կամ շինության լուսավորման ցանցից:

368. Խցիկի լուսավորությունը կարող է միացվել-անջատվել ավտոմատ կամ անջատիչի միջոցով` ձեռքի գործողությամբ: Թույլատրվում է`

1) խցիկների բեռնահսկիչ սարքավորմամբ սարքավորված վերելակներում` խցիկներում ուղևորների բացակայության և փակ դռների դեպքում խցիկի լուսավորության ավտոմատ անջատում.

2) խցիկների բեռնահսկիչ սարքավորում չունեցող վերելակներում` խցիկներում ուղևորների գտնվելու ժամանակ աշխատանքային լուսավորության ավտոմատ անջատում, եթե խցիկների դռները փակվելուց 5 վայրկյան հետո չի սկսվել դրանց շարժումը:

369. Խցիկների լուսավորությունը և անհրաժեշտության դեպքում խցիկների տանիքների վարդակների սնման ձեռքի գործողությամբ անջատիչները կարող են տեղադրվել մեքենայական սրահում, իսկ դրա բացակայության դեպքում` փակվող պահարանում` համաձայն սույն կանոնի 97-րդ կետի:

370. Մի քանի վերելակների համար ընդհանուր մեքենայական սրահում յուրաքանչյուր խցիկի համար պետք է լինի իր անջատիչը` տեղադրված սույն կանոնի 236-րդ կետով նախատեսված սարքավորման մոտ:

371. Սարքավորումների տեղադրման սրահում, խցիկի տանիքի վրա, գետնախորշում կամ խցիկի տակ շարժական լամպերի համար վարդակների տեղադրման դեպքում դրանց սնման լարումը պետք է լինի 42 Վ-ից ոչ ավելի:

372. Էլեկտրական գործիքների միացման համար էլեկտրական վարդակների սնման լարումը պետք է լինի 250 Վ-ից ոչ ավելի:

373. Վերելակների հորանները` դռները փակ լինելու դեպքում, պետք է սարքավորված լինեն 50 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով: Եզրային լուսավորության սարքերը պետք է տեղադրվեն հորանի ամենավերևի և ամենաներքևի կետերից 0,5 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Թույլատրվում է անշարժ էլեկտրական լուսավորմամբ սարքավորմամբ չսարքավորել ապակեպատված, ցանցով արգելափակված կամ մասամբ արգելափակված հորանները, եթե արտաքին լուսավորումն ապահովում է հորանների ներսի անհրաժեշտ լուսավորվածությունը:

374. Հարկերի հարթակները պետք է սարքավորված լինեն հարթակի մակարդակից 50 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով:

375. Վերելակների սարքավորումների տեղադրման սրահներ տանող անցումները պետք է սարքավորված լինեն հատակի մակարդակի վրա 50 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով:

376. Մեքենայական սրահները պետք է սարքավորված լինեն հատակի մակարդակի վրա 200 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով:

377. Բլոկային սրահները պետք է սարքավորված լինեն 100 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով:

378. Սարքավորումների տեղադրման և դրանց տեխնիկական սպասարկման գոտին պետք է սարքավորված լինի 200 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով:

379. Վերելակների սարքավորումների տեղադրման պահարանները` համաձայն սույն կանոնի 97-րդ կետի, պետք է ունենան 200 լք-ից ոչ պակաս սարքավորումների լուսավորություն ապահովող անշարժ լուսավորության ապարատներ:

380. Կառավարման սարքավորումները` համաձայն սույն կանոնի 89-րդ կետի, պետք է լուսավորվեն 100 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով:

381. Խցիկները պետք է սարքավորված լինեն հատակի մակարդակի և կառավարման սարքավորումների 50 լք-ից ոչ պակաս լուսավորություն ապահովող անշարժ էլեկտրական լուսավորվածության ապարատներով:

382. Խցիկների աշխատանքային լուսավորությունը պետք է իրականացվի զուգահեռ միացված` 2-ից ոչ պակաս լամպերից:

383. Խցիկների լուսավորության համար պետք է նախատեսված լինի վթարային սնման աղբյուր, որն աշխատանքային լուսավորության ընդհատման դեպքում պետք է ապահովի 1 ժ-ի ընթացքում առնվազն 1 Վտ հզորությամբ 1 լամպ սնելը: Աշխատանքային լուսավորության ընդհատման դեպքում պետք է ավտոմատ պահպանվի խցիկի վթարային լուսավորությունը:

384. Խցիկների անշարժ էլեկտրական լուսավորվածության սարքավորումները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի խցիկի բեռնավորման և բեռնաթափման ժամանակ բացառվի դրանց վնասվելը:

 

23. ԲԵՌՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՑԻԿԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

385. Վերելակների անվանական բեռնունակությունը պետք է որոշվի` կախված առավելագույն օգտակար մակերեսից և պետք է համապատասխանի N 2 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|Անվանական         |Խցիկի առավելա- |Անվանական         |Խցիկի առավելա- |

|բեռնունակությունը,|գույն օգտակար  |բեռնունակությունը,|գույն օգտակար  |

|կգ                |մակերեսը, մ2   |կգ                |մակերեսը, մ2   |

|__________________|_______________|__________________|_______________|

|       100        |     0,37      |       900        |     2, 20     |

|__________________|_______________|__________________|_______________|

|       180        |     0,58      |       975        |     2,35      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       225        |     0,70      |       1000       |     2,40      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       300        |     0,90      |       1050       |     2,50      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       375        |     1,10      |       1125       |     2,65      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       400        |     1,17      |       1200       |     2,80      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       450        |     1,30      |       1250       |     2,90      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       525        |     1,45      |       1275       |     2,95      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       600        |     1,60      |       1350       |     3,10      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       630        |     1,66      |       1425       |     3,25      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       675        |     1,75      |       1500       |     3,40      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       750        |     1,90      |       1600       |     3,56      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       800        |     2,00      |       2000       |     4,20      |

|__________________|_______________|__________________|_______________|

|       825        |     2,05      |       2500       |     5,00      |

._____________________________________________________________________.

 

386. N 2 աղյուսակում ներկայացված 100 կգ-ն մեկ մարդու համար նախատեսված վերելակների նվազագույն անվանական բեռնունակությունն է, 180 կգ-ն` 2 մարդու համար նախատեսված վերելակների նվազագույն անվանական բեռնունակությունը, իսկ 2500 կգ անվանական բեռնունակությունից հետո պետք է ավելացնել 0,16 մ2 մակերես` յուրաքանչյուր հաջորդ 100 կգ-ի համար:

387. Վերելակների խցիկների բեռնվածության 10 տոկոս և ավելի անվանական բեռնունակության մեծացման դեպքում պետք է բացառվի վերելակների կառավարումը կոճակների միջոցով, վերելակների գործարկումը խցիկից կամ հարկի հարթակից: Մեքենայական սրահից կառավարման ռեժիմում պետք է ապահովվի խցիկներում անվանական բեռնունակությունը 25 տոկոսով գերազանցող բեռի առկայությամբ վերելակների գործարկման հնարավորությունը:

388. Խցիկի տարողությունը որոշվում է ուղևորների թվով` ըստ N 3 աղյուսակի կամ վերելակների անվանական բեռնունակությունը բաժանելով 75-ի և ստացված արդյունքը կլորացնելով ամենամոտ ամբողջ թվով, որտեղ 75 կգ-ն մեկ ուղևորի համար ընդունված քաշն է:

 

Աղյուսակ N 3

 

._____________________________________________________________________.

|Ուղևորների  թիվը|Խցիկի նվազագույն |Ուղևորների  թիվը|Խցիկի նվազագույն |

|                |օգտակար մակերեսը,|                |օգտակար մակերեսը,|

|                |մ2               |                |մ2               |

|________________|_________________|________________|_________________|

|       1        |      0,28       |       11       |      1,87       |

|________________|_________________|________________|_________________|

|       2        |      0,49       |       12       |      2,01       |

|________________|_________________|________________|_________________|

|       3        |      0,60       |       13       |      2,15       |

|________________|_________________|________________|_________________|

|       4        |      0,79       |       14       |      2,29       |

|________________|_________________|________________|_________________|

|       5        |      0,98       |       15       |      2,43       |

|________________|_________________|________________|_________________|

|       6        |      1,17       |       16       |      2,57       |

|________________|_________________|________________|_________________|

|       7        |      1,31       |       17       |      2,71       |

|________________|_________________|________________|_________________|

|       8        |      1,45       |       18       |      2,85       |

|________________|_________________|________________|_________________|

|       9        |      1,59       |       19       |      2,99       |

|________________|_________________|________________|_________________|

|       10       |      1,73       |       20       |      3,13       |

._____________________________________________________________________.

 

389. N 3 աղյուսակով սահմանված 20 ուղևորից հետո յուրաքանչյուր հաջորդ ուղևորի համար պետք է ավելացնել 0,115 մ2 մակերես:

 

24. ՎԵՐԵԼԱԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

390. Վերելակի պատասխանատու անձի, էլեկտրամեխանիկների, վերելակավարների և դիսպետչերների ուսուցումը և որակավորման ստուգումն իրականացվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

391. Էլեկտրամեխանիկների, վերելակավարների, դիսպետչերների գիտելիքների պարբերական ստուգումն իրականացվում է առնվազն 12 ամիսը մեկ անգամ` տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

392. Վերելակի պատասխանատու անձի գիտելիքների պարբերական ստուգումն իրականացվում է երեք տարին մեկ անգամ` տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

393. Գիտելիքների ստուգման արդյունքում ստուգումն իրականացրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվում է որակավորումը հաստատող վկայական:

394. Վերելակների տեխնիկական սպասարկման կազմակերպման գործառույթների նշանակումը մասնագետներին իրականացվում է վերելակը շահագործող անձի կողմից տրված հրամանով:

395. Էլեկտրամեխանիկների, վերելակավարների, դիսպետչերների աշխատանքի ընդունումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան որակավորման առկայության դեպքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 մարտի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2026
N 346-Ն
Որոշում