| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2026 թվականի N 446-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1712-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 5-րդ կետում «Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետերի հետ և ներկայացվում են Վարչապետին:» բառերը փոխարինել «Ընդ որում` առաջնահերթ ուղղությունների համար, ըստ դրանց կարևորության, իրականացվող աշխատանքների բարդության կամ այլ փաստարկված հիմնավորումների հաշվառմամբ, կարող են առաջարկվել կշիռներ` արտահայտած տոկոսներով: Այդ դեպքում առաջնահերթություններին տրված կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի 100%-ի:» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
i
«5.1. Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետերի հետ և ներկայացվում են Վարչապետին: Ընդ որում` Կառավարման մարմինների համար սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից ելնելով, այդ թվում` տարբեր մարմինների կողմից ներկայացված առաջնահերթությունների իրականացման բարդության համադրելիությունն ապահովելու նպատակով` քննարկումների արդյունքում փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար կարող են սահմանվել 0.8-1.2 միջակայքում հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ:»,
i
գ. 9-րդ կետը «թվաբանական միջինից» բառերից հետո լրացնել «կամ կշիռներ սահմանած լինելու դեպքում` կշռված թվաբանական միջինից» բառերով,
դ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Ընդ որում` անկախ փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ սահմանելու հանգամանքից` հնարավոր առավելագույն է համարվում «5» միավորը:»,
ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը հաշվարկելու համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները և պարգևատրման պարբերականությունը սահմանվում են կառավարման մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ Կառավարության որոշումներով, որոնցով խրախուսման ֆոնդ կարող է հատկացվել նաև այլ մարմինների համար:»,
i
զ. 15-րդ կետում «. ՊԳ-ն` յուրաքանչյուր պաշտոնային դրույքաչափի նկատմամբ պարգևավճարի հաշվարկման գործակիցն է,» բառերը փոխարինել «. ՊԳ-ն` պաշտոնների յուրաքանչյուր խմբի նկատմամբ պարգևավճարի հաշվարկման գործակիցն է,» բառերով,
է. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Սույն կարգով որոշվող խրախուսման ֆոնդից պարգևատրման բաշխումն իրականացվում է համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով, ընդ որում, տվյալ մարմնի խրախուսման ֆոնդից պարգևատրման մինչև 20 տոկոսը կարող է բաշխվել սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի, իսկ մինչև 5 տոկոսը` տվյալ մարմնի ենթակա իրավաբանական անձանց անձնակազմերի միջև:»,
ը. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«17. Խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում` 250 հազար դրամը, նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում տվյալ անձի կողմից իր կրթության, այդ թվում` հեռավար կրթության, վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման, կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում` միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների (այսուհետ` կրթության) նպատակով ծախսերի համար: Կրթության նպատակով նախատեսված ծախսերի առավելագույնը 20,000 դրամը կարող է ուղղվել գրքերի և գիտակրթական նյութերի ձեռքբերմանը:
Կրթության նպատակով ստացված միջոցների գծով ծախսերը հաստատող փաստաթղթեր չներկայացնելու կամ նախատեսված չափից քիչ ներկայացնելու դեպքում այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից:»,
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.
i
«18. Այն դեպքերում, երբ կրթության նպատակով ծախսերը գերազանցում են խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում` 250 հազար դրամը, ապա ավելի կատարված ծախսերը ենթակա են նվազեցման հաջորդող կիսամյակի համար կրթության նպատակով նախատեսված ծախսերից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման գործընթացի վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի
Երևան