Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 ապրիլի 2026 թվականի N 166-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2.1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ս. Գալյան

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2026 թվականի ապրիլի 3-ի

N 166-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս (այսուհետ` Տարածքից դուրս) ամուսնության պետական գրանցում կատարելու դեպքերի և կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները:

3. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կարող է կատարվել հետևյալ դեպքերում`

1) ամուսնացող անձանց կողմից ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում.

2) կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման համար ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում:

4. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում չի կարող կատարվել`

1) օդային կամ ջրային տարածքում (օդապարիկ, ինքնաթիռ, նավ և այլն).

2) բնության հատուկ պահպանվող տարածքում (ազգային պարկ, արգելոց և այլն).

3) դժվարհասանելի տարածքում (լեռ, ժայռ և այլն).

4) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ.

5) ընդհանուր օգտագործման այնպիսի տարածքներում, որտեղ ամուսնության պետական գրանցումը կարող է խոչընդոտներ ստեղծել ամուսնացող անձանց կամ այլոց կյանքի կամ առողջության համար (տանիք, կամուրջ, ճանապարհ և այլն):

5. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցման համար դիմումը պետք է ներկայացվի ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 7 օր առաջ: Տարածքից դուրս ամուսնությունների պետական գրանցումը ոչ աշխատանքային օրերին կատարելու դեպքերում ամուսնության պետական գրանցման վկայականում նշվում է ոչ աշխատանքային օրերին նախորդող վերջին աշխատանքային օրը:

6. Ամուսնությունը սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով գրանցելու դեպքում ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով դիմումում նշում է կատարում` Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում կատարելու մասին:

i

7. Ամուսնությունը սույն կարգով գրանցելու դեպքում դիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշմամբ սահմանված լրացուցիչ ծառայության վճարը պետական բյուջե վճարված լինելու փաստը հավաստող ապացույցը:

8. Ամուսնությունը սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով գրանցելու դեպքում դիմումը պետք է հաստատված լինի քրեակատարողական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով:

9. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը կատարվում է դիմումում նշված վայրի վարչական տարածքում տեղակայված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի (այսուհետ` Սպասարկման կենտրոն) աշխատակցի կողմից:

10. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցման համար դիմումը ներկայացվում և ընդունվում է կամ էլեկտրոնային եղանակով կամ առձեռն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած Սպասարկման կենտրոնի կողմից` անկախ դիմումում նշված վայրի, որը ստացման օրը Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (իսկ տեխնիկական պատճառներով դրա անհնարինության դեպքում` պաշտոնական էլեկտրոնային փոստի) միջոցով և բոլոր կից փաստաթղթերով ուղարկվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետին (այսուհետ` Գործակալության պետ)` մակագրության: Մակագրման ուղարկված դիմումը նույն օրը Գործակալության պետի կողմից մակագրվում է Սպասարկման կենտրոնի բաժնի պետին, իսկ վերջինիս կողմից դիմումը մակագրում է դիմումում նշած վայրի գտնվելու վարչական շրջանի Սպասարկման կենտրոնի աշխատակցին:

11. Սույն Կարգի 10-րդ կետով սահմանված Սպասարկման կենտրոնի աշխատակիցը իր կողմից Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցման իրականացման անհնարինության դեպքում դիմումը ստանալու օրը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով այն վերադարձնում է Սպասարկման բաժնի պետին` հաղորդագրությամբ նշելով վերադարձման պատճառների մասին, իսկ վերջինս դիմումը վերադարձնում է Գործակալության պետին` վերամակագրման նպատակով:

12. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելու համար Սպասարկման կենտրոնի աշխատակցի փոխադրումը ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

13. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը կատարվում է միայն Սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից` համապատասխան այնպիսի տարածքում, որը պետք է կահավորված լինի սեղանով և Հայաստանի Հանրապետության պետական դրոշով:

14. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելու համար Սպասարկման կենտրոնի աշխատակիցը պետք է լինի բացառապես դասական ոճի հագուստով ու խնամված արտաքին տեսքով: Իգական սեռի աշխատակիցներին չի թույլատրվում ներկայանալ տոնական կամ խիստ արտահայտված շպարով, սանրվածքով, չափազանց մեծ և ուշադրություն գրավող զարդերով, իսկ արական սեռի աշխատակիցներին` չխնամված սանրվածքով և մորուքով:

15. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումն իրականացնելիս Սպասարկման կենտրոնի աշխատակիցը պետք է հետևի քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոններին, հաղորդակցվելիս դրսևորի բարեկրթություն, իսկ ամուսնության պետական գրանցումն ավարտելուց անմիջապես հետո հեռանա ամուսնության պետական գրանցումն իրականացնելու տարածքից:

16. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելիս հարկ է առաջնորդվել հետևյալ տեքստով.

«Հարգելի՛ քաղաքացիներ (նշել անուն ազգանունները), հաշվի առնելով ընտանիքի ինստիտուտի առանձնահատուկ դերը և նշանակությունը հասարակության բնականոն զարգացման հարցում և հիմք ընդունելով ամուսնություն կնքելու ձեր կամահայտնությունը, ինչպես նաև առաջնորդվելով Ընտանեկան օրենսգրքում ամրագրված նորմերով` խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Հարգելի՛ քաղաքացիներ (նշել անուն ազգանունները), համաձա՞յն եք դառնալու օրինական ամուսիններ (ամուսնացողները պետք է հնչեցնեն պատասխան):

Արդյո՞ք ձեր ամուսնություն գրանցելու փոխադարձ համաձայնությունը հիմնված է կամավորության վրա (ամուսնացողները պետք է հնչեցնեն պատասխան):

Հարգելի՛ քաղաքացիներ (նշել անուն ազգանունները), հիմք ընդունելով ձեր կողմից հնչեցված դրական պատասխանները` այժմ խնդրում եմ դրանք հաստատել ձեր ստորագրություններով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության իրավասության շրջանակը, ինչպես նաև հաշվի առնելով ձեր` ամուսնություն կնքելու փոխադարձ կամավոր համաձայնությունը` հայտարարում եմ ձեզ օրինական ամուսիններ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
03.04.2026
N 166-Ն
Հրաման