ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2026 թվականի թիվ 78-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկում միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետի «Ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)» բառերով,
2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 25.1-25.3-րդ կետերով.
.___________________________________________________________________.
|25.1. Հայաստանի Հանրապետության | 50| 75|
|կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի | | |
|դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ | | |
|հաստատված «Բանկերից համապարփակ | | |
|տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի | | |
|համաձայն` միկրոկազմակերպությունների, | | |
|փոքր և միջին կազմակերպությունների | | |
|նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային | | |
|պայմանական պարտավորություններ, որոնց | | |
|գծով բավարարված են հետևյալ պայմանները | | |
|միաժամանակ. | | |
|ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված | | |
|անձանց նկատմամբ պահանջների և հետհաշ- | | |
|վեկշռային պայմանական պարտավորությունների| | |
|հանրագումարը չի գերազանցում 200 մլն ՀՀ | | |
|դրամը, | | |
|բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված | | |
|անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին| | |
|բավարարող պահանջների և հետհաշվեկշռային | | |
|պայմանական պարտավորությունների հանրագու-| | |
|մարը չի գերազանցում սույն կետով նշված | | |
|բոլոր փոխառուների և նրանց հետ | | |
|փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների | | |
|և հետհաշվեկշռային պայմանական պարտավո- | | |
|րությունների հանրագումարի 0.5%-ը, | | |
|գ. փոխառուն նախորդող 12-ամսյա ժամանակա- | | |
|հատվածում Հայաստանի Հանրապետության | | |
|տարածքում գործող բանկերի և վարկային | | |
|կազմակերպությունների նկատմամբ չի ունեցել| | |
|հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց| | |
|պարտավորություն | | |
|________________________________________|____________|_____________|
|25.2. Հայաստանի Հանրապետության | 75| 110|
|կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի | | |
|դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ | | |
|հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների| | |
|ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն` | | |
|միկրոկազմակերպությունների, փոքր և միջին| | |
|կազմակերպությունների նկատմամբ պահանջներ,| | |
|հետհաշվեկշռային պայմանական պարտավորու- | | |
|թյուններ, որոնց գծով բավարարված են | | |
|25.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով | | |
|սահմանված պայմանները | | |
|________________________________________|____________|_____________|
|25.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնա-| 85| 125|
|կան բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմ- | | |
|բերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված | | |
|«Բանկերից համապարփակ տվյալների ստացման | | |
|կարգի» հավելված 5-ի համաձայն` միկրոկազ- | | |
|մակերպությունների, փոքր և միջին | | |
|կազմակերպությունների նկատմամբ պահանջներ,| | |
|հետհաշվեկշռային պայմանական պարտավորու- | | |
|թյուններ, որոնք չեն համապատասխանում | | |
|25.1-ին և 25.2-րդ կետերով սահմանված | | |
|պահանջներին | | |
.___________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան
Երևան
2026-04-02
Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2026 թվական: