ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2026 թվականի թիվ 76-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկում միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.24-րդ կետի «Ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)» բառերով,
2) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ը 6.24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 6.24.1-6.24.3-րդ կետերով
._____________________________________________________________________.
|6.24.1. Հայաստանի Հանրապետության | 50 | 75 |
|կենտրոնական բանկի խորհրդի 2014 | | |
|թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն | | |
|որոշմամբ հաստատված «Բանկերից | | |
|համապարփակ տվյալների ստացման | | |
|կարգի» հավելված 5-ի համաձայն` | | |
|միկրոկազմակերպությունների, փոքր և | | |
|միջին կազմակերպությունների | | |
|նկատմամբ պահանջներ, | | |
|հետհաշվեկշռային պայմանական | | |
|պարտավորություններ, որոնց գծով | | |
|բավարարված են հետևյալ պայմանները | | |
|միաժամանակ. | | |
|ա. փոխառուի և նրա հետ | | |
|փոխկապակցված անձանց նկատմամբ | | |
|պահանջների և հետհաշվեկշռային | | |
|պայմանական պարտավորությունների | | |
|հանրագումարը չի գերազանցում 200 | | |
|մլն ՀՀ դրամը, | | |
|բ. փոխառուի և նրա հետ | | |
|փոխկապակցված անձանց նկատմամբ սույն| | |
|կետի «ա» ենթակետին բավարարող | | |
|պահանջների և հետհաշվեկշռային | | |
|պայմանական պարտավորությունների | | |
|հանրագումարը չի գերազանցում սույն | | |
|կետով նշված բոլոր փոխառուների և | | |
|նրանց հետ փոխկապակցված անձանց | | |
|նկատմամբ պահանջների և | | |
|հետհաշվեկշռային պայմանական | | |
|պարտավորությունների հանրագումարի | | |
|0.5%-ը, | | |
|գ. փոխառուն նախորդող 12-ամսյա | | |
|ժամանակահատվածում Հայաստանի | | |
|Հանրապետության տարածքում գործող | | |
|բանկերի և վարկային | | |
|կազմակերպությունների նկատմամբ չի | | |
|ունեցել հանրագումարային 30 օր և | | |
|ավելի ժամկետանց պարտավորություն | | |
|__________________________________|__________________|_______________|
|6.24.2. Հայաստանի Հանրապետության | 75 | 110 |
|կենտրոնական բանկի խորհրդի 2014 | | |
|թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն | | |
|որոշմամբ հաստատված «Բանկերից | | |
|համապարփակ տվյալների ստացման | | |
|կարգի» հավելված 5-ի համաձայն` | | |
|միկրոկազմակերպությունների, փոքր և | | |
|միջին կազմակերպությունների | | |
|նկատմամբ պահանջներ, | | |
|հետհաշվեկշռային պայմանական | | |
|պարտավորություններ, որոնց գծով | | |
|բավարարված են 6.24.1-րդ կետի «ա» | | |
|և «բ» ենթակետերով սահմանված | | |
|պայմանները | | |
|__________________________________|__________________|_______________|
|6.24.3. Հայաստանի Հանրապետության | 85 | 125 |
|կենտրոնական բանկի խորհրդի 2014 | | |
|թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն | | |
|որոշմամբ հաստատված «Բանկերից | | |
|համապարփակ տվյալների ստացման | | |
|կարգի» հավելված 5-ի համաձայն` | | |
|միկրոկազմակերպությունների, փոքր և | | |
|միջին կազմակերպությունների | | |
|նկատմամբ պահանջներ, | | |
|հետհաշվեկշռային պայմանական | | |
|պարտավորություններ, որոնք չեն | | |
|համապատասխանում 6.24.1-րդ և | | |
|6.24.2-րդ կետերով սահմանված | | |
|պահանջներին | | |
._____________________________________________________________________.
«,
3) Կանոնակարգի Հավելված 3-ի 7.1.2-րդ կետի «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 283-Ա հրամանով սահմանված կարգի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1324-Ն որոշման համաձայն» բառերով,
4) Կանոնակարգի Հավելված 3-ի 7.1.2-րդ կետը «75%» թվից հետո լրացնել «կամ 85%» բառերով,
5) Կանոնակարգի Հավելված 12-ի և Հավելված 13-ի բոլոր «գերփոքր» բառերը փոխարինել «միկրոկազմակերպություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան
Երևան
2026-04-02
Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2026 թվական: