Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2026 թվականի թիվ 79-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպությունների` ըստ չափի դասակարգումը համապատասխանեցնել օրենսդրությամբ առկա դասակարգմանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 377-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի «գերփոքր» բառը փոխարինել «միկրոկազմակերպություն» բառով,

2) Կարգի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`             Մ. Գալստյան

 

Երևան

2026-04-02

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի ապրիլի 2-ի

թիվ 79-Ն որոշման

 

«Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

Կազմակերպությունների դասակարգումն` ըստ չափի

 

1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դասակարգումն ըստ չափի իրականացվում է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված սկզբունքներով` հետևյալ խմբերում.

1) Միկրոկազմակերպություն,

2) Փոքր,

3) Միջին,

4) Խոշոր:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.04.2026
N 79-Ն
Որոշում