ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2026 թվականի N 383-Ն
ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
9. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
66. Սույն Հավելված 10-ով սահմանված դեպքերում թեկնածուի հետ հարցազրույց անցկացնելու մասին Կոմիտեն էլեկտրոնային փոստի և հեռախոսահամարի միջոցով ծանուցում է թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
67. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է հարցազրույցի մասնակից թեկնածուին:
68. Հարցազրույցի մասնակից թեկնածուն, հարցազրույցի իր անհատական ժամից ուշանալու դեպքում, համարվում է հարցազրույցին չներկայացած, բացառությամբ այն դեպքի, եթե հերթականությամբ նախորդ թեկնածուի հարցազրույցը մինչ իր ներկայանալու պահը չի ավարտվել:
69. Թեկնածուի հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկ ժամ է:
70. Հարցազրույցն ընթանում է երկու մասով`
1) անձի ներկայացում (հարցազրույցի առաջին մաս)` առավելագույնը 5 րոպե տևողությամբ.
2) ուղեկցորդի որակավորման հատուկ պահանջներին համապատասխանության ստուգում (հարցազրույցի երկրորդ մաս):
71. Հանձնաժողովի անդամները գնահատում են թեկնածուին իրենց ներքին համոզմունքի հիման վրա` ելնելով թեկնածուի` հարցերին ճիշտ պատասխանելու կարողությունից և պատասխանների ներկայացման ձևից:
72. Հարցազրույցի ժամանակ թեկնածուի գիտելիքները և հմտությունները ստուգվում են սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ով սահմանված թեմաների շրջանակներում:
10. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ
73. Սույն Հավելված 10-ով սահմանված դեպքերում Կոմիտեի նախագահի կողմից կայացվող որոշումների մասին Կոմիտեն էլեկտրոնային փոստով տեղեկացնում է թեկնածուին այդ որոշման կայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` կցելով որոշման տեսաներածված պատճենը:
74. Սույն Հավելված 10-ով սահմանված դեպքերում ենթահանձնաժողովի և հանձնաժողովի կողմից կայացվող որոշումը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է հանձնաժողովի օրակարգում ընդգրկված տվյալ հարցի քննարկումից անմիջապես հետո:
75. Սույն Հավելված 10-ով նախատեսված դեպքերում ենթահանձնաժողովի և հանձնաժողովի կողմից ընդունված որոշման արդյունքներով Կոմիտեի նախագահի հրամանն էլեկտրոնային փոստով ուղարկվում է թեկնածուին հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
76. Ուղեկցորդի որակավորում տրամադրելու մասին որոշումների մասին ծանուցման հետ մեկտեղ թեկնածուին առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցել ուղեկցորդի գործունեության մասին, բացառությամբ «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի և զգուշացնում առանց ծանուցման ուղեկցորդի գործունեություն իրականացնելու համար սահմանված իրավական հետևանքների մասին:
11. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
77. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցորդի գործունեության մասին ծանուցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղեկցորդը Կոմիտեից ստանում է ուղեկցորդի որակավորման վկայականը և անվանաքարտը:
78. Որակավորման վկայականը կամ անվանաքարտը կորցնելու դեպքում ուղեկցորդը կարող է գրավոր դիմել Կոմիտե կրկնօրինակը ստանալու համար: Դիմելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է նոր վկայական կամ անվանաքարտ:
Հավելված N 11
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՐԳԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Որակավորված ուղեկցորդների և թեկնածուների վերապատրաստումն իրականացվում է հետևյալ թեմաներով`
1) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ բնության հատուկ պահպանվող տարածքներ (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր և բնության հուշարձաններ),
2) Հայաստանի աշխարհագրություն,
3) Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսներ և մշակութային ժառանգություն,
4) առաջին օգնություն,
5) ֆիզիկական պատրաստվածություն (գործնական)` ըստ սույն որոշման հավելված 15-ով սահմանված մասնագիտական ուղղությունների տեսակների վերաբերելիության,
6) սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ և հանրության (մարդու) առողջության անվտանգության ապահովման հանրային առողջապահական նորմատիվներ,
7) էթիկա,
8) ուղեկցորդի հմտություններ` ըստ սույն որոշման հավելված 15-ով սահմանված մասնագիտական ուղղությունների տեսակների վերաբերելիության,
9) «Զբոսաշրջության մասին» օրենք, դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և հարակից իրավական ակտեր,
10) հոգեբանություն,
11) օտար լեզուներ (նախընտրությունը` Հայաստանի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների խմբերի ծագման վայրի երկրի պաշտոնական լեզուներին),
12) միջմշակութային հաղորդակցություն և ներառականություն,
13) մասնագիտական գիտելիքների փոխանցման հմտություններ:
2. Յուրաքանչյուր երեք օրացուցային տարին մեկ Կոմիտեի նախագահը հաստատում և վերանայում է թեկնածուների վերապատրաստման և որակավորված ուղեկցորդների պարտադիր վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը` քննարկելով ուղեկցորդների միավորումների և վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների հետ:
3. Ուղեկցորդի որակավորում ստացող թեկնածուների համար վերապատրաստման ժամկետներն են`
1) սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ի 4-րդ կետով դիմող թեկնածուների համար` 3 կամ 6 ամիս, յուրաքանչյուր շաբաթվա համար համապատասխանաբար 20 կամ 12 ակադեմիական ժամ.
2) սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ի 5-րդ կետի 1-ին ենթակետով արագացված ընթացակարգով դիմող թեկնածուների համար` 1 շաբաթ, 20 ակադեմիական ժամ և 5 գործնական դաս.
3) սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ի 5-րդ կետի 2-3-րդ ենթակետերով արագացված ընթացակարգով դիմող թեկնածուների համար` 2-3 շաբաթ, ընդհանուր 40 ակադեմիական ժամ և 10 գործնական դաս:
4. Որակավորված ուղեկցորդները պարտավոր են յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստվել առնվազն 25 ակադեմիական ժամ:
5. Որակավորված ուղեկցորդների համար վերապատրաստման ծրագիրը ներառում է սույն Հավելված 11-ի 1-ին կետով սահմանված թեմաները: Որակավորված ուղեկցորդների համար վերապատրաստման ծրագիրը կարող է ներառել Հավելված 3-ի 1-ին կետով չնախատեսված լրացուցիչ թեմաներ:
6. Որակավորված ուղեկցորդները կարող են համարվել իրենց պարտադիր վերապատրաստման ժամերը լրացրած, եթե նրանք տվյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում առկա կամ հեռավար եղանակով ստացել կամ ուսուցանել են այլ դասընթաց, որն առավելապես կամ հիմնականում ներառում է սույն Հավելված 11-ի 1-ին կետով սահմանված թեմաները, բացառությամբ սույն Հավելված 11-ի 7-րդ կետով սահմանված դեպքի:
7. Որակավորված ուղեկցորդների համար վերապատրաստումը պարտադիր է սույն Հավելված 11-ի 1-ին կետի 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված թեմաներով:
8. Թեկնածուների համար նախատեսված վերապատրաստման և որակավորված ուղեկցորդների պարտադիր վերապատրաստումն իրականացնում է «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ հոդվածի հիման վերապատրաստման իրավասություն ունեցող անձը:
9. «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձի բացակայության դեպքում վերապատրաստումը կարող է իրականացնել Կոմիտեն կամ Կոմիտեն կամ Կոմիտեի կողմից հաստատված ծրագրի չափանիշների, գրականության ցանկի հիման վրա և սահմանված չափանիշներով ընտրված անձը կամ անձինք:
10. Վերապատրաստման դասընթացին մասնակցությունը ամփոփվում է գործնական և տեսական քննություններով:
11. Սույն հավելված N 11-ի 10-րդ կետով նախատեսված քննությունների դրական արդյունքների պարագայում տրվում է ավարտական վկայական, որի ներդիրը ներառում է քննությունների արդյունքները:
12. Վերապատրաստման դասընթացի ընթացքում Կոմիտեն կարող է ցանկացած ժամանակ իրականացնել մշտադիտարկում:
Հավելված N 12
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Որակավորման վկայականը տրամադրվում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ով սահմանված ընթացակարգով նախատեսված կարգով որակավորվելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցորդի գործունեության մասին ծանուցելուց հետո սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ով սահմանված ժամկետում:
2. Որակավորման վկայականները տրվում են ըստ հերթական համարների:
3. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
4. Որակավորման վկայականը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված
ժամկետով երկարաձգվում է սույն որոշմամբ սահմանված Հավելված 11-ի 4-րդ կետով նախատեսված վերապատրաստման և նույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված քննությունների արդյունքում:
Հավելված N 13
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
(նկար)
Հավելված N 14
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՁԵՎԸ
(նկար)
Հավելված N 15
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ըստ մասնագիտացման ուղղությունների` ուղեկցորդները դասակարգվում են հետևյալ տեսակների`
1) ցամաքային (քայլարշավի, թրեքքինգ, ժայռամագլցման, քարանձավային, լեռնագնացության, դահուկային, սառցամագլցման, շարժիչով փոխադրամիջոցների, ձիարշավի, հեծանվային, լեռնահեծանվային և այլն),
2) ջրային (ռաֆտինգի, կայակինգի, կանոեի, դայվինգի, սաբբորդինգի և այլն):
2. Ցամաքային ուղեկցորդը ծառայություն մատուցում է հիմնականում բնական միջավայրերում` ապահովելով երթուղու տեխնիկական իրականացումը, մասնակիցների անվտանգությունը, տեղեկատվական աջակցությունը և ընդհանուր փորձառության որակը:
3. Ցամաքային մասնագիտացման ուղղությամբ ուղեկցորդները սույն որոշման հավելված 11-ի 1-ին կետի 5-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված թեմաներով վերապատրաստման դասընթացի արդյունքում որակավորվում են սույն հավելված 15-ի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեսակներից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի համար միաժամանակ:
4. Ջրային ուղեկցորդը գործում է տարբեր բարդության ջրային միջավայրերում` գետեր (ներառյալ լեռնային արագընթաց հոսանքներ), լճեր, ջրամբարներ կամ հատուկ նշանակության ջրուղիներ: Գործունեությունը իրականացվում է նախապես սահմանված երթուղիներով:
5. Ջրային ուղեկցորդը կարող է իրականացնել`
1) ջրային երթուղիների նախնական ուսումնասիրություն և գնահատում` ջրային հոսքի արագություն, ջրի մակարդակ, խոչընդոտներ, ելման և ավարտի կետեր, վթարային անցումներ,
2) ջրային միջավայրի, դրա կենսաբազմազանության և պահպանման սկզբունքների վերաբերյալ նվազագույն տեղեկատվության տրամադրում:
Հավելված N 16
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Ուղեկցորդի որակավորումը դադարեցվում է, եթե`
1) ի հայտ են եկել «Զբոսաշրջության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված հիմքերը կամ որակավորվող անձը զրկվել է որակավորման վկայականից.
2) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանվել է.
3) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և որակավորված անձը չի անցել սույն որոշմամբ սահմանված Հավելված 11-ի 4-րդ կետով նախատեսված վերապատրաստում և նույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված քննության արդյունքում անձը չի ստացել որակավորման նոր վկայական.
4) ճանաչվել է անգործունակ.
5) մահացել է.
6) չի անցել առողջության տարեկան պարտադիր զննությունը կամ զննության արդյունքներով հայտնաբերվել է, որ տառապում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիվանդությամբ.
7) լրացել է կյանքի և առողջության ապահովագրությունը, և չունի կյանքի և առողջության ապահովագրության համար նոր պայմանագիր:
Հավելված N 17
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ԶԲՈՍԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
ԴԻՄՈՒՄ
._______________________.
|.___________________. |
||Ամրակցեք այստեղ | |
||Ձեր լուսանկարը: | |
|| | |
|| | |
|.___________________. |
._______________________.
._____________________________________________________________________.
|1. Անձնական տվյալներ |
|_____________________________________________________________________|
|1.1. Անուն, ազգանուն, հայրանուն |
|_____________________________________________________________________|
|1.2 Սեռ` |
|արական |
|իգական |
|_____________________________________________________________________|
|1.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
|_____________________________________________________________________|
|1.4 Ծննդավայր |
|_____________________________________________________________________|
|1.5 Քաղաքացիություն |
|_____________________________________________________________________|
|1.6 Անձը հաստատող փաստաթղթի տեսակը |
|_____________________________________________________________________|
|1.7. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
|_____________________________________________________________________|
|1.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին) |
|_____________________________________________________________________|
|1.9 Հեռախոսահամար |
|_____________________________________________________________________|
|1.10 Էլեկտրոնային փոստի հասցե |
|_____________________________________________________________________|
|2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն |
|_____________________________________________________________________|
|2.1 .____________________________________________________________. |
| |Ուսումնական |Գտնվելու|Սովորելու |Մասնագիտությունը| |
| |հաստատության |վայրը |ժամանակաշրջանը | | |
| |անվանումը և | |(-- թ-ից մինչև | | |
| |մասնագիտությունը | |--թ.) | | |
| |__________________|________|_______________|________________| |
| |__________________|________|_______________|________________| |
| |__________________|________|_______________|________________| |
| |__________________|________|_______________|________________| |
| .____________________________________________________________. |
|_____________________________________________________________________|
|2.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում |
| . հայերեն |
| . անգլերեն |
| . ռուսերեն |
| . այլ (նշել լեզուն) |
|_____________________________________________________________________|
|2.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության |
| վերաբերյալ հետևյալ տվյալները. |
| .____________________________________________________________. |
| |Աշխատանքի |Կազմակեր- |Գտնվելու |Հեռախո- |Պաշտոնը |Ազատման | |
| |ընդունման |պության |վայր |սահամար | |հիմքերը | |
| |և ազատման|անվանում | | | | | |
| |ժամկետներ | | | | | | |
| |__________|__________|_________|_________|________|_________| |

|2.4 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ|
| սահմանափակ գործունակ |
| . Ոչ, |
| . Այո, ներկայացնել մանրամասներ |
|_____________________________________________________________________|
|3. Ի՞նչ մասնագիտական ուղղվածությամբ զբոսավարի որակավորման համար եք |
| դիմում |
| . Համապետական |
| . Լոկալ |
| . |
|_____________________________________________________________________|
|4. Ի՞նչ տարածքում եք նախատեսում իրականացնել զբոսավարի |
| գործունեությունը |
| . Երևան համայնք |
| . Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք |
| . Հայաստանի Հանրապետության տարածք, բացառությամբ Երևան համայնքի |
| . Կոնկրետ մարզ, քաղաքային բնակավայր կամ գյուղ կամ համայնք |
| (մասնավորեցնել) |
|_____________________________________________________________________|
|5. Ձեր կարծիքով արդյոք առկա՞ են այլ կարևոր տեղեկություններ, որոնք |
| կցանկանայիք նշել |
| . Ոչ, |
| . Այո, ներկայացնել մանրամասները |
|_____________________________________________________________________|
|6. Այլ փաստաթղթեր |
| . Ոչ, |
| . Այո, կցել փաստաթղթերը |
|_____________________________________________________________________|
|7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող |
| տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: |
|_____________________________________________________________________|
|8. Տալիս եմ համաձայնություն իմ կողմից ներկայացված փաստաթղթերի և |
| տեղեկությունների իսկությունը ստուգելու համար հարցումներ անելու |
| |
|--------------------------- |
|ստորագրություն |
| |
| Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) ---------------------------- |
| Ստորագրություն ---------------------------- |
._____________________________________________________________________.
Հավելված N 18
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 383-Ն որոշման
ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
ԴԻՄՈՒՄ
._______________________.
|.___________________. |
||Ամրակցեք այստեղ | |
||Ձեր լուսանկարը: | |
|| | |
|| | |
|.___________________. |
._______________________.
._____________________________________________________________________.
|1. Անձնական տվյալներ |
|_____________________________________________________________________|
|1.1. Անուն, ազգանուն, հայրանուն |
|_____________________________________________________________________|
|1.2 Սեռ` |
|արական |
|իգական |
|_____________________________________________________________________|
|1.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
|_____________________________________________________________________|
|1.4 Ծննդավայր |
|_____________________________________________________________________|
|1.5 Քաղաքացիություն |
|_____________________________________________________________________|
|1.6 Անձը հաստատող փաստաթղթի տեսակը |
|_____________________________________________________________________|
|1.7. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
|_____________________________________________________________________|
|1.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին) |
|_____________________________________________________________________|
|1.9 Հեռախոսահամար |
|_____________________________________________________________________|
|1.10 Էլեկտրոնային փոստի հասցե |
|_____________________________________________________________________|
|2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն |
|_____________________________________________________________________|
|2.1 .____________________________________________________________. |
| |Ուսումնական |Գտնվելու|Սովորելու |Մասնագիտությունը| |
| |հաստատության |վայրը |ժամանակաշրջանը | | |
| |անվանումը և | |(-- թ-ից մինչև | | |
| |մասնագիտությունը | |--թ.) | | |
| |__________________|________|_______________|________________| |
| |__________________|________|_______________|________________| |
| |__________________|________|_______________|________________| |
| |__________________|________|_______________|________________| |
| .____________________________________________________________. |
|_____________________________________________________________________|
|2.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում |
| . հայերեն |
| . անգլերեն |
| . ռուսերեն |
| . այլ (նշել լեզուն) |
|_____________________________________________________________________|
|2.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության |
| վերաբերյալ հետևյալ տվյալները. |
| .____________________________________________________________. |
| |Աշխատանքի |Կազմակեր- |Գտնվելու |Հեռախո- |Պաշտոնը |Ազատման | |
| |ընդունման |պության |վայր |սահամար | |հիմքերը | |
| |և ազատման|անվանում | | | | | |
| |ժամկետներ | | | | | | |
| |__________|__________|_________|_________|________|_________| |
| |__________|__________|_________|_________|________|_________| |
| |__________|__________|_________|_________|________|_________| |
| .____________________________________________________________. |
|_____________________________________________________________________|
|2.4 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ|
| սահմանափակ գործունակ |
| . Ոչ, |
| . Այո, ներկայացնել մանրամասներ |
|_____________________________________________________________________|
|3. Ի՞նչ մասնագիտական ուղղվածությամբ ուղեկցորդի որակավորման համար եք |
| դիմում |
| . Ցամաքային (քայլարշավի, թրեքքինգ, ժայռամագլցման, քարանձավային, |
| լեռնագնացության, դահուկային, սառցամագլցման, շարժիչով |
| փոխադրամիջոցների, ձիարշավի, հեծանվային, լեռնահեծանվային և այլն). |
| . Ջրային (ռաֆտինգի, կայակինգի, կանոեի, դայվինգի, սաբբորդինգի և |
| այլն): |
|_____________________________________________________________________|
|4. Ունե՞ք ուղեկցորդի որակավորման համար անհրաժեշտ վկայական կամ |
| դիպլոմ |
| . Ոչ |
| . Այո (նշել որակավորումը ստանալու ամսաթիվը, որակավորումը տրամադրած|
| մարմնի կամ կառույցի ամբողջական անվանումը և որակավորման տեսակը) |
|_____________________________________________________________________|
|5. Ձեր կարծիքով արդյոք առկա՞ են այլ կարևոր տեղեկություններ, որոնք |
| կցանկանայիք նշել |
| . Ոչ, |
| . Այո, ներկայացնել մանրամասները |
|_____________________________________________________________________|
|6. Այլ փաստաթղթեր |
| . Ոչ, |
| . Այո, կցել փաստաթղթերը |
|_____________________________________________________________________|
|7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող |
| տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: |
|_____________________________________________________________________|
|8. Տալիս եմ համաձայնություն իմ կողմից ներկայացված փաստաթղթերի և |
|տեղեկությունների իսկությունը ստուգելու համար հարցումներ անելու |
| |
|---------------------------- |
|ստորագրություն |
| |
| Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) ---------------------------- |
| Ստորագրություն ---------------------------- |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 30 մարտի 2026 թվական: