ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱԽԱԳԱՀ
2026 թվականի մարտի 31 2026 թվականի մարտի 31
N 374-Ն N 90-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ և 34-րդ հոդվածի 7-րդ մասերը`
Հրամայում ենք
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 17-ի N 178-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2018 թվականի մարտի 19-ի N 66-Ն «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի N 1 հավելվածով հաստատված «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ» 15-րդ կետի`
1) 1-ին ենթակետը «տեսակները» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ խմբագրությամբ`
«: Հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման մեկից ավելի պայմանագրի (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդեր) (այսուհետ` Անտառօգտագործման պայմանագիր) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կնքած կենսապաշարների օգտագործման մեկից ավելի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կամ տրամադրած մեկից ավելի լիցենզիայի (այսուհետ` Լիցենզիա) առկայության դեպքերում տվյալ հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկի 10-րդ բաժնում կենսապաշարները` ըստ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների լրացվում են յուրաքանչյուր Պայմանագրի կամ Լիցենզիայի մասով` առանձին տողերով,»,
2) 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) [10.3] սյունակում` հաշվետու եռամսյակում`
ա. բնափայտի կամ երկրորդական անտառանյութի փաստացի օգտագործված ծավալը.
բ. բուսական (բացառությամբ` բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար` Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ներառված` հաշվետու եռամսյակում փաստացի օգտագործված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը: Ընդ որում, Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունն արտացոլվում է Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ընդգրկված վերջին հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում: Պայմանագրի կամ Լիցենզիայի գործողության ժամանակահատվածում կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունը` լուծարման կամ հաշվառումից դուրս գալու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում.
4) [10.4] սյունակում` կենսապաշարների օգտագործման համար Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված չափաքանակի սահմաններում` տվյալ հաշվետու եռամսյակի համար փաստացի օգտագործված ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, որը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում չի կարող գերազանցել Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված չափաքանակի և Անտառօգտագործման պայմանագրով, Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ներառված նախորդ հաշվետու եռամսյակներում փաստացի օգտագործված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի հանրագումարի դրական տարբերությանը: Նշված տարբերությունը դրական մեծություն չլինելու, ինչպես նաև Անտառօգտագործման պայմանագիր, Պայմանագիր կամ Լիցենզիա չունենալու կամ դրանցում օգտագործման ենթակա ծավալները նշված չլինելու` Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 4-5-րդ կետերին համապատասխան` զրոյական չափաքանակների դեպքում [10.4] սյունակում լրացվում է «0»: Ընդ որում, Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունն արտացոլվում է Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ընդգրկված վերջին հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում: Պայմանագրի կամ Լիցենզիայի գործողության ժամանակահատվածում կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունը` լուծարման կամ հաշվառումից դուրս գալու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում.»,
3) 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«7) [10.7] սյունակում`
ա. բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար` Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնօգտագործման վճարի համապատասխան դրույքաչափի (Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում` կիրառելով համապատասխան բազմապատիկ դրույքաչափը) և նույն հոդվածի 7-րդ մասով համապատասխան տարվա համար սահմանված գործակցի արտադրյալը.
բ. կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար` Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բնօգտագործման վճարի համապատասխան դրույքաչափը (Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` կիրառելով համապատասխան բազմապատիկ դրույքաչափը).»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ «ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՉՈՒՆԵՆ:»
Է. Հակոբյան Հ. Մաթևոսյան
31 մարտի 2026 թ. 31 մարտի 2026 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2026 թվական: