ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2026 թվականի N 456-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1184-Ա որոշումը լրացնել նոր` 4-րդ կետով և 4.1-ին ենթակետով.
1) «4. Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվող առաջին 60 ամիսների ընթացքում կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրով սահմանվող տարեկան վարձավճարի գումարը, ինչպես նաև տվյալ պայմանագրի կատարման հետևանքով և դրան անմիջականորեն վերագրելի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված փոխհատուցումը չի տարածվում տույժերի, տուգանքների, պայմանագրի կամ օրենսդրության պահանջների խախտման հետևանքով առաջացած այլ վճարների, ինչպես նաև կազմակերպության` տվյալ պայմանագրի հետ չկապված այլ գործունեությունից բխող հարկային պարտավորությունների վրա.
4.1. Ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումները չիրականացնելու կամ մասնակի իրականացնելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել իրեն տրամադրված փոխհատուցման գումարներն ամբողջ ծավալով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի
Երևան