ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2026 թվականի N 466-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Արարատի մարզի Վեդի և Սյունիքի մարզի Տաթև համայնքներին (այսուհետ` համայնքներ)` կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը, դրանցում սահմանելով, որ`
1) պայմանագրերի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուժերով` ներքին գործերի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների շրջանակներում.
2) նվիրաբերության պայմանագրերի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին` առանց դրանց արժեքի փոխհատուցման պահանջի.
3) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և առաջարկել համայնքների ղեկավարներին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի կնքումից հետո` մեկամսյա ժամկետում, համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի ապրիլի 9-ի
N 466-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Մարզը, |Մակնիշը|Հաշվառման |Թողարկ-|Հաշվառման |Հենասարքի|Սկզբնական|
|ը/կ|համայնքը | |համարանիշը|ման |վկայագիրը |համարը |արժեքը |
| | | | |տարե- | | |(դրամ) |
| | | | |թիվը | | | |
|___|__________|_______|__________|_______|___________|_________|_________|
|1. |Արագածոտ- |ZIL |507 VV 01 | 1982 | SB831461 | 1950516 | 123600|
| |նի մարզ, |ATS- | | | | | |
| |Ապարան |40-63B | | | | | |
| |համայնք |(ZIL- | | | | | |
| | |130) | | | | | |
|___|__________|_______|__________|_______|___________|_________|_________|
|2. |Արարատի |ZIL |705 VV 01 | 1988 | SB832709 | 000917 | 746568|
| |մարզ, |ATS-4 | | | | | |
| |Վեդի |(ZIL- | | | | | |
| |համայնք |131) | | | | | |
|___|__________|_______|__________|_______|___________|_________|_________|
|3. |Սյունիքի |ZIL |691 HR 61 | 1984 | AB620789 | 2273866 | 465000|
| |մարզ, |AC-40 | | | | | |
| |Տաթև |(ZIL- | | | | | |
| |համայնք |130) | | | | | |
._________________________________________________________________________.