ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-33-Ո-30
2026 թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 01.04.2026 թվականի թիվ ՍԴՈ-1823 որոշումը և դրանում առկա պատճառաբանություններն ու մեկնաբանությունները, ինչպես նաև Վազգեն Սահակյանի վերաբերյալ ստացված 319-08-2022 բարեվարքության եզրակացությունը, վերջինիս վերաբերյալ առկա մյուս փաստական տվյալների հետ համադրության արդյունքում հաղթահարելու անհնարինությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Վազգեն Սահակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. ապրիլի 13
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/ 2567)` 13 ապրիլի 2026 թվական: