Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 մարտի 2026 թվականի N 42-Ն

 

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացների պարզաբանման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    2026-03-31                             Ա. Թորոսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2026 թվականի մարտի 31-ի

N 42-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ուղեցույցի նպատակն է սահմանել մեթոդական պարզաբանումներ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացների և դրանց իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ` նպաստելով ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնող կամ սոցիալական աջակցություն տրամադրող մասնագետների (այսուհետ միասին` մասնագետ) կողմից իրենց լիազորությունների և գործառույթների իրականացմանը:

2. Սույն ուղեցույցում ներկայացված մեթոդական պարզաբանումները համապատասխանում են սոցիալական աշխատանքի էթիկական սկզբունքներին, վարվեցողության կանոններին և մեթոդաբանական ցուցումներին, որոնք բխում են օրենքից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններից, ինչպես նաև սոցիալական աշխատողների մասնագիտական կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերից:

3. Սույն ուղեցույցի իմաստով` ընտանիքի սոցիալական գնահատումը ներառում է գնահատման հետևյալ տեսակները`

1) անապահովության գնահատում,

2) նախնական գնահատում,

3) համալիր գնահատում,

4) հրատապ գնահատում,

5) առանձնահատուկ կարիքների գնահատում` շահառուների խմբով կամ իրավիճակով պայմանավորված:

4. Մինչ գնահատումն իրականացնելը` մասնագետն ընտանիքի անդամներին մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնում է տնայցի կամ գտնվելու վայր այցելության (այսուհետ միասին` տնայց) կամ գնահատման մասնակցության տեղեկացված համաձայնության ձևաթուղթը, մեկնաբանում է դրանում ներկայացված տեղեկատվությունը, գնահատման նպատակն ու ընթացակարգը, գնահատումից բխող գործողություններն ու հետագա քայլերը, այդ թվում` մեկնաբանում է գնահատման գործընթացին մասնակցելուց հրաժարվելու` ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամի իրավունքը: Մասնագետը հատուկ տեղեկացնում է, որ գնահատման գործընթացին մասնակցելուց հրաժարվելը չի կարող հանգեցնել խտրականության կամ իրավունքների ու ազատությունների սահմանափակման, և կարող է առաջացնել բացառապես օրենքով նախատեսված հետևանքներ:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ում ներկայացված գնահատման մասնակցության տեղեկացված համաձայնության ձևանմուշը ստորագրելն ընտանիքի չափահաս անդամների կողմից պարտադիր է, եթե վերջիններս մինչ այդ չեն ստորագրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն որոշման հավելված 1-ի Ձև 1-ը կամ հավելված 2-ի Ձև 1-ը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն որոշմամբ սահմանված անհատական կամ միջամտության սոցիալական ծրագիրը ստորագրում են ընտանիքի չափահաս անդամները, բացառությամբ այն դեպքերի, երբ սոցիալական դեպքի վարումն իրականացվում է ընտանիքի միայն մեկ անդամի համար կամ շահառուն անձն է, ոչ թե ընտանիքը:

 

2. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

 

6. Անապահովության գնահատման շրջանակում ընտանիքի կեցության պայմանների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման համաձայն:

7. Ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրությունն իրականացվում է տնայցի միջոցով, որը կազմակերպվում է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու դիմումն ընդունելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կեցության պայմանների գնահատման նպատակով տնայցը պլանավորվում է այնպես, որ, եթե օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինի այն իրականացնել կամ ավարտին հասցնել, 15-օրյա ժամկետում հնարավոր լինի իրականացնել ևս մեկ տնայց:

8. Ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով իրականացված տնայցի ընթացքում ուսումնասիրվում են ընտանիքի`

1) կացարանով և կոմունալ հարմարություններով ապահովվածության մակարդակը,

2) կացարանի բարեկարգության մակարդակը,

3) առաջին անհրաժեշտության առարկաներով և կենցաղային տեխնիկայով ապահովվածության մակարդակը,

4) բարեկեցիկ ապրելակերպի ցուցիչներով ապահովվածության մակարդակը:

9. Ընտանիքի ապահովվածությունը կացարանով և հիմնական կոմունալ հարմարություններով (խոհանոց, սանիտարական հանգույց և այլ պայմաններ) որոշվում է` հիմք ընդունելով հետևյալ տվյալները`

1) ընտանիքի ապահովվածությունը կացարանով և հիմնական կոմունալ հարմարություններով (խոհանոց, սանհանգույց և այլ պայմաններ),

2) ընտանիքի անդամների ապահովվածությունը բնակելի մակերեսով և սենյակներով,

3) ընտանիքի ապահովվածությունն էլեկտրաէներգիայով,

4) ընտանիքի ապահովվածությունը հոսող սառը և տաք ջրով:

10. Ընտանիքի կացարանի բարեկարգությունը որոշվում է` հիմք ընդունելով հետևյալ տվյալները`

1) ընտանիքի կացարանում խոհանոցի և սանհանգույցի բարեկարգությունը կամ վիճակը,

2) ընտանիքի կացարանում սենյակների, դրանց դռների, պատերի, պատուհանների, հատակի, առաստաղի բարեկարգությունը կամ վիճակը,

3) ընտանիքի կացարանի մուտքի դռան բարեկարգությունը կամ անվտանգությունը:

11. Ընտանիքի` առաջին անհրաժեշտության առարկաներով և կենցաղային տեխնիկայով ապահովվածությունը որոշվում է` հիմք ընդունելով հետևյալ տվյալները`

1) ընտանիքին անհրաժեշտ կահույքի և քնելատեղի առկայությունը և վիճակը,

2) ընտանիքի` առաջին անհրաժեշտության առարկաներով և հիմնական կենցաղային տեխնիկայով ապահովվածությունը:

12. Ընտանիքի բարեկեցիկ ապրելակերպի ցուցիչներով ապահովվածությունը որոշվում է` հիմք ընդունելով հետևյալ տվյալները`

1) ընտանիքի ապահովվածությունը թանկարժեք կամ ոչ առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով,

2) ընտանիքի ապահովվածությունը ջեռուցման, էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարման անհատական թանկարժեք համակարգերով,

3) ընտանիքի ապահովվածությունը կացարանին կից հավանական եկամտաբեր օժանդակ հարմարություններով:

13. Ընտանիքի անդամների ապահովվածությանը բնակելի մակերեսով և սենյակներով հաշվարկվում է ինքնաշխատ կերպով: Այդ նպատակով մասնագետը մուտքագրում է համապատասխան տվյալները «Ընտանիքի կեցության պայմանների գնահատում» թվայնացված գործիքում (այսուհետ` գործիք), որն էլ ինքնաշխատ հաշվարկում և ներկայացնում է անհրաժեշտ տվյալները:

14. Ընտանիքի կացարանի ապահովվածությունն էլեկտրաէներգիայով ու հոսող սառը և տաք ջրով որոշվում է դիտարկման, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ հարցազրույց անցկացնելու միջոցով:

15. Ընտանիքի կացարանի, մասնավորապես` խոհանոցի, սանհանգույցի, սենյակների բարեկարգությունը կամ վիճակը որոշվում է դիտարկման միջոցով` դրանցից յուրաքանչյուրի առաստաղի, պատերի, հատակի, դռների, պատուհանների (առկայության դեպքում) բարեկարգությունը կամ վիճակը որոշելու հիմքով` գործիքում ընտրելով և նշելով ընտանիքի բարեկեցության գնահատման հարցաշարի համապատասխան տարբերակը:

16. Ընտանիքի կեցության պայմանների գնահատման իմաստով առաջին անհրաժեշտության առարկաներ են համարվում բազմոցը, բազկաթոռները, ճաշասեղանը, աթոռները, հյուրասենյակի պահարանները, հագուստի պահարանները, խոհանոցի կահույքը և խոհանոցի լվացարանը:

17. Ընտանիքի կեցության պայմանների գնահատման իմաստով կացարանի` կենցաղային հիմնական տեխնիկայով ապահովվածությունը որոշելու համար դիտարկվում են սառնարանը, այդ թվում` փոքր սառնարանը կամ սառցարանը, հեռուստացույցը, ավտոմատ կամ կիսաավտոմատ լվացքի մեքենան, գազօջախը կամ էլեկտրական սալօջախը, ջեռոցը և օդաքարշ պահարանը:

18. Մասնագետը դիտարկում է կահույքի կամ տեխնիկայի նշված տեսակների առկայությունը կացարանում, դրանց վիճակը և համապատասխան նշում կատարում գործիքում` ընտրելով հարցաշարի համապատասխան տարբերակը:

19. Ընտանիքի անդամների քնելատեղի հաշվով ընտանիքի անդամների թիվը որոշվում է ինքնաշխատ: Այդ նպատակով մասնագետը քնելատեղի քանակը մուտքագրում է գործիքի համապատասխան դաշտում, իսկ գործիքն ինքնաշխատ հաշվարկում և ներկայացնում է տվյալը:

20. Ընտանիքի ապահովվածությունը թանկարժեք, ոչ առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով որոշվում է դիտարկման միջոցով` հաշվի առնելով, թե արդյոք ընտանիքի կացարանում առկա են օդորակիչ, միկրոալիքային վառարան, լվացք չորացնող մեքենա, սպասք լվացող մեքենա, սպորտային մարզասարք կամ կաբելային հեռուստատեսություն: Սույն կետում նշված առարկաների առկայության դեպքում գործիքի համապատասխան դաշտում մասնագետը կատարում է համապատասխան նշում:

21. Ընտանիքի ապահովվածությունը ջեռուցման, էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարման անհատական թանկարժեք համակարգերով որոշելու համար մասնագետը դիտարկման միջոցով ուսումնասիրում է, թե արդյոք ընտանիքի կացարանում առկա են ջեռուցման անհատական համակարգ, արևային էներգիայի անհատական օգտագործման պանելներ և արևային էներգիայի ջրատաքացուցիչ բաք: Սույն կետում նշված առարկաների առկայության դեպքում գործիքի համապատասխան դաշտում մասնագետը կատարում է համապատասխան նշում:

22. Եթե ընտանիքի կեցության պայմանների գնահատման ընթացքում ընտանիքի անդամները նշում են, որ տվյալ կենցաղային տեխնիկան կամ կահույքը կամ ուսումնասիրության ենթակա այլ առարկան ընտանիքին տրվել է որպես բարեգործություն, նվիրատվություն կամ նվիրաբերություն, մասնագետն այդ առարկայի տվյալները ներառում է գործիքում:

23. Եթե ընտանիքի կեցության պայմանների գնահատման ընթացքում անդամները նշում են, որ տվյալ կենցաղային տեխնիկան կամ ուսումնասիրության ենթակա մեկ այլ առարկան անսարք է, ապա մասնագետն այդ առարկայի տվյալները ներառում է գործիքում:

24. Ընտանիքի կեցության պայմանների գնահատումն իրականացնելիս` մասնագետը լուսանկարում է ընտանիքի կացարանի այն հատվածները, որոնք ենթակա են ուսումնասիրության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման: Լուսանկարման ենթակա են համարվում կացարանի խոհանոցի, սենյակների, սանհանգույցի, կոմունալ պայմանների, կենցաղային տեխնիկայի, կահույքի համապատասխան մասերի լուսանկարները: Լուսանկարներն արվում են այնպես, որպեսզի երևան խոհանոցի, սենյակների, սանհանգույցի պատերի, դռների, հատակի, առաստաղի, պատուհանների, մուտքի դռան, կահույքի և կենցաղային տեխնիկայի վիճակը: Լուսանկարը կարող է արվել այնպես, որ մեկ լուսանկարում առավելագույնս ներկայացվեն անհրաժեշտ տվյալները կամ դրանց մի մասը: Անհրաժեշտության դեպքում լուսանկարման ենթակա մեկ տարածքի համար կարող են արվել մեկից ավելի լուսանկարներ: Կենցաղային տեխնիկայի կամ կահույքի առանձին մասերի համար արվում են առանձին լուսանկարներ:

25. Քանի որ ընտանիքի անապահովության գնահատում անցնելու, անապահով ճանաչվելու և անապահովության հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար ներկայացված դիմումում ընտանիքի բոլոր անդամները համաձայնություն են ներկայացրել տնայցի և լուսանկարում իրականացնելու համար, ապա մասնագետը բանավոր կերպով և հիշեցման կարգով տեղեկացնում է դիմումի, այդ թվում` լուսանկարմանը վերաբերող կարգավորումների մասին, մեկնաբանելով, որ նա տնայցն ու լուսանկարումներն իրականացնում է` համաձայն դիմումում տրված համաձայնության:

26. Ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ լուսանկարներ կատարելիս` կարևոր է ընտանիքի անդամներին մեկնաբանել, թե ինչ նպատակով են կատարվում լուսանկարները, նշելով, որ դրանք անհրաժեշտ են գնահատման օբյեկտիվությունն ապահովելու, գնահատումն իրականացնող մասնագետի աշխատանքի որակը և մասնագիտական մոտեցումը հասկանալու, գնահատման գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար, ինչպես նաև անապահովության գնահատման ընթացակարգերի և սոցիալական աջակցության ծրագրերի շարունակական բարելավման նպատակով:

27. Ընտանիքի բնակարանային կամ կենցաղային պայմանները լուսանկարելու ընթացքում չի թույլատրվում նկարել ընտանիքի անդամներին, ինչպես նաև պետք է ապահովել, որ ընտանիքի անդամները չներառվեն լուսանկարներում, և գործընթացը որևէ անհարմարություն չառաջացնի նրանց համար, ինչպես նաև չի լուսանկարվում կացարանի մաքրությանը կամ կոկիկությանը վերաբերող ցանկացած պատկեր, որն անմիջականորեն կապ չունի ընտանիքի կեցության պայմանների գնահատման հետ:

28. Ընտանիքի կեցության պայմանների արդյունքները հաշվարկվում են ինքնաշխատ և ներկայացվում թվայնացված գործիքում:

29. Ընտանիքի կեցության պայմանները գնահատելիս` մասնագետն իրականացնում է ոչ միայն բնակարանային կամ կենցաղային պայմանների ուսումնասիրություն, այլև դիտարկում է ընտանիքի` անապահովության գնահատման դիմումով ներկայացրած տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, իսկ անհամապատասխանություններ արձանագրելու դեպքում` դրա մասին նշում է կատարում գործի համապատասխան դաշտում:

30. Ընտանիքի կեցության պայմանները գնահատելիս` մասնագետն ուսումնասիրում է նաև ընտանիքում առկա սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են` բռնության կամ անտեսման ռիսկը, անօթևան մնալու ռիսկը, ընտանիքի անդամների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկերը: Սոցիալական ռիսկերի ակնհայտ կամ ենթադրելի դրսևորումների դեպքում մասնագետն իրականացնում է նաև նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատում, ապա գնահատման արդյունքները գրավոր կամ էլեկտրոնային կամ թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում` թվայնացված եղանակով փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողին, ով սոցիալական դեպքի վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7 N 78-Ն որոշման համաձայն: Ընտանիքի անդամների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկերի արձանագրման դեպքում մասնագետը գործում է սույն հրամանի 43-րդ կետի համաձայն:

 

3. ՆԱԽՆԱԿԱՆ, ՀՐԱՏԱՊ, ՀԱՄԱԼԻՐ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

31. Նախնական, հրատապ, համալիր, առանձնահատուկ կարիքների գնահատումն (այսուհետ` գնահատում) իրականացնելիս, մասնագետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով, նախապատրաստվում է գնահատմանը:

32. Գնահատմանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է վերլուծել դեպքի վերաբերյալ այն տվյալները, որոնք արդեն հասանելի են մասնագետին: Այդ նպատակով մասնագետը կարող է վեր հանել անձին կամ ընտանիքին վերաբերող և իր մոտ առկա փաստաթղթերը, խոսել անձի կամ ընտանիքի հետ աշխատած կամ աշխատող այլ մասնագետների հետ, ստանալ նրանցից ոչ գաղտնի կամ տվյալ անձի կամ ընտանիքի կողմից հրապարակման թույլտվություն ունեցող տվյալները:

33. Մասնագետը գնահատմանը նախապատրաստվում է նաև գնահատման մեթոդները և եղանակները որոշելու միջոցով: Գնահատումը կարող է իրականացվել հարցազրույցի, այդ թվում` ընտանիքի անդամների, նրանց հետ աշխատած կամ աշխատող մասնագետների հետ, դիտարկման, փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով: Գնահատումը կարող է անցկացվել տնայցի, հեռախոսազրույցի, տեսազանգի եղանակով կամ մասնագետի գրասենյակում կամ մեկ այլ վայրում հանդիպման միջոցով:

34. Մեկ դեպքի շրջանակում կարող են կիրառվել գնահատման մի քանի մեթոդներ և դրանց կիրառման եղանակներ: Գնահատման մեթոդների և եղանակների ընտրությունը պայմանավորված է գնահատման տեսակով, ինչպես նաև գնահատման տվյալ տեսակի, մեթոդի կամ եղանակի կիրառման հնարավորության հասանելիությամբ: Նախնական գնահատումն իրականացվում է տնայցի միջոցով, եթե առկա է տնայց իրականացնելու հնարավորություն: Համալիր գնահատման դեպքում տնայցի իրականացումը պարտադիր է:

35. Գնահատման ընթացքում կարող են զուգակցվել նաև գնահատման տարբեր տեսակներ: Նախնական գնահատում իրականացնելով` մասնագետն իրականացնում է նաև առանձնահատուկ կարիքների գնահատում, եթե նախնական գնահատման ընթացքում պարզվում է, որ ընտանիքում կան անդամներ, ում առանձնահատուկ կարիքներն ավելի մանրամասն գնահատելու անհրաժեշտություն կա: Եթե առկա է նույն պատճառն, ապա առանձնահատուկ կարիքների գնահատումն իրականացվում է նաև համալիր գնահատման շրջանակում:

36. Գնահատման թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում գնահատման շրջանակում հավաքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են տվյալ դեպքի շրջանակում կիրառվող գնահատման մյուս տեսակի նույնական տվյալներ պահանջող հարցերում: Մասնագետն այդ դեպքում հավաստիանում է ինքնաշխատ կերպով մուտքագրված տվյալների հավաստիության մեջ և ըստ անհրաժեշտության կատարում է համապատասխան փոփոխություններ: Երբ մասնագետը գնահատման կամ այլ ձևաթղթերում իրականացնում է անհրաժեշտ փոփոխություն, ապա ամրագրում է փոփոխություն իրականացնելու հիմքերը և իրականացման օրը, ամիսը և տարին:

37. Տնայցը կազմակերպվում և իրականացվում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն հրամանով:

38. Տնայցի իրականացումը կազմակերպվում է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման համաձայն կամ

2) գործուղման ձևակերպման միջոցով` օրենքով սահմանված կարգով կամ

3) հերթապահ փոխադրամիջոցով ապահովելու միջոցով:

39. Գնահատման ընթացքում կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել ընտանիքի սոցիալական կարիքների առաջացման կամ սրման պատճառների բացահայտմանը, քանի որ պատճառների բացահայտման և դրանց արձագանքելու դեպքում է հնարավոր ապահովել սոցիալական կարիքների լիարժեք բավարարումը:

40. Գնահատումն իրականացնելիս` կարևոր է նաև ընտանիքի վիճակը կամ կարիքները, որպես միմյանց հետ կապված մեկ միասնական ամբողջություն, դիտարկելը, քանի որ դրանք հիմնականում փոխկապակցված են կամ ունեն փոխկապակցված գործոններ: Դրանց վերհանումն ու ընտանիքի հետ քննարկումը կարևոր է սոցիալական աջակցության կարիքահենք և համալիր մոտեցումներ ունենալու համար:

41. Գնահատման ժամանակ մասնագետն ընտանիքի անդամների հետ հարցազրույցի ընթացքում տալիս է միայն այնպիսի հարցեր, որոնք բխում են տվյալ գնահատման նպատակներից կամ սոցիալական աջակցության տրամադրման չափանիշներից ու ընթացակարգերից: Գնահատմանը կամ աջակցության տրամադրմանը չվերաբերող հարցեր տալը կամ քննարկելն արգելված է:

42. Մասնագետին արգելված է որևէ ճնշում գործադրել` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Մասնագետի աշխատանքում առաջնային է շահառուի ինքնորոշման սկզբունքը, որը ենթադրում է, որ մասնագետը խթանում է շահառուի գործուն մասնակցությունն իր կամ իր ընտանիքի սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող որոշումների կայացմանը` չսահմանափակվելով միայն պարզ հարցով և պատասխանի ստացմամբ: Մասնագետը շահառուի հետ համատեղ քննարկում է իրավիճակի բոլոր հնարավոր տարբերակները, ներկայացնում է խորհրդատվություն առկա ծառայությունների, կապի միջոցների և դրանց հասանելիության վերաբերյալ, շահառուի հետ քննարկում է յուրաքանչյուր որոշման հնարավոր հետևանքները, արձագանքման հնարավոր ռազմավարությունները: Այդ գործողությունները նպաստում են, որ շահառուն ոչ միայն լինի տեղեկացված, այլ նաև ունենա ընտրության և գործուն մասնակցության հնարավորություն: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ մասնագետը շարունակական կապ պահպանի շահառուի հետ` անկախ նրանից, թե վերջինս ինչ որոշում է կայացնում տվյալ պահին:

43. Այն դեպքերում, երբ մասնագետը կարծում է, որ առկա է անձի կամ նրա ընտանիքի անդամի (այսուհետ` շահառու) կյանքի կամ առողջության համար վտանգ, ապա անհապաղ ահազանգում է`

1) առողջական խնդիրների, այդ թվում, ըստ կարիքի` հոգեբուժական ուղղվածության ծառայության անհրաժեշտության դեպքում` շտապ օգնություն,

2) ֆիզիկական անվտանգությանը սպառնացող դեպքերում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն) կամ փրկարար ծառայություն,

3) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոն` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ համաձայնեցման դեպքում,

4) մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հավանական դեպքի պարագայում` մարդու թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հավանական զոհերին ծառայություն մատուցող հասարակական կազմակերպություն:

44. Մասնագետն աշխատանքը շարունակում է շահառուի կյանքի կամ առողջության համար վտանգ սպառնացող իրավիճակի վերացումից կամ դրա ազդեցության թուլացումից կամ բացառումից հետո: Եթե մասնագետն աշխատում է ընտանիքի հետ, որի անդամներից մեկն է բախվել իր կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակի, ապա մասնագետը կարող է նախատեսված աշխատանքները շարունակել ընտանիքի մյուս անդամների հետ, մինչև հանգուցալուծվի ընտանիքի տվյալ անդամի հետ տեղի ունեցած իրավիճակը:

45. Եթե գնահատման, մասնավորապես` տնայցի ընթացքում, մասնագետն իր կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակ է նկատում, ապա անհապաղ ընդհատում է տնայցը և գործում օրենքի 49-րդ հոդվածի 1-ի մասի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն հրամանի Հավելված N 2-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

46. Մասնագետի անվտանգության, գնահատման բազմակողմանիության, ինչպես նաև գնահատման ընթացքում ընտանիքի հետ քննարկման արդյունավետության ապահովման նկատառումներից ելնելով` տնայցը կարող է իրականացվել առնվազն երկու մասնագետի կողմից, որոնք կարող են լինել ինչպես նույն կազմակերպության ներկայացուցիչներ, այնպես էլ աջակցող ցանցի մասնակցի ներկայացուցիչներ: Նույն կազմակերպության երկու մասնագետի կողմից տնայցի իրականացման դեպքում կարևոր է, որպեսզի նրանցից մեկն ապահովի անմիջական շփումն ու հաղորդակցումն ընտանիքի հետ, իսկ մյուսը, եթե կան տեխնիկական գործընթացներ, մասնավորապես` թվայնացված գործիքակազմում անհրաժեշտ տվյալների մուտքագրում, ապահովի նշված գործընթացի իրականացումը:

47. Եթե ընտանիքի հետ աշխատանքի ընթացքում մասնագետը կարծում է, որ ընտանիքի անդամները ներկայացնում են իրականությունից տարբերվող տեղեկատվություն, ապա նա ընտանիքի անդամների հետ հարաբերություններում շեշտադրում է իրեն վստահելու և անկեղծ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի հասցեական, կարիքահենք և արդյունավետ աջակցություն տրամադրել ընտանիքին: Մասնագետը գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում համագործակցում է ընտանիքի հետ, կիրառում զգայուն հաղորդակցություն` հարգալից մոտեցում ցուցաբերելով ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամների խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև որևէ կերպ հարցազրույցը կամ հանդիպումը չի վերածում հարցաքննության: Մասնավորապես` մասնագետը շահառուի հետ հարցազրույցի ընթացքում`

1) բացառում է մեղադրական կամ պիտակավորող կամ խտրական ձևակերպումների օգտագործումը,

2) կիրառում է պարզ, հասկանալի ձևակերպումներ և խուսափում է մասնագիտական եզրույթներ ու սահմանումներ օգտագործելուց,

3) անպատեհ կերպով չի ընդհատում շահառուին, այլ կիրառում է ակտիվ լսման տեխնիկան` խրախուսելով շահառուի ինքնարտահայտումը,

4) անհրաժեշտության դեպքում հարցով կամ դիտարկմամբ ուղղորդում է շահառուի հետ հարցազրույցը, խթանում նախատեսված թեմայի քննարկումը` հարցազրույցի կառուցողական ընթացքն ապահովելու նպատակով,

5) չի տալիս խոստումներ, այլ քննարկում է շահառուի և իր կամ աջակցող ցանցի մասնակիցների անելիքները, գործողությունները շահառուի կարիքների բավարարման ուղղությամբ:

48. Գնահատման արդյունքներն ամփոփելիս մասնագետը հենվում է փաստերի, այլ ոչ թե իր անձնական կարծիքի, չհիմնավորված խոսակցությունների, ինչպես նաև կարծրատիպերով, նախապաշարմունքներով ձևավորված պատկերացումների վրա` բացառելով խտրական վերաբերմունքը շահառուների նկատմամբ: Հետևաբար` մասնագետը պարբերաբար վերանայում է ընտանիքի մասին իր մոտ առկա տեղեկատվությունը, հստակ տարբերակում և համապատասխան նշում է կատարում ձևաթղթերում` ստուգված փաստերի և իր ենթադրությունների վերաբերյալ: Գնահատման արդյունքների հիման վրա մասնագետը կատարում է իր հիմնական եզրակացություններն ընտանիքի հիմնական սոցիալական կարիքների և դրանց բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ: Սոցիալական կարիքների վերաբերյալ եզրակացությունը կատարելիս` մասնագետը հաշվի է առնում, թե`

1) ներկայումս ի՞նչ սոցիալական հիմնախնդիրներ ունեն ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամները,

2) ի՞նչ ներքին ռեսուրսներ ունի ընտանիքի յուրաքանչյուր անդամը կամ ի՞նչ ներընտանեկան կամ արտաքին ռեսուրսներ ունի ընտանիքը, որոնք ներկայումս կիրառում է կամ հեշտությամբ կարող է կիրառել այդ հիմնախնդիրների լուծման համար,

3) ի՞նչ հնարավոր կամ հասանելի ռեսուրսներ ունի ընտանիքը, որոնց ներգրավմամբ կամ կազմակերպմամբ հնարավոր է ապահովել անձի կամ ընտանիքի սոցիալական խնդիրների կարգավորումը,

4) այդ ընթացքում ո՞ր ուղղություններով ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամներն ունեն աջակցության, այդ թվում` խորհրդատվության կարիք,

5) ի՞նչ այլ ռեսուրսներ են անհրաժեշտ ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամի սոցիալական կարիքները բավարարելու համար:

49. Հիմք ընդունելով սույն հավելվածի 30-րդ կետում նշված տվյալները` մասնագետը` որպես ընտանիքի անդամի կամ ընտանիքի սոցիալական կարիք է որակում այն սոցիալական հիմնախնդիրները, որոնց

1) կարգավորման համար անձը կամ ընտանիքը չունեն ռեսուրսներ,

2) ունեն ռեսուրսներ կամ նրանց հասանելի են ռեսուրսներ, սակայն ընտանիքի անդամները չեն կարողանում օգտվել դրանցից, մասնավորապես` կարողությունների զարգացման կամ իրավագիտակցության բարձրացման, մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալու պատճառով,

3) չունեն ռեսուրսներ և դրանց ներգրավման համար ունեն մասնագիտական աջակցության կարիք:

50. Ընտանիքի սոցիալական կարիքների մասին եզրակացություններ կատարելիս` կարևոր է դրանք համաձայնեցնել ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամի կարծիքին և համապատասխան գործիքակազմում ամրագրել արդեն իսկ համաձայնեցված կարիքները: Եթե մասնագետը բացահայտել է այնպիսի սոցիալական կարիք, որը տվյալ ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամը չեն համարում սոցիալական կարիք, ապա մասնագետը, իր լիազորությունների սահմանում, մեկնաբանություններ է ներկայացնում տվյալ սոցիալական կարիքի, դրա բացասական ազդեցությունների, հնարավոր հետևանքների վերաբերյալ, ապա` համաձայնեցումից հետո, որպես հիմնական եզրակացություն, այն ամրագրում համապատասխան գործիքակազմում:

51. Բացահայտված սոցիալական կարիքների հրատապությունը որոշելու համար մասնագետը հիմք է ընդունում այն հանգամանքը, թե որքանով է տվյալ սոցիալական կարիքը խաթարում ընտանիքի կամ անձի բնականոն կենսագործունեությունը, ռիսկեր ներկայացնում կյանքի կամ առողջության համար, պայմանավորում այլ կարիքների կամ ռիսկերի առաջացումը կամ որքանով է անհրաժեշտ այդ կարիքի բավարարումը մյուս կարիքների բավարարման համար հիմքեր ապահովելու տեսանկյունից:

52. Համալիր կամ առանձնահատուկ կարիքների գնահատման արդյունքների ամփոփման նպատակով կազմվում է անձի կամ ընտանիքի սոցիալական պատմությունը` համաձայն Ձև 1-ի:

53. Մասնագետը չի կարող օգտագործել կամ թույլատրել, որ ընտանիքի սոցիալական պատմությունը կիրառվի քարոզչական նպատակներով կամ վնասի ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամների պատիվն ու արժանապատվությունը: Եթե ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամը ցանկանում են իրենց սոցիալական կարիքները կամ ստացած աջակցությունը հանրային հարթակներում ներկայացնել` ռեսուրսների կամ լրացուցիչ աջակցության ներգրավման նպատակով, մասնագետը նախապես քննարկում է այդ հարցը շահառուի հետ: Քննարկման ընթացքում մասնագետը մեկնաբանում է հնարավոր ազդեցությունները, բացասական հետևանքները և ռիսկերը, ներկայացնում է, որ նման դեպքերում անձնական տվյալների օգտագործումը պետք է իրականացվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան, և շահառուին ներկայացնում է նրա իրավունքները և պաշտպանության հնարավոր ձևերը: Անհրաժեշտության դեպքում մասնագետը ձեռնարկում է միջոցներ` շահառուի իրավունքների պաշտպանության համար, ապահովելով, որ սոցիալական պատմության հանրային ներկայացումը չվտանգի նրա կամ ընտանիքի անվտանգությունը կամ արժանապատվությունը: Եթե ընտանիքի անդամներից մեկը երեխա է, ապա գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում մասնագետը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնում երեխայի կարծիքը և որոշում կայացնում նրա լավագույն շահերից որոշակի տվյալներ կամ տեղեկություններ հրապարակելու անթույլատրելիության մասին:

54. Երեխայի հետ գնահատումը և նրա կարծիքի վերհանումն իրականացվում է անվտանգ ու հանգիստ միջավայրում, առանց արտաքին ճնշման, այդ թվում` ընտանիքի մյուս անդամների կողմից գործադրվող: Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար մասնագետը կարող է երեխայի հետ հանդիպել և խոսել մեկ այլ` երեխայի համար առավել նպաստավոր պայմաններում` մինչ երեխայի հետ խոսելը ստանալով այդ երեխայի ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի համաձայնությունը:

55. Երեխաների հետ հաղորդակցությունն իրականացվում է երեխային հասկանալի եղանակով, որտեղ մասնագետը, բացի սույն հավելվածի 30-րդ կետում նշված պայմանների պահպանումից, խուսափում է էթիկական մոտեցումներից դուրս հարցերից, այդ թվում` հարցերից, որոնք կարող են վախեցնել երեխային, մեղքի զգացում առաջացնել կամ տրավմատիկ լինել:

 

4. ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

56. Գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում մասնագետը չպետք է ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառի շահառուին կամ դրսևորի այնպիսի վարք, ներառյալ` անուղղակի եղանակով, որը կարող է բերել ընտանիքի անդամների միջև լարվածության կամ կոնֆլիկտների առաջացմանը կամ սրմանը կամ բռնության կիրառմանը: Մասնագետը պարտադիր կիրառում է լարվածությունը նվազեցնելու մեթոդներ, այդ թվում` ընտանիքի անդամներին մեկնաբանություններ ներկայացնելով կամ ապրումակցման տեխնիկա կիրառելով: Անհրաժեշտության դեպքում մասնագետը շարունակում է աշխատանքն ընտանիքի` լարված կամ կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող անդամների հետ` առանձին, ապա հնարավորության առկայության դեպքում` նաև միասին հանդիպում կազմակերպելով:

57. Այն դեպքերում, երբ ընտանիքում առկա է կոնֆլիկտային իրավիճակ, մասնագետի հարցերը տրվում կամ միջամտությունն իրականացվում է այնպես, որպեսզի վտանգ չառաջացնի ընտանիքի կամ տվյալ անձի կյանքի կամ առողջության համար: Սույն կետում նշված դեպքերում ցանկալի է տվյալ անձի հետ հարցազրույցն անցկացնել առանձին և օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում այդ անձին տրամադրել սոցիալական աջակցություն և պաշտպանել նրան, այդ թվում` իրազեկելով վտանգի մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը:

58. Գնահատման և սոցիալական աջակցության գործընթացում վեր են հանվում և ակտիվացվում են ընտանիքի և ընտանիքի առանձին անդամների ուժեղ կողմերը կամ ռեսուրսները: Ընտանիքի և ընտանիքի առանձին անդամների ուժեղ կողմեր կամ ռեսուրսներ են համարվում`

1) ընտանիքի անդամների ներքին ռեսուրսները, այդ թվում` նրանց սոցիալական կարողությունները (շփման, հարաբերությունների կառուցման, ինքնաներկայացման, կոնֆլիկտներից խուսափելու կամ կոնֆլիկտները կառավարելու, ծնողավարման, կենցաղավարման, ֆինանսական գրագիտության և այլ), կրթական մակարդակը, մասնագիտական կամ աշխատանքային հմտությունները, նախասիրությունները, տարբեր ոլորտներում հաջողված փորձը կամ դրական փորձառությունը,

2) ներընտանեկան ռեսուրսները, այդ թվում` ընտանիքի անդամների միջև փոխօգնող կամ աջակցային հարաբերությունները,

3) արտաքին ռեսուրսները, այդ թվում` համայնքում կամ մերձավոր ազգականների, ընկերների հետ ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամների փոխօգնող հարաբերությունները: Սոցիալական դեպքի վարման ժամանակ սոցիալական դեպք վարողն ընտանիքի հետ նման հարաբերություններ ունեցող անձանց կարող է ներառել աջակցող ցանցում` համակարգելով ընտանիքին աջակցելու նրանց ջանքերը կամ մոտիվացնելու` աջակցություն տրամադրելու գործընթացում ներառվելու համար:

59. Ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու համար արտաքին ռեսուրսներ են համարվում նաև համայնքում գործող կամ համայնքը սպասարկող և սոցիալական ծառայություններ տրամադրող կամ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպությունները: Ըստ անհրաժեշտության` ռեսուրս են նաև առողջապահական, կրթական, մշակութային, մարզական գործունեություն ծավալող կազմակերպությունները` անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից:

60. Ռեսուրսների մասին տեղեկատվություն ունենալու և սոցիալական աշխատանքի, այդ թվում` սոցիալական դեպքի վարման շրջանակում ռեսուրսները համալրելու նպատակով մասնագետը պարբերաբար իրականացնում է ռեսուրսների քարտեզագրում: Քարտեզագրումը գործող կազմակերպությունների, դրանց տրամադրած ծառայությունների կամ իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվության` նախապես մշակված մեթոդաբանությամբ հավաքագրումը և համակարգված ներկայացումն է:

61. Քարտեզագրումը կարող է իրականացվել հետևյալ մեթոդաբանությամբ.

1) հավաքագրման ենթակա տվյալների հստակեցում. հստակեցնող տվյալներ են` կազմակերպության անվանումը, գործունեության վայրը, շահառուների թիրախային խմբերը, շահառուների` ծառայություն տրամադրելու կամ ծրագրում ներառելու չափանիշները, ծառայության կամ ծրագրի բնույթը, նախատեսված միջոցառումները, տրամադրման ժամանակահատվածը, դիմելու ընթացակարգերը, կոնտակտային անձի տվյալները, այլ անհրաժեշտ տեղեկատվություն,

2) տվյալների հավաքագրման մեթոդները, ներառյալ` փաստաթղթերի կամ շտեմարանների ուսումնասիրությունը, բանավոր կամ գրավոր հարցումների անցկացումը, խմբային քննարկումների կազմակերպումը:

62. Մասնագետը կարող է ընտրել քարտեզագրման մի քանի մեթոդներ և կիրառել դրանք անմիջական ղեկավարի կամ սուպերվիզորի հետ համաձայնեցված կերպով:

63. Քարտեզագրված տվյալները ներկայացվում են համապատասխան ձևաչափում` համաձայն Ձև 2-ի, և պարբերաբար թարմացվում են:

64. Քարտեզագրման արդյունքում բացահայտված կազմակերպությունների հետ համագործակցության նպատակով մասնագետն առաջարկում է այդ կազմակերպություններին միանալ համագործակցության ցանցին կամ համաձայնության դեպքում ներառում է դեպքի վարման շրջանակում ձևավորվող աջակցող ցանցում:

65. Համապատասխան ծառայությունների կամ ծրագրերի բացակայության կամ սահմանափակ լինելու պատճառով ընտանիքի սոցիալական կարիքները բավարարելու հնարավորություն չունենալու դեպքում` սոցիալական աշխատողն, այդ թվում` սոցիալական դեպք վարողը, բացակայող կամ սահմանափակ ծառայության կամ ծրագրի մասին տեղեկատվությունը փոխանցում է վերադասին` ներկայացնելով, թե իր սպասարկման տարածքում բնակչության հատկապես որ խմբերը, որ բնակավայրերում կամ թաղամասերում և ինչ ծառայության կարիք ունեն: Սույն կետում նշված տեղեկատվությունը կիսամյակային կտրվածքով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` ոլորտը համակարգող տեղակալին:

66. Մասնագետը կամ այն կառույցը, որը ներկայացնում է մասնագետը, պետք է խթանեն համայնքահենք լուծումների ներդրումը և համագործակցության ցանցերի ակտիվացումը:

67. Ռեսուրսների սղության պայմաններում սոցիալական աջակցությունը տրամադրվում է թիրախային կերպով` նախապատվություն տալով խոցելիության բարձր մակարդակ ունեցող անձանց կամ ընտանիքներին:

68. Եթե առկա են սոցիալական աջակցության տրամադրման մեկից ավելի համարժեք տարբերակներ, ապա ընտանիքն իրավունք ունի ընտրելու աջակցության նախընտրելի տարբերակը կամ նախընտրելի մասնագետին կամ կազմակերպությունը:

69. Սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում կարևոր է նախատեսված ռեսուրսները բաշխել պատասխանատվությամբ և հիմնավոր` նախապես սահմանված նպատակներով, ընթացակարգերով` հատկապես այն դեպքերում, երբ սոցիալական աջակցության տրամադրումը կախված է մասնագետի որոշումից:

70. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում մասնագետն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր օբյեկտիվությունն ապահովելու համար, այդ թվում` հրաժարվում է ցանկացած գործընթացից, որը կարող է խախտել օբյեկտիվությունն ու մասնագիտական սահմանները:

71. Գնահատումն իրականացնելիս կամ սոցիալական աջակցությունը տրամադրելիս` մասնագետն ապահովում է ընտանիքի անդամների գործուն մասնակցությունը` իրենց կամ ընտանիքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Գործուն մասնակցություն ապահովելու նպատակով մասնագետը նպաստում է ընտանիքի անդամների իրազեկվածության աճին, իրավագիտակցության բարձրացմանը, որոշումների կայացման կարողությունների զարգացմանը, ինքնավստահության հաղորդմանը կամ կիրառում է այլ մոտեցումներ:

72. Մասնագետն ընտանիքի անդամներին մանրամասն ներկայացնում է գնահատման կամ սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները:

73. Եթե ընտանիքի կայացրած որոշումը կամ կատարած ընտրությունը հակասում է երեխայի լավագույն շահերին, ապա մասնագետն առաջնային է համարում երեխայի լավագույն շահերը:

74. Եթե ընտանիքի ընտրությունը հակասում է սոցիալական միջավայրի շահերին կամ չի համընկնում համայնքի ակնկալիքներին կամ կարծիքին, ապա մասնագետն առաջնորդվում է ընտանիքի շահերով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

75. Մասնագետն ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում պահպանում է մասնագիտական սահմանները, մասնավորապես` գործում է իր լիազորությունների շրջանակում և իրականացնում միայն այն գործառույթները, որոնք իր մասնագիտական տիրույթում են:

 

Ձև 1. Անձի կամ ընտանիքի սոցիալական պատմության ձևանմուշը

 

Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը

___________________________________________________________________

Սոցիալական պատմությունը կազմող մասնագետի անունը, ազգանունը, պաշտոնը

___________________________________________________________________

Սոցիալական պատմությունը կազմելու ամսաթիվը

_________________________________________

 

1. Ընդհանուր տեղեկատվություն անձի կամ ընտանիքի մասին

 

1. Անձի կամ ընտանիքի անդամների վերաբերյալ համառոտ ժողովրդագրական տվյալներ. (ծննդյան ամսաթիվը, սեռը, կացության կարգավիճակը, ամուսնական կարգավիճակը, ազգակցական կապը շահառուի հետ)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Ընտանիքի անդամի կամ անդամների կոնտակտային տվյալները կամ այն միջոցը, որով հնարավոր է կապ պահպանել___________________________________________

___________________________________________________________________

 

2. Բնակության վայրի մասին տեղեկատվությունը. (հաշվառման հասցեն, փաստացի բնակության հասցեն` նշելով այդ տեղեկատվության ստացման սկզբնաղբյուրը, սեփականության իրավունքի առկայությունը, բնակության հիմքերը կամ բնակության վայրի մասին այլ տվյալներ).

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

3. Կոմունալ կենցաղային պայմանների նկարագրությունը. (կոմունալ հարմարությունների առկայությունը (ջուր, էլեկտրականություն, գազամատակարարում), կահավորման, կենցաղային պայմանների, տարածքի անվտանգության մասին տվյալները

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

4. Անձի կամ ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին տեղեկատվությունը. (հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակում ունենալու, առօրյա կենսակերպը խաթարող իրավիճակների մասին տեղեկատվություն. եթե առկա է` ֆիզիկական առողջության և հոգեկան առողջության մասին տվյալներ, ընթացիկ բուժում կամ դեղերի օգտագործում, առողջապահական այլ կարիքներ)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

5. Անձի կամ ընտանիքի անդամների կրթության և զբաղվածության մասին տեղեկատվությունը. (այդ թվում` աշխատանքային վերջին երեք տարիների փորձը. որ ոլորտում, ինչ մասնագիտությամբ կամ հաստիքում, ընտանիքի անդամների մասնագիտական կամ աշխատանքային հմտությունները).

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

6. Եկամուտների և ֆինանսական վիճակի մասին տեղեկատվությունը. (այդ թվում` նպաստները, կենսաթոշակները կամ այլ).

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

7. Սոցիալական աջակցության ծրագրերը կամ ծառայությունները (պետական, ոչ պետական), որոնց շահառու է անձը կամ ընտանիքը.

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

8. Անձին կամ ընտանիքի անդամներին պատկանող անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տեղեկատվությունը.

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

9. Աջակցող ցանցի (ֆորմալ կամ ոչ ֆորմալ) առկայությունը և ներգրավվածությունն անձի կամ ընտանիքի խնդիրների լուծման գործընթացում. (այդ թվում` խնդրին առնչվող ռեսուրսների առկայությունը մերձավորների, նշանակալի անձանց շրջանում, բացահայտված ռեսուրսներից օգտվելու իրական հնարավորությունները, մասնակցությունը համայնքային կյանքին և միջոցառումներին, շփումները հարևանների, բարեկամների, ընկերների կամ նշանակալի այլ անձանց հետ).

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

10. Ներընտանեկան փոխհարաբերությունների, ընտանիքի անդամների և սոցիալական միջավայրի միջև հարաբերությունների մասին տեղեկատվությունը Ներընտանեկան փոխհարաբերությունների նկարագիրը, բռնության, չարաշահման, լարված հարաբերությունների, կախվածության ձևերի և այլ ռիսկային իրավիճակների կամ վարքային խնդիրների առկայության մասին տեղեկատվությունը.

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

1) Ընտանիքի անդամների և սոցիալական միջավայրի միջև հարաբերությունների նկարագիրը, սոցիալական մեկուսացման, ճնշման, խտրականության կամ սոցիալական միջավայրի հետ այլ խնդիրների դրսևորումների մասին տեղեկատվությունը.

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

2) Անձի կամ ընտանիքի սոցիալական հմտությունների նկարագիրը, այդ թվում` կենցաղավարման, ծնողավարման, բյուջեի վարման և այլ սոցիալական հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

11. Ընտանիքի կամ նրա առանձին անդամների ուժեղ կողմերը և ռեսուրսները (բնավորություն, նախկին փորձառություն, հաջողության պատմություններ կամ այլ).

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Եզրակացություն բացահայտված հիմնական սոցիալական կարիքների

վերաբերյալ և առաջարկվող լուծումներ

 

1. Անձի կամ ընտանիքի ներկայացրած հիմնական սոցիալական կարիքները

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

2. Մասնագետի արձանագրած սոցիալական կարիքները

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

3. Անձի կամ ընտանիքի` քննարկված և համատեղ սահմանված կարիքներն` ըստ դրանց առաջնահերթության

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

4. Սահմանված կարիքների բավարարման ուղղությամբ անձի կամ ընտանիքի համագործակցելու, նախաձեռնողականության, մոտիվացված լինելու, իսկ դրանց բացակայության դեպքում` պատճառների և խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

5. Սահմանված կարիքների բավարարման` համատեղ որոշված լուծման ուղիները (երկարաժամկետ և կարճաժամկետ)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Ձև 2. Սոցիալական աջակցության ծրագրերի կամ ծառայությունների

քարտեզագրման ձևանմուշ

 

._________________________________________________________________________.

|Կազմա- |Ծրագրերը կամ |Ծրագրի|Ծրագրի|Ծրագրի|Շահառու|Ծրագրի |Շահա-  |Այլ   |

|կերպու-|ծառայություն-|կամ   |կամ   |կամ   |անձանց |կամ    |ռուների|նշում-|

|թյան   |ները, որոնք  |ծառա- |ծառա- |ծառա- |կամ    |ծառա-  |դիմելու|ներ`  |

|անվա-  |առաջարկվում  |յութ- |յութ- |յու-  |ընտա-  |յության|ընթացա-|ըստ   |

|նումը, |են           |յուն- |յուն- |թյան  |նիքների|աշխար- |կարգը  |կարիքի|

|կոնտակ-|1. խորհրդատ- |ների  |ների  |թիրա- |առավե- |հագրու-|և      |      |

|տային  |վական օգնու- |տրա-  |ավարտը|խային |լագույն|թյունն`|վերջնա-|      |

|տվյալ- |թյունը       |մադր- |(օր,  |խումբը|թիվը,  |ըստ    |ժամկետ-|      |

|ներ    |2. սոցիալ-   |ման   |ամիս, |կամ   |այդ    |մար-   |ները   |      |

|       |վերականգնողա-|մեկ-  |տարի) |խըմ-  |թվում` |զերի,  |       |      |

|       |կան օգնու-   |նարկը |      |բերը` |ըստ    |համայնք|       |      |

|       |թյունը       |(օր,  |      |ըստ   |տարբեր |ների,  |       |      |

|       |3. բնաիրային |ամիս, |      |նախա- |խմբերի |բնակա- |       |      |

|       |օգնությունը  |տարի) |      |տեսված|       |վայրերի|       |      |

|       |4. կենցաղային|      |      |ծառա- |       |       |       |      |

|       |օգնությունը  |      |      |յութ- |       |       |       |      |

|       |5. կացարանով |      |      |յուն- |       |       |       |      |

|       |ապահովումը   |      |      |ների  |       |       |       |      |

|       |6. խնամքը    |      |      |      |       |       |       |      |

|       |7. իրավաբանա-|      |      |      |       |       |       |      |

|       |կան օգնու-   |      |      |      |       |       |       |      |

|       |թյունը       |      |      |      |       |       |       |      |

|       |8. զբաղվածու-|      |      |      |       |       |       |      |

|       |թյան ծառայու-|      |      |      |       |       |       |      |

|       |թյունները    |      |      |      |       |       |       |      |

|       |9. բնակարա-  |      |      |      |       |       |       |      |

|       |նային կոմու- |      |      |      |       |       |       |      |

|       |նալ ծառայու- |      |      |      |       |       |       |      |

|       |թյունների    |      |      |      |       |       |       |      |

|       |վճարումների  |      |      |      |       |       |       |      |

|       |նվազեցումը   |      |      |      |       |       |       |      |

|       |կամ հատու-   |      |      |      |       |       |       |      |

|       |ցումը կամ    |      |      |      |       |       |       |      |

|       |վառելանյութ  |      |      |      |       |       |       |      |

|       |ձեռք բերելու |      |      |      |       |       |       |      |

|       |համար հատու- |      |      |      |       |       |       |      |

|       |ցումը.       |      |      |      |       |       |       |      |

|       |10. սոցիալ-  |      |      |      |       |       |       |      |

|       |հոգեբանական  |      |      |      |       |       |       |      |

|       |օգնությունը  |      |      |      |       |       |       |      |

|       |11. սոցիալա- |      |      |      |       |       |       |      |

|       |կան պատրոնաժը|      |      |      |       |       |       |      |

|       |12. սոցիալա- |      |      |      |       |       |       |      |

|       |կան ինտեգրման|      |      |      |       |       |       |      |

|       |կամ վերաինտե-|      |      |      |       |       |       |      |

|       |գրման ուղղված|      |      |      |       |       |       |      |

|       |օգնությունը  |      |      |      |       |       |       |      |

|       |13. կրթական  |      |      |      |       |       |       |      |

|       |ծառայություն-|      |      |      |       |       |       |      |

|       |ներ          |      |      |      |       |       |       |      |

|       |14. մշակու-  |      |      |      |       |       |       |      |

|       |թային, մար-  |      |      |      |       |       |       |      |

|       |զական (սպոր- |      |      |      |       |       |       |      |

|       |տային),      |      |      |      |       |       |       |      |

|       |ժամանցային   |      |      |      |       |       |       |      |

|       |ծրագրեր      |      |      |      |       |       |       |      |

|       |15. առողջա-  |      |      |      |       |       |       |      |

|       |պահական ծառա-|      |      |      |       |       |       |      |

|       |յություններ  |      |      |      |       |       |       |      |

|       |16. սոցիալա- |      |      |      |       |       |       |      |

|       |կան հմտու-   |      |      |      |       |       |       |      |

|       |թյուններ     |      |      |      |       |       |       |      |

|       |(ծնողավարման |      |      |      |       |       |       |      |

|       |հաղորդակցման,|      |      |      |       |       |       |      |

|       |կենցաղավար-  |      |      |      |       |       |       |      |

|       |ման, ֆինան-  |      |      |      |       |       |       |      |

|       |սական գրագի- |      |      |      |       |       |       |      |

|       |տության)     |      |      |      |       |       |       |      |

|       |զարգացմանն   |      |      |      |       |       |       |      |

|       |ուղղված      |      |      |      |       |       |       |      |

|       |ծառայություն-|      |      |      |       |       |       |      |

|       |ներ          |      |      |      |       |       |       |      |

|       |17. թեժ գծի  |      |      |      |       |       |       |      |

|       |ծառայություն |      |      |      |       |       |       |      |

|       |14. այլ      |      |      |      |       |       |       |      |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
31.03.2026
N 42-Ն
Հրաման