ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2026 թվականի N 05-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» թեմային նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA World Cup. ԱՄՆ, ԿԱՆԱԴԱ, ՄԵՔՍԻԿԱ. USA, CANADA, MEXICO» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Միջազգային. «Եվրոպական քաղաքական համայնքի» 8-րդ գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «EUROPEAN POLITICAL COMMUNITY. ԵՔՀ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ. 04.05.2026. ԵՐԵՎԱՆ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.
3) Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ARMENIAN ARCHITECT. 100 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ. JIM TOROSYAN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» թեմային նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA World Cup. ԱՄՆ, ԿԱՆԱԴԱ, ՄԵՔՍԻԿԱ. USA, CANADA, MEXICO» նամականիշը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.
2) Միջազգային. «Եվրոպական քաղաքական համայնքի» 8-րդ գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «EUROPEAN POLITICAL COMMUNITY. ԵՔՀ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ. 04.05.2026. ԵՐԵՎԱՆ» նամականիշը, անվանագինը` 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
3) Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ARMENIAN ARCHITECT. 100 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ. JIM TOROSYAN» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4/10/2026 Մ. Հայրապետյան
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2026 թվականի ապրիլի 10-ի
թիվ 05-Ն հրամանի
(նկար)
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2026 թվականի ապրիլի 10-ի
թիվ 05-Ն հրամանի
(նկար)
Հավելված 3
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2026 թվականի ապրիլի 10-ի
թիվ 05-Ն հրամանի
(նկար)
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2026 թվական: