Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1995 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 1994 թ. թիվ 567

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1995 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Հաստատել գյուղատնտեսական հողերի կադաստրային զուտ եկամտի հաշվարկման համար 1995 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը` 1994 թվականի նկատմամբ 1,95:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հողային կադաստրում կատարել համապատասխան վերահաշվարկ և այն ուղարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին:

3. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` 3-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոչ գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի փոփոխման մասին առաջարկություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.1994
N 567
Որոշում