ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2026 թվականի թիվ 83-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, 42-րդ և 47-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.11-րդ կետով.
«2.11. Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ` ՖԳԻԱՍ)` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման:»,
2) Կանոնակարգի 12.2-րդ կետում և Հավելված 12-ում «բանկոմատ» և «բանկոմատներ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել համապատասխանաբար «ՖԳԻԱՍ» և «ՖԳԻԱՍ-ներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
3) Կանոնակարգի 17.11-րդ կետում «Բանկոմատների» բառը փոխարինել «ՖԳԻԱՍ-ների» բառով, իսկ «բանկոմատներ» բառը «ՖԳԻԱՍ» բառով,
4) Կանոնակարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
5) Կանոնակարգի Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 16-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան
Երևան
2026-04-13
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի ապրիլի 7-ի
թիվ 83-Ն որոշման
«Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության
դրամանիշերի վճարունակության,
հնամաշության հատկանիշները:
Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերում
կանխիկ դրամով կատարվող
գործառնությունները»
կանոնակարգ 9-ի
1. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՑԱՆՑԻ ՏԻՊՕՐԻՆԱԿ
.___________________________________________________________.
|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Թղթադրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցը տպագրվում է թղթի կամ թափանցիկ ժապավենի վրա` տվյալ անվանական արժեքի, տվյալ տարեթվի նմուշի թղթադրամի չափերով: Այն բաղկացած է 200 հավասարաչափ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և թղթի վրա տպագրված ցանցի դեպքում շուրջը գծվում է` կրկնելով թղթադրամի վնասված եզրագիծը, իսկ թափանցիկ ժապավենի վրա տպագրված ցանցի դեպքում ընդհանուր պատկերը լուսավորվում կամ լուսանկարվում է: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:
2. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՎԱՆԴԱԿԱՊԱՏ ՑԱՆՑԵՐԻ ՉԱՓԵՐԸ
._____________________________________________________________________.
|Շրջանառության մեջ գտնվող |Շրջանառությունից հետ կանչված |
|թղթադրամներ |թղթադրամներ |
|____________________________________|________________________________|
|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|
|________________________|___________|____________________|___________|
| 1000 դրամ (2018թ.) | 130 x 72 | 10 դրամ (1993թ.)| 125 x 62 |

| 1000 դրամ (2022թ.) | 130 x 72 | 25 դրամ (1993թ.)| 125 x 62 |

| 2000 դրամ (2018թ.) | 135 x 72 | 50 դրամ (1993թ.)| 125 x 62 |

| 5000 դրամ (2018թ.) | 140 x 72 | 50 դրամ (1998թ.)| 122 x 65 |

| 5000 դրամ (2024թ.) | 140 x 72 | 100 դրամ (1993թ.)| 135 x 65 |

| 10000 դրամ (2018թ.) | 145 x 72 | 100 դրամ (1998թ.)| 122 x 65 |

| 10000 դրամ (2024թ.) | 145 x 72 | 200 դրամ (1993թ.)| 135 x 65 |

| 20000 դրամ (2018թ.) | 150 x 72 | 500 դրամ (1993թ.)| 135 x 65 |

| 20000 դրամ (2021թ.) | 150 x 72 | 500 դրամ (1999թ.)| 129 x 72 |

| 20000 դրամ (2024թ.) | 150 x 72 | 1000 դրամ (1994թ.)| 145 x 68 |

| 50000 դրամ (2001թ.) | 160 x 79 | 1000 դրամ (1999թ.)| 136 x 72 |

| 50000 դրամ (2018թ.) | 155 x 72 | 1000 դրամ (2001թ.)| 136 x 72 |

| 100000 դրամ (2009թ.) | 160 x 72 | 1000 դրամ (2011թ.)| 136 x 72 |

| | | 1000 դրամ (2015թ.)| 136 x 72 |

| | | 5000 դրամ (1995թ.)| 145 x 71 |

| | | 5000 դրամ (1999թ.)| 143 x 72 |

| | | 5000 դրամ (2003թ.)| 143 x 72 |

| | | 5000 դրամ (2009թ.)| 143 x 72 |

| | | 5000 դրամ (2012թ.)| 143 x 72 |

| | | 10000 դրամ (2003թ.)| 150 x 72 |

| | | 10000 դրամ (2006թ.)| 150 x 72 |

| | | 10000 դրամ (2008թ.)| 150 x 72 |

| | | 10000 դրամ (2012թ.)| 150 x 72 |

| | | 20000 դրամ (1999թ.)| 150 x 72 |

| | | 20000 դրամ (2007թ.)| 155 x 72 |

| | | 20000 դրամ (2009թ.)| 155 x 72 |

| | | 20000 դրամ (2012թ.)| 155 x 72 |

«:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի ապրիլի 7-ի
թիվ 83-Ն որոշման
«Հավելված 6
«Հայաստանի Հանրապետության
դրամանիշերի վճարունակության,
հնամաշության հատկանիշները:
Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերում
կանխիկ դրամով կատարվող
գործառնությունները»
կանոնակարգ 9-ի
1. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱԹՂԹԵՐԻ, ԿԱՊՈՑՆԵՐԻ ՎՐԱԴԻՐՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ ԵՎ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱԹՂԹԵՐԻ ՉԱՓԵՐԸ
._____________________________________________________________________.
|Դրամանիշերը|Վրադիրի և |Լայնությունը|Երկարությունը|Մեկ գծի|Գծերի |
|ըստ |փաթեթաթղթի |(մմ) |(մմ) |լայնու-|քանակը |
|անվանական |գույները | | |թյունը |(հատ) |
|արժեքների | | | |(մմ) | |
|___________|______________|____________|_____________|_______|_______|
| 10 դ|դարչնագույն | 45 | 220 | 4 | 1 |
| 25 դ|կարմիր | 45 | 220 | 4 | 1 |
| 50 դ|կապույտ | 45 | 230 | 4 | 1 |
| 100 դ|դարչնագույն | 45 | 230 | 4 | 2 |
| 200 դ|կարմիր | 45 | 240 | 4 | 2 |
| 500 դ|կանաչ | 45 | 240 | 4 | 2 |
| 1000 դ|դարչնագույն | 50 | 260 | 4 | 3 |
| 2000 դ|դեղին | 50 | 260 | 10 | 1 |
| 5000 դ|սև | 50 | 260 | 4 | 1 |
| 10000 դ|կապույտ | 57 | 290 | 10 | 2 |
| 20000 դ|նարնջագույն | 55 | 260 | 10 | 1 |
| 50000 դ|մանուշակագույն| 57 | 290 | 10 | 1 |
| 100000 դ|կանաչ | 57 | 260 | 10 | 1 |
._____________________________________________________________________.
2. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԿԱՊՈՑՆԵՐԻ ՎՐԱԴԻՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
._____________________________________________________________________.
|Շրջանառության մեջ գտնվող |Շրջանառությունից հետ կանչված |
|թղթադրամներ |թղթադրամներ |
|____________________________________|________________________________|
|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|
|________________________|___________|____________________|___________|
| 1000 դրամ (2018թ.) | 130 x 72 | 10 դրամ (1993թ.)| 125 x 62 |
|________________________|___________|____________________|___________|
| 1000 դրամ (2022թ.) | 130 x 72 | 25 դրամ (1993թ.)| 125 x 62 |
|________________________|___________|____________________|___________|
| 2000 դրամ (2018թ.) | 135 x 72 | 50 դրամ (1993թ.)| 125 x 62 |
|________________________|___________|____________________|___________|
| 5000 դրամ (2018թ.) | 140 x 72 | 50 դրամ (1998թ.)| 122 x 65 |
|________________________|___________|____________________|___________|
| 5000 դրամ (2024թ.) | 140 x 72 | 100 դրամ (1993թ.)| 135 x 65 |
|________________________|___________|____________________|___________|
| 10000 դրամ (2018թ.) | 145 x 72 | 100 դրամ (1998թ.)| 122 x 65 |
|________________________|___________|____________________|___________|
| 10000 դրամ (2024թ.) | 145 x 72 | 200 դրամ (1993թ.)| 135 x 65 |
|________________________|___________|____________________|___________|
| 20000 դրամ (2018թ.) | 150 x 72 | 500 դրամ (1993թ.)| 135 x 65 |
|________________________|___________|____________________|___________|
| 20000 դրամ (2021թ.) | 150 x 72 | 500 դրամ (1999թ.)| 129 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| 20000 դրամ (2024թ.) | 150 x 72 | 1000 դրամ (1994թ.)| 145 x 68 |
|________________________|___________|____________________|___________|
| 50000 դրամ (2001թ.) | 160 x 79 | 1000 դրամ (1999թ.)| 136 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| 50000 դրամ (2018թ.) | 155 x 72 | 1000 դրամ (2001թ.)| 136 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| 100000 դրամ (2009թ.) | 160 x 72 | 1000 դրամ (2011թ.)| 136 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 1000 դրամ (2015թ.)| 136 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 5000 դրամ (1995թ.)| 145 x 71 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 5000 դրամ (1999թ.)| 143 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 5000 դրամ (2003թ.)| 143 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 5000 դրամ (2009թ.)| 143 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 5000 դրամ (2012թ.)| 143 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 10000 դրամ (2003թ.)| 150 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 10000 դրամ (2006թ.)| 150 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 10000 դրամ (2008թ.)| 150 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 10000 դրամ (2012թ.)| 150 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 20000 դրամ (1999թ.)| 150 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 20000 դրամ (2007թ.)| 155 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 20000 դրամ (2009թ.)| 155 x 72 |
|________________________|___________|____________________|___________|
| | | 20000 դրամ (2012թ.)| 155 x 72 |
._____________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2026 թվական: