ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2026 թվականի N 316-Ա
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`
1. Ստեղծել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի ապրիլի 15-ի
N 316-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի վարիչ
«Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն
«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հրաչյա Աճառյանի թոռ Հրաչյա Աճառյան (համաձայնությամբ)
Հրաչյա Աճառյանի ծոռնուհի Անի Աճառյան (համաձայնությամբ)