ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2026 թվականի N 492-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի N 61-Ա, օգոստոսի 12-ի N 77-Ա, սեպտեմբերի 10-ի N 82-Ա և դեկտեմբերի 25-ի N 124-Ա որոշումներով Հայաստանի Հանրապետությանը նվիրված, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող` Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա գյուղում գտնվող 6.004.928 (վեց միլիոն չորս հազար ինը հարյուր քսանութ) դրամ կադաստրային արժեքով 5,599 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 13052024-06-0031, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0055), 10.000.848 (տասը միլիոն ութ հարյուր քառասունութ) դրամ կադաստրային արժեքով 9,3248 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 13052024-06-0030, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0127), 1.139.231 (մեկ միլիոն հարյուր երեսունինը հազար երկու հարյուր երեսունմեկ) դրամ կադաստրային արժեքով 1,06222 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 05082024-06-0026, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0133), 11.657 (տասնմեկ հազար վեց հարյուր հիսունյոթ) դրամ կադաստրային արժեքով 0,07644 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 25062024-06-0028, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0132), 2.812 (երկու հազար ութ հարյուր տասներկու) դրամ կադաստրային արժեքով 0,01844 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 05082024-06-0002, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0129), 21.943 (քսանմեկ հազար ինը հարյուր քառասուներեք) դրամ կադաստրային արժեքով 0,02046 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 25062024-06-0024, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0131), 181.294 (մեկ հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր իննսունչորս) դրամ կադաստրային արժեքով 0,15903 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 18112024-06-0066, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0106), 64.565 (վաթսունչորս հազար հինգ հարյուր վաթսունհինգ) դրամ կադաստրային արժեքով 0,0602 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 18112024-06-0021, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0136) և 35.457 (երեսունհինգ հազար չորս հարյուր հիսունյոթ) դրամ կադաստրային արժեքով 0,03306 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 19112024-06-0022, կադաստրային ծածկագիր` 06-099-0229-0138) գյուղատնտեսական նշանակության 9 միավոր հողամասերը (այսուհետ` անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Պետական սեփականություն հանդիսացող` Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա գյուղում գտնվող 4.901 (չորս հազար ինը հարյուր մեկ) դրամ կադաստրային արժեքով 0,03214 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 06-099-0577-0002) գյուղատնտեսական նշանակության հողամասը (այսուհետ` հողամաս) ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.
1) ապահովել Տաշիր համայնքի ղեկավարի հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի`
ա. նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին,
բ. հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները` դրանց կատարման համար նախատեսված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի
Երևան