ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2026 թվականի N 560-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգի 40-րդ և 41-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի կառուցվածքը, տարվա ընթացքում առաջացող լրացուցիչ և օպերատիվ արձագանք պահանջող ծախսային կարիքները և ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կախված տվյալ բյուջետային տարվա առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համար 2026 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում վերաբաշխումների իրականացման առավելագույն սահմանաչափը սահմանել իր կողմից իրականացվող ծրագրերի գծով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի մինչև 7.0 տոկոսը:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված վերաբաշխման սահմանաչափի շրջանակում վերաբաշխումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի
Երևան