Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2026 թվականի N 599-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մ. Մելքոնյան փողոց 16 շենք, 179 շինություն հասցեի պոմպակայանը` 49.1 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 31102025-01-0338: Սեփականատերը բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0.33919 հեկտար հողամասի և 5944.1 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 491/182701 բաժնային սեփականության իրավունք) և պոմպակայանի սարքավորումները` 25302266 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի ապրիլի 30-ի

N 599-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ 16 ՇԵՆՔ, 179 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը            |Չափի    |Քանակը/  |Միավորի     |Ընդհանուր  |

|ը/կ|                     |միավորը |զբաղեցրած|արժեքը      |շուկայական |

|   |                     |        |մակերեսը |(դրամ)      |արժեքը     |

|   |                     |        |         |            |(դրամ)     |

|___|_____________________|________|_________|____________|___________|

|1  |CME 10-5 A-R-I-E-AQQE|կոմպլեկտ|    1    |5,610,088.00|  5,610,088|

|   |GRUNDFOS բաղկացած 3  |        |         |            |           |

|   |պոմպից               |        |         |            |           |

|___|_____________________|________|_________|____________|___________|

|2  |CME 5-6 X-R-A-E-AQQE |կոմպլեկտ|    1    |4,560,531.00|  4,560,531|

|   |GRUNDFOS բաղկացած 3  |        |         |            |           |

|   |պոմպից               |        |         |            |           |

|___|_____________________|________|_________|____________|___________|

|3  |Սողնակ DN100         |հատ     |    2    |   46,446.50|     92,893|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|4  |Սողնակ DN80          |հատ     |    2    |   37,583.00|     75,166|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|5  |Հետադարձ փական DN80  |հատ     |    1    |   24,706.00|     24,706|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|6  |Ճկուն միացում DN80   |հատ     |    2    |   23,983.00|     47,966|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|7  |Հետադարձ փական 2»    |հատ     |    3    |   19,380.00|     58,140|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|8  |Փական ամերիկանկա 2»  |հատ     |    6    |   14,025.00|     84,150|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|9  |Ֆիլտր DN80           |հատ     |    1    |   16,065.00|     16,065|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|10 |Հոսքի տվիչ           |հատ     |    2    |   13,090.00|     26,180|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|11 |Մանոմետր 1/2»        |հատ     |    4    |    2,902.00|     11,608|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|12 |Փական 1/2»           |հատ     |    3    |    1,952.33|      5,857|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|13 |Փական 3/4»           |հատ     |    3    |    3,043.00|      9,129|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|14 |Ճնշման ռելե 1»       |հատ     |    1    |   17,850.00|     17,850|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|15 |Ընդարձակման բաք 12լ  |հատ     |    1    |   11,050.00|     11,050|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|16 |Ղեկավարման արկղ      |հատ     |    1    |  172,125.00|    172,125|

|   |GRUNDFOS             |        |         |            |           |

|___|_____________________|________|_________|____________|___________|

|17 |Սողնակ DN65          |հատ     |    2    |   31,467.00|     62,934|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|18 |Հետադարձ փական DN65  |հատ     |    1    |   21,246.00|     21,246|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|19 |Ճկուն միացում DN65   |հատ     |    2    |   16,699.00|     33,398|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|20 |Ֆիլտր DN65           |հատ     |    1    |   10,676.00|     10,676|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|21 |Փական 1 1/4»         |հատ     |    6    |    9,562.50|     57,375|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|22 |Հետադարձ փական 1 1/4»|հատ     |    3    |   16,362.67|     49,088|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|23 |Մանոմետր 1/2»        |հատ     |    1    |    2,902.00|      2,902|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|24 |Ընդարձակման բաք 8լ   |հատ     |    1    |    9,775.00|      9,775|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|25 |Փական 1»             |հատ     |    5    |    3,043.00|     15,215|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|26 |Ճնշման ռելե          |հատ     |    1    |   17,850.00|     17,850|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|27 |Հոսքի տվիչ           |հատ     |    2    |   13,090.00|     26,180|

|___|_____________________|________|_________|____________|___________|

|28 |Ղեկավարման արկղ      |հատ     |    1    |  172,125.00|    172,125|

|   |GRUNDFOS             |        |         |            |           |

|___|_____________________|___________________________________________|

|   |Ընդամենը             |                                 11,302,266|

|___|_____________________|___________________________________________|

|29 |Պոմպակայանի տարածք   |քառ. մ  |   49.1  |            | 14,000,000|

|   |(Մ. Մելքոնյան փողոց  |        |         |            |           |

|   |16 շենք, 179         |        |         |            |           |

|   |շինություն)          |        |         |            |           |

|___|_____________________|___________________________________________|

|   |Ընդհանուր            |                                 25,302,266|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2026
N 599-Ա
Որոշում