Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2026 թվականի N 580-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել քաղաքացիներ Հուսիկ Ցոլակի Միլիտոսյանին և Արմեն Վոլոդյայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող` Մարզ Կոտայք, համայնք Հրազդան, Հրազդան ք. Հարավային թաղամասի Ս. Շահումյան փողոց 11 հասցեին հարակից արտաքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 19092025-07-0027)` 806000 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, քաղաքացիներ Հուսիկ Ցոլակի Միլիտոսյանի և Արմեն Վոլոդյայի Հարությունյանի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները, և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել քաղաքացիներ Հուսիկ Ցոլակի Միլիտոսյանի և Արմեն Վոլոդյայի Հարությունյանի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի ապրիլի 30-ի

N 580-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՐԶ ԿՈՏԱՅՔ, ՀԱՄԱՅՆՔ ՀՐԱԶԴԱՆ, ՀՐԱԶԴԱՆ Ք. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ Ս. ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 11 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

._________________________________________________________________________.

|NN  |Անվանումը             |Չափի      |Քանակը    |Միավորի    |Ընդհանուր  |

|ը/կ |                      |միավորը   |/զբաղեցրած|արժեքը     |շուկայական |

|    |                      |          |մակերեսը  |(ՀՀ դրամ)  |արժեքը     |

|    |                      |          |          |           |(ՀՀ դրամ)  |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|1.  |Ջրագիծ D=20 մմ        |մետր      |18        |       6180|     111241|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|2.  |Կոյուղագիծ D=150 մմ   |հատ       |117       |    1309.18|     153175|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|3.  |Ջրաչափական հոր        |հատ       |1         |      22644|      22644|

|    |D=1500 մմ             |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|4.  |Կոյուղու հոր D=1000 մմ|հատ       |5         |      77565|     387825|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|5.  |Հակահրդեհային հոր     |հատ       |1         |     131115|     131115|

|    |D=1500 մմ             |          |          |           |           |

|_____________________________________________________________|___________|

|Ընդամենը                                                     |     806000|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2026
N 580-Ա
Որոշում