ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2026 թվականի N 642-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող` ՀՀ, մարզ Արմավիր, համայնք Բաղրամյան, գյուղ Արգինա, Խ. Աբովյան փողոց թիվ 40 հասցեում գտնվող 2294.8 քառ. մետր մակերեսով դպրոցը, 540 քառ. մետր մակերեսով սպորտային հրապարակը, 10 քառ. մետր մակերեսով ապաստարանի ելքը, 31.4 քառ. մետր մակերեսով ջերմոցը, 5 քառ. մետր մակերեսով մաքրման կայանի հորը, 190.1 քառ. մետր մակերեսով ֆոտովոլտային կայանը, 121.7 քառ. մետր մակերեսով ֆոտովոլտային կայանը, 385.2 քառ. մետր մակերեսով ապաստարանը, 16 քառ. մետր մակերեսով հարթակը և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար նախատեսված 0.7283 հա հողամասը
(23.03.2026 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23032026-04-0117 վկայական, այսուհետ` անշարժ գույք) անժամկետ անհատույց
օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արգինայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. մայիսի
Երևան