Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2026 թվականի N 651-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` քաղ. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 19/19 շենք, 2-րդ մասնաշենք, 107 տարածք հասցեի 48.8 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 13042026-01-0192, շենքի զբաղեցրած 0.56318 հա հողամասի և 3723.1 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 49/200188) և պոմպակայանի սարքավորումները` 28687692 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի մայիսի 14-ի

N 651-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑ 19/19 ՇԵՆՔ, 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔ, 107 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN  |Անվանումը             |Չափի      |Քանակը    |Միավորի    |Ընդհանուր  |

|ը/կ |                      |միավորը   |/զբաղեցրած|արժեքը     |շուկայական |

|    |                      |          |մակերեսը  |(ՀՀ դրամ)  |արժեքը     |

|    |                      |          |          |           |(ՀՀ դրամ)  |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|1   |Ք. Երևան,  Արաբկիր, Ն.|քառ. մ    |   48.8   |    _____  |   15100000|

|    |Ադոնցի փողոց 19/19    |          |          |           |           |

|    |շենք, 2-րդ մասնաշենք, |          |          |           |           |

|    |107 տարածք հասցեի     |          |          |           |           |

|    |պոմպակայան            |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|2   |HYDRO MULTI-E 3 CME   |կոմպլեկտ  |    1     |    5643370|    5643370|

|    |5-8 U2 A-A-A-A-A-     |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|3   |HYDRO MULTI-E CME     |կոմպլեկտ  |    1     |    7097203|    7097203|

|    |3 5-6 U2 A-A-A-A-A-   |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|4   |Սողնակ DN50           |          |    4     |     25330 |     101320|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|5   |Սողնակ DN65           |          |    2     |      29278|      58555|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|6   |Հետադարձ փական DN65   |          |    2     |      21433|      42866|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|7   |Հետադարձ փական 2.5»   |          |    1     |      24480|      24480|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|8   |Ճկուն միացում         |          |    2     |      65528|     131055|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|9   |Ճկուն միացում DN65    |          |    2     |      21433|      42866|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|10  |Ընդարձակման բաք 100լ  |          |    4     |       3799|      15198|

|    |DN25                  |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|11  |Ֆիլտր                 |          |    1     |      13090|      13090|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|12  |Ֆիլտր DN65            |          |    1     |      27370|      27370|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|13  |Մանոմետր 1/2»         |          |    3     |       3826|      11478|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|14  |Փական 1/2»            |          |     5    |       2633|      13162|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|15  |Փական 3/4»            |          |     1    |       3284|       3284|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|16  |ՊՊՌ փական 32 մմ       |          |     5    |       4548|      22738|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|17  |Ճնշման ռելե 1»        |          |     2    |      27200|      54400|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|18  |Ճնշման ռելե 1/2»      |          |     2    |      17850|      35700|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|19  |Ընդարձակման բաք 12լ   |          |     1    |      14450|      14450|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|20  |Ղեկավարման արկղ       |          |     1    |     172125|     172125|

|    |Grundfos              |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|21  |Հոսքի տվիչ            |          |     2    |      13090|      26180|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|22  |Փական 1»              |          |     4    |       6545|      26180|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|23  |Ընդարձակման բաք 8լ    |          |     1    |      10625|      10625|

|_____________________________________________________________|___________|

|Ընդամենը                                                     |   28687692|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2026
N 651-Ա
Որոշում