ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 դեկտեմբերի 2025 թվականի N 80-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը`
Հրամայում եմ
1. Սահմանել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
12/12/2025
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2025 թվականի դեկտեմբերի 12-ի
N 80-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում` դպրոցահեն նախակրթարանների (այսուհետև` հաստատություն) մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև` փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հաստատությունների այն մանկավարժական աշխատողներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրում գործող հաստատության 0.5 և ավելի հաստիքային միավորով մանկավարժական աշխատող:
3. Այն հաստատությունները, որոնք մանկավարժական աշխատողների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում են վառելիքի կամ վարորդի աշխատավարձի կամ այլ տրանսպորտային ծախսերի ուղղությամբ փոխհատուցում, ապա տվյալ հաստատության մանկավարժական աշխատողները չեն հանդիսանում սույն կարգի 2-րդ կետով սահմանված շահառու:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հեռավորության հաշվարկման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված վարչական տարածքների միավորների միջև հեռավորությունները, իսկ այդ հրամանում որոշ բնակավայրերի (վարչական տարածքների) միջև հեռավորության բացակայության դեպքում հաշվարկվում է այդ բնակավայրերի (վարչական տարածքների) փոստային բաժանմունքների միջև ընկած ճանապարհային հեռավորությունը: Սույն կարգի 5-րդ կետում նշված միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը հաշվարկվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցութային կարգի պահանջին համապատասխան տրանսպորտի ոլորտի լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակված ներմարզային, միջմարզային և միասնական երթուղային ցանցի երթուղիների փոխադրավարձերի սակագները:
5. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).
1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում` յուրաքանչյուր կիլոմետրի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը,
4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում` տվյալ բնակավայրից տվյալ հաստատություն երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված մանկավարժական աշխատողների թիվը առավելագույնը 4 լինելու դեպքում և դրանից պակաս լինելու դեպքում` 1000 ՀՀ դրամ` հավասար չափերով բաշխված այդ մանկավարժական աշխատողների միջև:
6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է մանկավարժական աշխատողների համար նախընտրելի տարբերակը:
7. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողների համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը` տարեկան 250-ը:
8. Հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը լիազոր մարմնին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն` Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը` տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն` նույն ձևաչափով:
9. էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունը սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունը նշված ժամկետում մուտքագրում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ` ԿԿՏՀ):
10. Տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվում է սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփել և ամփոփված տեղեկատվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան մարզպետի աշխատակազմ:
11. Մարզպետի աշխատակազմը սույն կարգի 8-րդ և 10-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված տեղեկատվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն):
12. Նախարարության համապատասխան պատասխանատու ստորաբաժանումը մարզպետների աշխատակազմերից սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները` համապատասխան ընթացք տալու համար:
13. էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում մարզպետների աշխատակազմերի և համապատասխան պատասխանատու ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում հաստատում: Հակառակ դեպքում հաստատությանը տեղեկացվում է ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին և պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում շտկել տվյալները: Հաստատության կողմից նշված ժամկետում տվյալները չշտկելու դեպքում ֆինանսավորում չի տրամադրվում` այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով հաստատությանը:
14. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 12-րդ կամ 13-րդ կետում նշված տեղեկատվությունում առկա ֆինանսական ցուցանիշները և.
1) առարկություն չունենալու դեպքում առաջարկություն է ներկայացնում մարզպետների աշխատակազմերին` մարզում գործող հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և եռամսյակային ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում` ԿԿՏՀ-ում իրականացնում է հաստատում:
2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում` ԿԿՏՀ-ում իրականացնում է մերժում` լրամշակելու համար:
15. Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում հաստատությունը պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակի տեղեկատվությունը և ներկայացնի նախարարություն (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում` մուտքագրի ԿԿՏՀ):
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետները խախտվելու կամ անհրաժեշտ տեղեկատվությունը չշտկվելու դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկատվության կամ ժամկետների խախտման մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին:
17. Հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսվում են նաև դրույթներ ֆինանսավորումը եռամսյա պարբերականությամբ իրականացնելու, ինչպես նաև հաստատության կողմից ներկայացված (ԿԿՏՀ մուտքագրված) ոչ հավաստի տվյալների համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելու մասին:
18. Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում են հաշվետվություն մարզպետի աշխատակազմին` նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին` Ձև 2-ին համապատասխան, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում` նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին տեղեկատվությունը մուտքագրում են ԿԿՏՀ:
19. Սույն կարգի 18-րդ կետով ներկայացված տեղեկատվությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության առկայության (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում` փաստման) դեպքում պետական լիազորված մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է ֆինանսական ցուցանիշները և դրանք հավաստի համարելու դեպքում իրականացնում է ֆինանսավորում:
20. Սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառման շահառուին փոխհատուցումը տրվում բացառապես անկանխիկ եղանակով, ամսական պարբերականությամբ` ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված ամսական հաշվետվության հիման վրա:
ՁԵՎ 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մանկավար-|Հաստի- |Փաստացի|Հեռավո- |Կարգի 4-րդ |Աշխա-|Փոխհա- |Այլ |
| |ժական |քային |բնակու-|րությունը|և 6-րդ |տան- |տուցման |նշում-|
| |աշխատողի |միավորը|թյան |հաստատու-|կետերով |քային|ենթակա |ներ |
| |անունը, | |վայրը |թյունից |հաշվարկված |օրերի|գումարը`| |
| |ազգանունը| | |/կմ/ |գումարը |թիվը |հազ. | |
| | | | | |(հաշվարկված| |դրամ | |
| | | | | |երկու ուղ- | | | |
| | | | | |ղությամբ` | | | |
| | | | | |յուրաքան- | | | |
| | | | | |չյուր ներկա| | | |
| | | | | |ստացած օրվա| | | |
| | | | | |համար) | | | |
|___|_________|_______|_______|_________|___________|_____|________|______|
|1 | | | | | | | | |
|___|_________|_______|_______|_________|___________|_____|________|______|
|2 | | | | | | | | |
|___|_________|_______|_______|_________|___________|_____|________|______|
|3 | | | | | | | | |
|___|_________|_______|_______|_________|___________|_____|________|______|
|4 | | | | | | | | |
|___|_________|_______|_______|_________|___________|_____|________|______|
|5 | | | | | | | | |
|___|_________|_______|_______|_________|___________|_____|________|______|
|...| | | | | | | | |
|___|_________|_______|_______|_________|___________|_____|________|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | | | |
._________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ` ________________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ________________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
_______________20________թ.
Կ.Տ.
ՁԵՎ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.______________________________________________________________________
|N/N|Մանկա- |Հաստիքային|Փաստացի |Հեռավորությունը|Հաշվարկված |
| |վարժական|միավորը |բնակության|հաստատությունից|սակագինը |
| |աշխատողի| |վայրը |/կմ/ |(հաշվարկված երկու |
| |անուն, | | | |ուղղությամբ` |
| |ազգանուն| | | |յուրաքանչյուր |
| | | | | |ներկա ստացած օրվա |
| | | | | |համար), դրամ |
|___|________|__________|__________|_______________|__________________|
|1 | | | | | |
|___|________|__________|__________|_______________|__________________|
|2 | | | | | |
|___|________|__________|__________|_______________|__________________|
|3 | | | | | |
|___|________|__________|__________|_______________|__________________|
|4 | | | | | |
|___|________|__________|__________|_______________|__________________|
|5 | | | | | |
|___|________|__________|__________|_______________|__________________|
| | | | | | |
.______________________________________________________________________
___________________________________________________________________________
| | | |Փաստացի հաճախած օրերի թիվը` ըստ |Փաստացի|1-ին |
| | | |ամիսների |հաճախած|կիսամյակի |
| | | | |օրերի |համար |
| | | | |թիվը |վճարման |
|_______|_______|____|_________________________________|1-ին |ենթակա |
|հունվար|փետրվար|մարտ|ապրիլ|մայիս|հունիս|հուլիս|օգոստոս|կիսամ- |գումար, |
| | | | | | | | |յակում |հազար դրամ|
|_______|_______|____|_____|_____|______|______|_______|_______|__________|
| | | | | | | | | | |
|_______|_______|____|_____|_____|______|______|_______|_______|__________|
| | | | | | | | | | |
|_______|_______|____|_____|_____|______|______|_______|_______|__________|
| | | | | | | | | | |
|_______|_______|____|_____|_____|______|______|_______|_______|__________|
| | | | | | | | | | |
|_______|_______|____|_____|_____|______|______|_______|_______|__________|
| | | | | | | | | | |
|_______|_______|____|_____|_____|______|______|_______|_______|__________|
| | | | | | | | | | |
___________________________________________________________________________
__________________________________________________________________________.
|Փաստացի հաճախած օրերի թիվը` |Փաստացի|2-րդ |ԸՆԴԱՄԵՆԸ|Այլ |
|ըստ ամիսների |հաճախած|կիսամյակի |ԳՈՒՄԱՐ, |նշում-|
| |օրերի |համար |ՀԱԶԱՐ |ներ |
| |թիվը |վճարման |ԴՐԱՄ | |
|______________________________________|2-րդ |ենթակա | | |
|սեպտեմբեր|հոկտեմբեր|նոյեմբեր|դեկտեմբեր|կիսամ- |գումար, | | |
| | | | |յակում |հազար դրամ| | |
|_________|_________|________|_________|_______|__________|________|______|
| | | | | | | | |
|_________|_________|________|_________|_______|__________|________|______|
| | | | | | | | |
|_________|_________|________|_________|_______|__________|________|______|
| | | | | | | | |
|_________|_________|________|_________|_______|__________|________|______|
| | | | | | | | |
|_________|_________|________|_________|_______|__________|________|______|
| | | | | | | | |
|_________|_________|________|_________|_______|__________|________|______|
| | | | | | | | |
__________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ` ________________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ________________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
_______________20________թ.
Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը` 18 դեկտեմբերի 2025 թվական: