ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2026 թվականի N 694-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. մայիսի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի մայիսի 21-ի
N 694-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 704-Ն որոշման
Ձև
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ
(նկար)
1. «Հայաստան օրգանական» տարբերանշանը հանդիսանում է հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշը, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով` որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ:
2. Խորհրդանիշը - տարբերանշանի կենտրոնական հատվածում տեղադրված է երեք նուռ, որոնք խորհրդանշում են Հայաստանի բնորոշ ազգային պտուղներից մեկը` նուռը: Նուռը հայկական մշակույթում և պատմության մեջ ավանդաբար խորհրդանշում է առատությունն ու հաջողությունը, ինչպես նաև երկրի բերքատու և բնական ռեսուրսներով հարուստ լինելը: Նռների բազմությունը տարբերանշանի կենտրոնում ստեղծում է առատության և բարգավաճման պատկեր, ինչը համընկնում է օրգանական արտադրանքի գաղափարի հետ:
3. Գույնը - օգտագործված հիմնական գույները` կանաչը և կարմիրը, ունեն հատուկ նշանակություն: Կանաչը ներկայացնում է բնության հանդեպ հարգանքն ու պարտավորվածությունը` խորհրդանշելով օրգանական գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը: Կարմիրը` նռան պտուղների գույնը, խորհրդանշում է Հայաստանի ուժը, ավանդույթները և այն հարուստ մշակութային ժառանգությունը, որից բխում է օրգանական արտադրանքի գաղափարը:
4. Գրվածքը - հայերենով գրված «Հայաստան օրգանական» արտահայտությունը, ինչպես նաև «Armenia Organic» անգլերեն գրառումն ամբողջացնում են տարբերանշանի ազգային ու միջազգային դիմագիծը` այն դարձնելով հասկանալի և ընդունելի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում:
5. Շրջանակը - տարբերանշանն ունի կլորացված շրջանակ, որն ընդգծում է «կնիքի» գաղափարը, ինչը նշանակում է հավաստում և երաշխիք: Շրջանակի դիզայնը ստեղծում է պաշտոնականության և վստահության զգացում` ցույց տալով, որ «Հայաստան օրգանական» տարբերանշանն իրականում հանդիսանում է օրգանական արտադրանքի հավաստագիր:
6. Կիրառումը - տարբերանշանի կենտրոնական գաղափարը հիմնված է Հայաստանի օրգանական արտադրանքը ճանաչելի դարձնելու վրա: Այս տարբերանշանը հուշում է, որ ապրանքը համապատասխանում է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին, անցել է համապատասխան ստուգումներ և ունի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ: Նշանը, որը կներկայացվի օրգանական արտադրանքների վրա, հանդիսանում է հուսալիության և որակի բարձր ցուցիչ:
7. Հիմնական տարբերանշանը - հիմնական տարբերակը ներկայացված է կանաչ շրջանակով և կարմիր նռներով, նախատեսված է օգտագործման համար միայն բաց գույնի հիմնագույնի վրա` ապահովելով տարբերանշանի ճանաչելիությունն ու ընթեռնելիությունը: Այս տարբերակն է առաջարկվում օգտագործել, երբ հնարավոր է կիրառել ամբողջական գունավոր տարբերակը` առանց համադրման խնդիրների:
(նկար)
8. Երկրորդական տարբերանշանը - երկրորդական տարբերակը նախատեսված է մուգ կամ կանաչ հիմնագույների համար, որպեսզի պահպանվեն տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը: Այս տարբերակում շրջանակը և տեքստը ներկայացված են սպիտակ գույնով, իսկ նռները մնում են կարմիր: Այս տարբերակը ստեղծվել է տեսանելիություն և ընթեռնելիություն ապահովելու համար մուգ հիմնագույներով պիտակների կամ փաթեթավորման կիրառման դեպքում:
(նկար)
9. Միագույն տարբերակը - նախատեսված է այն դեպքերում, երբ տարբերանշանը տպագրվում է միայն մեկ գույնով` արտադրության կամ տեխնիկական պահանջների պատճառով:
(նկար)
10. Սպիտակ տարբերանշանը` մուգ հիմնագույնի վրա - կիրառվում է մուգ գույնի հիմնագույների վրա` տարբերանշանը դարձնելով ընթեռնելի:
(նկար)
11. Կանաչ տարբերանշանը` բաց հիմնագույնի վրա - նախատեսված է բաց գույների վրա օգտագործելու համար:
12. Սև տարբերանշանը` բաց կամ մուգ հիմնագույնի վրա - նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար:
(նկար)
13. Սև տարբերանշանը` բաց հիմնագույնի վրա - տարբերանշանի սև գույնի տարբերակը նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար, որտեղ հիմնագույնը բաց է կամ սպիտակ:
14. Սպիտակ տարբերանշանը` մուգ հիմնագույնի վրա - տարբերանշանի սպիտակ գույնի տարբերակը նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար, որտեղ հիմնագույնը մուգ է կամ պարունակում է մուգ գույնի պատկեր:
15. Տարբերանշանի անթույլատրելի կիրառումը - տարբերանշանի ձևի փոփոխությունները, գունային տարբերությունները կամ ակնհայտ փոփոխությունները խստորեն արգելվում են:
16. «Հայաստան օրգանական» տարբերանշանը հանդիսանում է պետական հավաստագիր և ճանաչելի խորհրդանիշ, որում արտահայտվում են Հայաստանի օրգանական արտադրանքի որակի չափանիշները և բնապահպանական հավատարմությունը: Տարբերանշանի օգտագործման ձևի փոփոխությունը կարող է վնասել դրա ճանաչելիությանը և արժեզրկել այն, ինչն ի վերջո կարող է տարակուսանք առաջացնել սպառողների շրջանում:
(նկար)
17. Գույները - տարբերանշանի գունային ներկապնակը հիմնված է երկու հիմնական գույների վրա` Արարատյան կանաչ և Նռան կարմիր: Տարբերանշանի գույները պետք է խստորեն պահպանվեն և օգտագործվեն համապատասխան գունային մոդելների` RGB, CMYK և HEX կոդերով:
18. ԱՐՋԻԲԻ (RGB), (կարմիր, կանաչ, կապույտ) - նախատեսված է թվային կրիչների համար, օրինակ` կայքեր, սոցիալական մեդիա և այլ թվային հարթակներ: ԱՐՋԻԲԻ գունային մոդելը լավագույնս ներկայացնում է գույների պայծառությունն էկրանների վրա:
19. ՍԻԷՄՈՒԱՅՔԵՅ (CMYK) - նախատեսված է տպագրության համար, ներառյալ փաթեթավորում, պիտակներ և ցանկացած տպագիր նյութեր: ՍԻԷՄՈՒԱՅՔԵՅ գունային մոդելն ապահովում է ճշգրիտ գույնի վերարտադրությունը տպագրության ժամանակ:
20. Էյջիէքս (HEX) - կիրառվում է վեբ դիզայնի և ցանկացած ԷՅՋԹԻԷՄԷԼ (HTML) կամ ՍԻԷՍԷՍ (CSS) կոդավորման համար: Էյջիէքս HEX գույնն ապահովում է գունային միատարրությունը թվային միջավայրում:
Նռան կարմիր
RGB: 232 / 39 / 62
CMYK: 0 / 100 / 80 / 0
HEX: #E8273E
Արարատյան կանաչ
RGB: 50 / 163 / 60
CMYK: 80 / 10 / 100 / 0
HEX: #32A33C
(նկար)
21. Տառատեսակ - տարբերանշանում կիրառվում են երկու հիմնական տառատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ նպատակ` ապահովելու թե՛ տարբերանշանի տեսողական ազդեցությունը, թե՛ տեխնիկական տեղեկությունների ընթեռնելիությունը:
22. Բրեինդ Քափշոն (Braind Caption) - Այս տառատեսակն օգտագործվում է տարբերանշանի հիմնական տեքստի համար` ընդգծելով բրենդի ինքնությունն ու ազգային առանձնահատկությունը: Այս տառատեսակը ներդաշնակ է տարբերանշանի գունային և տեսողական տարրերի հետ` փոխանցելով վստահության և հուսալիության զգացում:
23. Մարդոթո (Mardoto) - Տառատեսակը կիրառվում է տեխնիկական տեղեկությունների համար, ինչպիսին է հավաստագրի, սերտիֆիկատ տվող մարմնի մասին տեղեկատվությունը: Այս տառատեսակն ապահովում է հեշտ ընթեռնելիություն` մանր տպագիր տեքստերի համար` պահպանելով բրենդի պրոֆեսիոնալ և պաշտոնական բնույթը:
24. Համատեղ կիրառում այլ տարբերանշանների հետ - տարբերանշանը կարող է կիրառվել այլ տարբերանշանների հետ, ինչպիսին է «ԵՄ օրգանական» տարբերանշանը: Համատեղ կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովել, որ երկու տարբերանշաններն էլ ունենան համապատասխան տարածություն և հստակ տեսանելիություն` պահպանելով դրանց կիրառման անհատական չափանիշները:
25. Հեռավորությունը - «Հայաստան օրգանական» և մյուս տարբերանշանների միջև տարածությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարբերանշանի ներքին սպիտակ շրջանի կեսը: Այս հեռավորությունն ապահովում է տարբերանշանների ինքնուրույնությունը և ընթեռնելիությունը` կանխելով դրանց միաձուլումը:
26. Չափսերը - համատեղ օգտագործման ժամանակ «ԵՄ օրգանական» կամ այլ տարբերանշանների բարձրությունը պետք է լինի փոքր-ինչ փոքր «Հայաստան օրգանական» տարբերանշանից: Մասնավորապես, այդ բարձրությունը որոշվում է տարբերանշանի ծաղկային դիզայնի ստորին կետի մակարդակից:
(նկար)
27. Սերտիֆիկացման տեղեկատվության տեղադրում տարբերանշանի հետ - «Հայաստան օրգանական» տարբերանշանի կողքին կամ ներքևում պարտադիր է նշել հավաստագրման վերաբերյալ տեղեկատվությունը` նշելով հավաստագրող մարմնի իրավաբանական անվանումը: Տեղեկատվությունը կարող է տեղադրվել տարբերանշանի բոլոր կողմերում, սակայն առավել ցանկալի է այն տեղադրել աջ կողմում` հորիզոնական դիրքում, կամ անմիջապես ներքևում` ուղղահայաց դիրքում: Հորիզոնական դիրքի դեպքում տեքստի բարձրությունը պետք է կազմի տարբերանշանի բարձրության 40%-ից մինչև 50%-ը` ապահովելով համաչափություն:
(նկար)
28. Սերտիֆիկացման տեղեկատվության տեղադրում տարբերանշանի հետ, ուղղահայաց կիրառում - ուղղահայաց դիրքում տեքստը պետք է կազմի տարբերանշանի բարձրության 20%-ից մինչև 40%-ը` պահպանելով տարբերանշանի և տեղեկատվության միջև համաչափ տեսողական հավասարակշռությունը:
(նկար)
29. Կիրառման օրինակներ - «Հայաստան օրգանական» տարբերանշանը պիտակների վրա օգտագործելու ժամանակ անհրաժեշտ է հետևել որոշակի չափորոշիչների, որոնք ապահովում են դրա ճանաչելիությունը և ընկալելիությունը: Տարբերանշանը պետք է լինի պարզ և հստակ, անկախ այն ձևից կամ չափից, որտեղ այն կիրառվում է:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 704-Ն որոշման
Ձև
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ N............
(նկար)
Սույն սերտիֆիկատը վկայում է, որ գործելով _____________________________
______________________________________________________ոլորտում,
(գործունեության ոլորտը)
______________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի հաշվառման կամ գտնվելու վայրը, անունը,
ազգանունը (անվանումը)
կողմից 20 թ. արտադրված _____________________________________________
(խմբաքանակի համարը և քանակը (քաշը)
____________________________________________________________
(արտադրանքի տեսակը)
ճանաչվել է _____________________________________________ արտադրանք:
(օրգանական (անցումային շրջանի օրգանական)
Սերտիֆիկացման մարմնի`
Անվանումը _______________________________________________________
Գտնվելու կամ
գործունեության
իրականացման վայրը _______________________________________________
Հավատարմագրման վկայականի համարը _________________________________
Տարվա ընթացքում կատարվել է ______ դիտարկում
______________________________________________________________
(դիտարկումների օրերը)
______________________________________________________________
______________________________________________________________
(նշումներ սերտիֆիկացման մարմնի կողմից կիրառված տեխնիկական
կանոնակարգերի կամ ստանդարտների մասին)
Տնօրեն ____________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(նկար)
Կ.Տ.
Տրված է ... ................ 20 թ.
Ուժի մեջ է մինչև .... .............20 թ.»:
Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական: