Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆ ՀՈԳԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0415.150501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2001 թվականի N 415

 

i

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին և 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետևյալ միաբան հոգևորականներին`

Տ. Գրիգոր (Հրայր) աբեղա Խաչատրյան (ծնվ.` 1974 թ., Սևանի տարածքային զինկոմիսարիատ),

Տ. Խադ (Վիգեն) քահանա Ղազարյան (ծնվ.` 1975 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Տ. Նարեկ (Գարիկ) քահանա Ահարոնյան (ծնվ.` 1974 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Մամիկոն սարկավագ Ավետիսյան (ծնվ.` 1975 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Էդգար սարկավագ Սողոմոնյան (ծնվ.` 1975 թ., Շահումյանի տարածքային զինկոմիսարիատ),

Հարություն սարկավագ Հարությունյան (ծնվ.` 1975 թ., Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատ):

i

2. Մինչև 2002 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետևյալ միաբան հոգևորականներին`

Տ. Հովսեփ (Արտակ) քահանա Ալեքսանյան (ծնվ.` 1976 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Նելսոն սարկավագ Բաբայան (ծնվ.` 1978 թ., քաղ. Աբովյան, Կոտայքի տարածքային զինկոմիսարիատ),

Բաբկեն սարկավագ Բոզիկյան (ծնվ.` 1977 թ., Գավառի տարածքային զինկոմիսարիատ),

Արմեն սարկավագ Եզեկյան (ծնվ.` 1977 թ., Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատ),

Արտավազդ սարկավագ Զաքարյան (ծնվ.` 1977 թ., Գյումրու տարածքային զինկոմիսարիատ),

Հրանտ սարկավագ Կոստանյան (ծնվ.` 1978 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Վարդգես սարկավագ Մայիլյան (ծնվ.` 1977 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Վարդգես սարկավագ Մանուկյան (ծնվ.` 1977 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Արամայիս սարկավագ Մուրադյան (ծնվ.` 1976 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Արսեն սարկավագ Շաղոյան (ծնվ.` 1977 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Գևորգ սարկավագ Սարգսյան (ծնվ.` 1976 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Արմենակ ուրարակիր Բաղալյան (ծնվ.` 1976 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Արտյոմ ուրարակիր Ավետիսյան (ծնվ.` 1977 թ., Վանաձորի տարածքային զինկոմիսարիատ),

Խաչիկ ուրարակիր Ավետիսյան (ծնվ.` 1977 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Արման ուրարակիր Հակոբյան (ծնվ.` 1977 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ),

Հարություն ուրարակիր Ղազախեցյան (ծնվ.` 1977 թ., Վանաձորի տարածքային զինկոմիսարիատ),

Սարգիս ուրարակիր Կնյազյան (ծնվ.` 1979 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ):

(2-րդ կետը փոփ. 30.01.02 թիվ 84 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` սահմանված կարգով պահեստազորում հաշվառել հետևյալ անձանց`

Տ. Աշոտ (Գարուն) աբեղա Մնացականյան (ծնվ.` 1972 թ., Գորիսի տարածքային զինկոմիսարիատ),

Տ. Բագրատ (Վազգեն) աբեղա Գալստյան (ծնվ.` 1971 թ., Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատ),

Արտակ սարկավագ Տիտանյան (ծնվ.` 1970 թ., Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատ),

Արթուր ուրարակիր Պալոյան` (ծնվ.` 1972 թ., Արթիկի տարածքային զինկոմիսարիատ):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2001
N 415
Որոշում