Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2026 թվականի N 732-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) 3-րդ կետի 3.2-րդ ենթակետում «Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար» բառերից հետո հանել «2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից» բառերը.

i

2) 3-րդ կետի 14-րդ ենթակետում «50 մմ» բառերը փոխարինել «35 մմ» բառերով.

i

3) 3-րդ կետի 17-րդ ենթակետի «ա» պարբերությունում հանել «ասեղնագործ» և «, 4.5 սմ շառավղով» բառերը.

i

4) 3-րդ կետի 17-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար» բառերից հետո հանել «2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից» բառերը.

i

5) 3-րդ կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերությունում հանել «ասեղնագործ» և «, 4.5 սմ շառավղով» բառերը.

i

6) 3-րդ կետի 18-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար» բառերից հետո հանել «2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից» բառերը.

i

7) 4-րդ կետի 3.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.3) տաբատ` մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային) (ձև N 7, նկար 6), բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով (ձև N 7, նկար 5).».

i

8) 4-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գոտի` կաշվե, սև, 25 մմ լայնությամբ, միաանցք.».

i

9) 4-րդ կետի 16-րդ ենթակետի «ա» պարբերությունում հանել «ասեղնագործ» և «, 4.5 սմ շառավղով» բառերը.

i

10) 4-րդ կետի 16-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. տաբատ` մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,».

i

11) 4-րդ կետի 17-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. բաճկոն` մուգ կանաչ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը` վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են` ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները` շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Օձիքը` ծալովի: Բաճկոնը գոտիով է` կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում` երկու փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև` թևքանշան` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից` գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը` արծաթագույն,».

i

12) 4-րդ կետի 17-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. տաբատ` մուգ կանաչ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,».

i

13) 6-րդ կետում «կապույտի ֆոնի վրա (N 4 ձև, նկար 1)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների մուգ կանաչ բաճկոնի դեպքում` կանաչ ֆոնի վրա (N 4 ձև, նկար 2)» բառերը.

i

14) N 4 ձևը լրացնել նկար 2-ով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի մայիսի 27-ի

N 732-Ն որոշման

 

 

Նկար 2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և զինվորական

դատախազության դատախազների մուգ կանաչ գույնի բաճկոնի թևքանշան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2026
N 732-Ն
Որոշում