ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2026 թվականի N 481-Ա
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի հունիսի 2-ին գործուղել Վրաստան (Ախալքալաք)` «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու լիամասշտաբ գործարկման պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Խուդաթյանի` Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հունիսի 1
Երևան