ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2026 թվականի N 777-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ ստեղծելու մասին» N 378-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ ստեղծելու մասին» N 336-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի ««Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր ստեղծելու մասին» N 338-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի ««Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Գյումրու մասնաճյուղ ստեղծելու մասին» N 339-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հունիսի 4
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2026 թվական: