Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2026 թվականի N 787-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 1.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին փոխադարձության սկզբունքով ճանապարհային հարկի վճարումից ազատելու նպատակով բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը և քանակը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հունիսի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 4-ի

N 787-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

1. Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկրները` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ, որոնց բեռնափոխադրողները «BSEC Permit» կամ «CEMT» բազմակողմ քվոտաների համակարգերի թույլտվություններով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելիս մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման:

2. Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը` մինչև 44 տոննա ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցողներ:

3. Սույն հավելվածի 1-ին կետում նշված երկրների գրանցման (հաշվառման) և 2-րդ կետի պահանջներին բավարարող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնցով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են ճանապարհային հարկի վճարումից` անսահմանափակ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2026
N 787-Ն
Որոշում