ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2026 թվականի N 810-Ն
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (UNITED NATIONS LAISSEZ-PASSER) ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (EUROPEAN UNION LAISSEZ-PASSER) ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձինք առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունիսի 2026 թվական: