ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2026 թվականի N 498-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`
1. 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության (ՖԻՖԱ Մ-20 աշխարհի գավաթ 2029) կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` միջգերատեսչական աշխատանքային խումբ):
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի հունիսի 11-ի
N 498-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան (աշխատանքային խմբի ղեկավար)
Էկոնոմիկայի նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Ներքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Լոռու մարզպետ
Տավուշի մարզպետ
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)