Սեղմել Esc փակելու համար:
ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 հունիսի 2026 թվականի N 22-Ն

 

ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

6/12/2026

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

2026 թ. հունիսի 12-ի

N 22-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է մշակութային աճուրդների կազմակերպման, անցկացման և դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքով սահմանված իմաստով:

 

2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

3. Մշակութային աճուրդները կազմակերպվում են միայն մշակութային աճուրդի կազմակերպչի կամ մշակութային աճուրդի տան կողմից:

4. Մշակութային աճուրդները կարող են կազմակերպվել ֆիզիկական մասնակցությամբ և հեռավար (էլեկտրոնային): Աճուրդի անցկացման վայրի և ժամի, ինչպես նաև մասնակցության պայմանների մասին տեղեկատվությունը հրապարակվում է առնվազն 10 աշխատանքային օր առաջ աճուրդի անցկացման օրվանից` զանգվածային լրատվության միջոցներով կամ էլեկտրոնային միջոցների օգնությամբ: Աճուրդը պետք է սկսվի 9:00-19:00 ընկած ժամանակահատվածում, իսկ վաճառքը պետք է իրականացվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

5. Մշակութային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ փակցվում է աճուրդի անցկացման վայրում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Մշակութային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված տեղեկությունները:

7. Մշակութային աճուրդի կազմակերպումն իրականացվում է վճարովի հիմունքներով: Վճարի չափը սահմանում է մշակութային աճուրդի տունը:

8. Մշակութային աճուրդի անցկացման ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի կազմակերպչի կամ մշակութային աճուրդի տան կողմից:

9. Մշակութային աճուրդն սկսելու պահից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալու աճուրդի կանոնակարգին` մասնակիցների համար հասանելի տեղում կանոնակարգը փակցնելու միջոցով:

10. Հրապարակված տվյալների անճշտության համար մշակութային աճուրդի կազմակերպիչը կամ մշակութային աճուրդի տունը պատասխանատվություն չի կրում, եթե անճշտությունը չի կատարվել իր կողմից:

11. Մշակութային աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք (այսուհետև` դիտորդ) աճուրդի դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

12. Մշակութային աճուրդի մասնակիցները և դիտորդները պարտավոր են`

1) չխոչընդոտել աճուրդի անցկացմանը և հետևել հետևյալ կանոններին.

2) չհայտնել իրենց դժգոհությունը, սպառնալիքը կամ գոհունակությունը որևէ մասնակցի, դիտորդի, աճուրդի կազմակերպչի կամ աճուրդավարի գործողությունների նկատմամբ,

3) չխոսել աճուրդի ընթացքում, բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված դեպքերի,

4) հարցադրումներ ուղղել աճուրդի կազմակերպչին լոտի աճուրդը սկսվելուց առաջ կամ հետո, իսկ լոտի աճուրդի ընթացքում միայն աճուրդավարի թույլտվությամբ,

5) մշակութային աճուրդի ընթացքում դուրս չգալ դահլիճից կամ չվերադառնալ դահլիճ` բացառությամբ ընդհանուր աճուրդի դեպքում լոտերի աճուրդների միջև ընկած ժամանակահատվածի` աճուրդավարի թույլտվությամբ:

13. Մշակութային աճուրդի կազմակերպիչը կամ մշակութային աճուրդի տունը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) աճուրդի ավարտից 3 տարվա ընթացքում:

14. Մշակութային աճուրդի կազմակերպիչը կամ մշակութային աճուրդի տունը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը, եթե Առաջարկողի և Կազմակերպչի միջև կնքված աճուրդի մասին պայմանագրով նախատեսված են պահատվությանը վերաբերող դրույթներ:

15. Մշակութային աճուրդի անցկացման պայմանագրի գործողության ժամկետը համարվում է ավարտված, իսկ աճուրդի անցկացման ծառայությունը մատուցված, լոտ(եր)ի վաճառքից ստացված գումարը Առաջարկողին փոխանցելու (աճուրդը կայանալու դեպքում) և աճուրդների արդյունքների ամփոփ արձանագրությունը(ները) Առաջարկողին ներկայացնելու պահից:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
12.06.2026
N 22-Ն
Հրաման