Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 849-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի (այսուհետ` համայնք) սեփականությունը հանդիսացող` Սյունիքի մարզ, համայնք Կապան, գյուղ Ագարակ, 2-րդ փողոց, 19 հողամաս հասցեում գտնվող, 442041.6 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.4784 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք 1) (16.01.2026 թ. տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 16012026-09-0021):

2. Գույք 1-ը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Սյունիքի մարզ, համայնք Կապան, գյուղ Ագարակ, 2-րդ փողոց, 27/1 հողամաս հասցեում գտնվող, 512358 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.5545 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք 2)

(23.04.2026թ. տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 27042026-09-0016) ամրացնել Հայաստանի Հանրապետության

ազգային անվտանգության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Սյունիքի մարզ, համայնք Կապան, գյուղ Ագարակ, 4-րդ փողոց, 13 հողամաս հասցեում գտնվող, 09-008-0102-0051 կադաստրային ծածկագրով, 462000 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.5 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք 3) (27.09.2021 թ. տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 27092021-09-0012) նվիրել համայնքին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույք 1-ի և գույք 3-ի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույք 1-ի և գույք 3-ի հանձնման-ընդունման, գույք 1-ի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գույք 2-ի միակողմանի ընդունման ու հաշվառման աշխատանքները` գույք 1-ի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 849-Ա
Որոշում