041.0378.180501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2001 թվականի N 378
Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից 10000 տոննա ազոտական պարարտանյութ Հայաստանի Հանրապետություն ներկրելու հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության սպասարկումների վարչության պետ Արամ Միքայելյանը և «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վլադիմիր Մանուկյանը 2001 թվականի մայիսի 1-7-ը գործուղվել են Իրանի Իսլամական Հանրապետություն:
2. Ա. Միքայելյանի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Մանուկյանինը` «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: