Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Ժ. ԼԵՄՅԵՐԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0379.180501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2001 թվականի N 379

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Ժ. ԼԵՄՅԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Ժ. Լեմյերի և նրան ուղեկցող անձանց (9 մարդ) 2001 թվականի մայիսի 6-7-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերի սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի մեկ և «Վոլգա» մակնիշի երեք ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի և ինքնաթիռի անձնակազմի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը, ինչպես նաև ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հատկացնել ուղեկցող ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 1591575 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2001
N 379
Որոշում