Սեղմել Esc փակելու համար:
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 877-Լ

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-1350-30.04.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-1350-30.04.2026-ՏՏԳՇ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում (այսուհետ` նախագիծ) առաջարկում է.

1. Նախագիծը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 1-ին հոդվածով.

«Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«39) սննդատարր` քիմիական տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի ու զարգացման համար, և որի պարունակությունը ագրոքիմիկատի մեջ ապահովում է դրա սնուցող հատկությունները` կախված տարրի քանակությունից դասակարգվելով որպես մակրոտարր, մեզոտարր կամ միկրոտարր.

40) ագրոքիմիկատի բաղադրիչ նյութ` ագրոքիմիկատի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութ կամ խառնուրդ, որն օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրամաս պատրաստուկային ձևի ստացման համար կամ հանդիսանում է հումքի բնական խառնուրդ, և որն ինքնին չի հանդիսանում սննդատարր, սակայն ազդում է արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների վրա.

41) շրջանառություն` պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, պահպանում, փոխադրում, իրացում (այդ թվում` վաճառք, մատակարարում կամ ցանկացած այլ ձևով փոխանցում), ինչպես նաև օգտագործում (կիրառում):»:

Առաջարկության նպատակը օրենքի իրավակիրառական ապահովումն է:

Ըստ այդմ հոդվածների համարակալումը և նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի հղումն անհրաժեշտ է վերանայել:

2. Նախագծի 1-ին հոդվածով օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի լրացումը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«3.1) Կառավարության սահմանած կարգին համապատասխան` հանրային առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկի հաստատումը.»:

3. Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի նոր խմբագրությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով օրենքի 6.1-ին հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի նոր խմբագրությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1) ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:

5. Նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 6.2-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի նոր խմբագրությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«3) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը, ինչպես նաև ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 877-Լ
Որոշում