ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
15 հունիսի 2026 թվականի N 667-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանի հավելվածում`
1) 6-րդ կետում «Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,» բառերից հետո լրացնել «, ապաստան հայցողի վկայական» բառերով,
2) 23-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի կոդը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի հունվարի 30-ի N 182-Ն հրամանի («Զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների (կոմպետենցիաների) ազգային դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարին):»,
3) 41-րդ կետից հանել «(մասնագիտության)» բառը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մխիթարյան
2026-06-15
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական: