ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
22 հունիսի 2026 թվականի N 19-Ն
ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԱՉ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետերը, 16-րդ հոդվածը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի «Բ)» և «Զ)» կետերը.
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառում խրախուսվում է կայուն և կանաչ շինարարության միջազգային հավաստագրման հետևյալ համակարգերի կիրառումը` որպես կամավոր կիրառվող գործիքներ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում.
1) «ԼԻԻԴ» (LEED),
2) «ԲՐԻԻՄ» (BREEAM),
3) «ԷԴՋ» (EDGE),
4) «ՎԵԼԼ» (WELL),
5) «ՊԱՍՍԻՎ ՀԱՈՒՍ» (PASSIVE HOUSE):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին` սույն հրամանի 1-ին կետում նշված համակարգերի կիրառումը խթանելու նպատակով սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել առաջարկությունների փաթեթ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
6/22/2026 Ե. Վարդանյան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2026 թվական: