Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2026 թվականի N 917-Ն

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 25-ի

N 917-Ն որոշման

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների վերադարձի համար` մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը:

2. Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումը մերժվում է մաքսային մարմնի կողմից հետևյալ դեպքերում`

1) կանխավճարների վերադարձի դիմումը ներկայացված է լիազորություն չունեցող անձի կողմից.

2) կանխավճարների վերադարձի դիմումը չի պարունակում մաքսային մարմնի կողմից սահմանված տեղեկությունները:

3. Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կանխավճարների վերադարձը մերժվում է հետևյալ դեպքերում`

1) կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ վճարողի անվամբ առկա են չկատարված մաքսային պարտավորություններ, որոնց մարման համար մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի և վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի տարբերությունը բավարար չէ` չկատարված մաքսային պարտավորությունների մարումից հետո վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի և մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի տարբերության մասով.

2) կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ վճարողի անվամբ առկա են չկատարված` ժամկետանց մաքսային պարտավորություններ.

3) վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարը գերազանցում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարի գումարը` վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի և մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի տարբերության մասով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2026
N 917-Ն
Որոշում