Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԼՈՒԽ ՍՈԽԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2026 թվականի N 918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ

ՎՃԱՐՄԱՆ ԳԼՈՒԽ ՍՈԽԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ բանջարեղենի որոշակի տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» N 38 որոշման 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել սակագնային արտոնություն, ներմուծման մաքսատուրքի ազատման պայմանով, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0703 10 190 0 ծածկագրին դասվող գլուխ սոխի նկատմամբ ոչ ավելի, քան 5,0 հազար տոննա ծավալով:

2. Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում` մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին` սույն որոշման կիրարկման իմաստով:

4. Սահմանել, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2026
N 918-Ն
Որոշում