ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 906-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ հաստատված`
1) N 1 հավելվածի`
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Ջրօգտագործման թույլտվության հայտը (այսուհետ` հայտ) և ցանկով պահանջվող տեղեկատվության (փաստաթղթերի) ամբողջական փաթեթը լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի (այսուհետ` հարթակ) միջոցով, որում դիմողի նույնականացումից հետո տարբեր առցանց շտեմարաններից անհրաժեշտ տվյալներն ինքնաշխատ գեներացվում են:»,
բ. ամբողջ տեքստում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով,
գ. 10-րդ կետում 6-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով.
«7) գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով հայցվող ջրօգտագործման դեպքում` ջրօգտագործողների ընկերությունների կողմից տվյալ տարածքի սպասարկման վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը.
8) խմելու-կենցաղային և արդյունաբերական (սննդարդյունաբերություն) նպատակով հայցվող ջրօգտագործման դեպքում` ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից խմելու ջրի որակի նորմերի եզրակացության վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը.
9) ցամաքուրդային (դրենաժային) համակարգ ջրահեռացման և ջրառի դեպքում` ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության հետ կնքված պայմանագրի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը.
10) ջրային համակարգերի միջոցով ջրառի դեպքում` ջրային համակարգերը տնօրինող կազմակերպության (Ջրային կոմիտե, «Ջրառ» ՓԲԸ, ՋՕԸ) կողմից ջրային համակարգերի թողունակության և ջրառի իրականացման վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:».
2) N 2 հավելվածի ամբողջ տեքստում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով.
3) N 3 հավելվածի`
ա. 1-ին կետը «իրավական ուժ ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,
բ. 3-րդ կետը «իրավական ուժ ստանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով`
«3.1. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը վաճառելու կամ այլ կերպ երրորդ անձի փոխանցելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո հարթակի միջոցով դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար` դիմումին կցելով ջրօգտագործման իրավունքի փոխանցման պայմանագիրը:»,
դ. 4-րդ կետում «կամ 2-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ կամ 3.1-ին» բառերով,
ե. 7-րդ կետում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով,
զ. 12-րդ կետում «Վերաձևակերպման պահանջի ի հայտ գալու դեպքում» բառերը փոխարինել «Վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փոփոխություններն իրավական ուժ ստանալուց հետո» բառերով,
է. 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) N 4 հավելվածի`
ա. ամբողջ տեքստում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով,
բ. 6-րդ և 7-րդ կետերում «6-րդ ենթակետի» բառերը փոխարինել «1-ին մասի 6-րդ կետի» բառերով.
5) N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով`
«3.1. Եթե ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ժամանակ լիազոր մարմին չի ներկայացվել օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է ջրային պետական կադաստրում գրանցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կասեցումն ուժը կորցրած է ճանաչվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը լիազոր մարմին ներկայացվելու դեպքում: Կասեցման ժամկետը չի հաշվարկվում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի մեջ:».
6) N 7 հավելվածի 3-րդ կետում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «հարթակի միջոցով» բառերով.
7) N 8 հավելվածի ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթի տիտղոսաթերթից հանել «ստորագրությունը,» բառը.
8) Ջրօգտագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի`
ա. «ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների`
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը` «համարանիշը» բառով,
բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը` բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,
գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
դ) 7-րդ կետը «կողմից:» բառից հետո, իսկ 8-րդ կետը «անձնագիր:» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով,
ե) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
բ. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների`
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը` «համարանիշը» բառով,
բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը` բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,
գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
դ) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե) 9-րդ կետը «անձնագիր:» բառից հետո, իսկ 11-րդ կետը «կողմից:» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով.
գ. «ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների`
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը` «համարանիշը» բառով,
բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը` բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,
գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
դ) 7-րդ կետը «անձնագիր:» բառից հետո, իսկ 10-րդ կետը «կողմից:» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով,
ե) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ. «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների`
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը` «համարանիշը» բառով,
բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը` բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,
գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով
դ) 7-րդ կետը «անձնագիր:» բառից հետո, իսկ 9-րդ և 10-րդ կետերը «կողմից:» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով.
ե. «ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների`
ա) 1-ին կետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարանիշը» բառով,
բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը` բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,
գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
դ) 7-րդ կետը «անձնագիր:» բառից հետո, իսկ 9-րդ կետը «կողմից:» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով.
զ. «ԱՅԼ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից» սյունակների`
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը` «համարանիշը» բառով,
բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը` բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,
գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
դ) 7-րդ կետը «անձնագիր:» բառից հետո, իսկ 10-րդ կետը «կողմից:» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կողմից հարթակի միջոցով)» բառերով,
ե) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
է. «ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՀՈՐԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը` «համարանիշը» բառով,
բ) 2-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը` բացառությամբ սահմանափակ օգտագործման տեղեկատվության» բառերով,
գ) 3-րդ կետում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
դ) 5-րդ կետը «կտրվածք:» բառից հետո լրացնել «(լիազոր մարմնի կազմից հարթակի միջոցով)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական: