ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 909-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ), ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված բարձրագույն կրթության մասնագիտություններին (դասիչներին) և դրանց համապատասխան տրվող որակավորումներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանով հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության և գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտությունների (նաև դասիչների) և որակավորումների համապատասխանության ցանկերը հաստատվելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն ամսվա ընթացքում.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպվում է 2027-2028 ուսումնական տարվանից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 10-ից:
5. Ներառյալ 2026-2027 ուսումնական տարին` բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների պարագայում մինչև ուսումնառության ավարտը շարունակելու է կիրառվել սույն որոշման 3-րդ կետով ուժը կորցրած ճանաչված որոշմամբ հաստատված ցանկը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հունիսի 25-ի
N 909-Ն որոշման
ՑԱՆԿ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ), ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
._________________________________________________________________________.
| Բնագավառ | Ոլորտ |Մասնագիտություն* |Որակավորում|Ուսուցման |
| | | | |ձևերը |
|_____________|______________|_________________|___________|______________|
|01 Կրթություն|011 Կրթություն|0111 Կրթական |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| | |գիտություն |մագիստրոս, |ծությամբ, |
| | |_________________|դոկտոր |մասնակի |
| | |0112 Նախա- | |բեռնվածությամբ|
| | |դպրոցական | | |
| | |մանկավարժություն | | |
| | |_________________| | |
| | |0113 Ընդհանուր | | |
| | |մանկավարժություն | | |
| | |_________________| | |
| | |0114 Առարկայական | | |
| | |ուղղվածությամբ | | |
| | |մանկավարժություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |018 Կրթության |0188 Կրթության |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |բնագավառի |բնագավառի |մագիստրոս, |ծությամբ, |
| |միջոլորտային |միջոլորտային |դոկտոր |մասնակի |
| |ուսումնասիրու-|ուսումնասիրու- | |բեռնվածությամբ|
| |թյուններ |թյուններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|02 Արվեստ և |021 Արվեստ |0211 Տեսալսողական|բակալավր, |լրիվ բեռնվա- |
|հումանիտար | |արվեստ և |մագիստրոս, |ծությամբ, |
|գիտություններ| |մեդիաարտադ- |դոկտոր |մասնակի |
| | |րություն | |բեռնվածությամբ|
| | |_________________| | |
| | |0212 Դիզայն | | |
| | |_________________| | |
| | |0213 Կերպարվեստ | | |
| | |_________________| | |
| | |0214 Կիրառական | | |
| | |արվեստ | | |
| | |_________________| | |
| | |0215 Երաժշտու- | | |
| | |թյուն և | | |
| | |կատարողական | | |
| | |արվեստ | | |
| |______________|_________________|___________|______________|
| |022 Հումանիտար|0221 Կրոնագիտու- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |գիտություններ |թյուն և աստվածա-|մագիստրոս, |ծությամբ, |
| | |բանություն |դոկտոր |մասնակի |
| | |_________________| |բեռնվածությամբ|
| | |0222 Պատմություն | | |
| | |և հնագիտություն | | |
| | |_________________| | |
| | |0223 Փիլիսոփայու-| | |
| | |թյուն և բարոյա- | | |
| | |գիտություն | | |
| | | | | |
| |______________|_________________|___________|______________|
| |023 Բանասիրա- |0231 Լեզվագի- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |կան գիտու- |տություն |մագիստրոս, |ծությամբ, |
| |թյուններ |_________________|դոկտոր |մասնակի |
| | |0232 Բանասիրու- | |բեռնվածությամբ|
| | |թյուն | | |
| | |և լեզվաբանու- | | |
| | |թյուն | | |
| | |_________________| | |
| | |0239 Տարածաշրջա- | | |
| | |նագիտություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |028 Արվեստ և |0288 Արվեստ և |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |հումանիտար |հումանիտար |մագիստրոս, |ծությամբ, |
| |գիտություններ |գիտություններ |դոկտոր |մասնակի |
| |բնագավառի |բնագավառի | |բեռնվածությամբ|
| |միջոլորտային |միջոլորտային | | |
| |ուսումնասի- |ուսումնասի- | | |
| |րություններ |րություններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|03 Սոցիալական|031 Սոցիալական|0311 Տնտեսագի- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
|գիտություն- |և վարքաբանա- |տություն |մագիստրոս, |ծությամբ, |
|ներ, լրագրու-|կան գիտու- |_________________|դոկտոր |մասնակի |
|թյուն և տե- |թյուններ |0312 Քաղաքագի- | |բեռնվածությամբ|
|ղեկատվություն| |տություն և | | |
| | |հասարակա- | | |
| | |գիտություն | | |
| | |_________________| | |
| | |0313 Հոգեբանու- | | |
| | |թյուն | | |
| | |_________________| | |
| | |0314 Սոցիոլոգիա | | |
| | |և մշակութա- | | |
| | |բանություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |032 Լրագրու- |0321 Լրագրություն|բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |թյուն և տե- |_________________|մագիստրոս, |ծությամբ, |
| |ղեկատվություն |0322 Գրադարանա- |դոկտոր |մասնակի |
| | |յին, տեղեկատ- | |բեռնվածությամբ|
| | |վական և | | |
| | |արխիվային | | |
| | |ուսումնա- | | |
| | |սիրություններ | | |
| |______________|_________________|___________|______________|
| |038 Սոցիալական|0388 Սոցիալական |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |գիտություններ,|գիտություններ, |մագիստրոս, |ծությամբ, |
| |լրագրություն |լրագրություն |դոկտոր |մասնակի |
| |և տեղեկատ- |և տեղեկատ- | |բեռնվածությամբ|
| |վություն |վություն | | |
| |բնագավառի |բնագավառի | | |
| |միջոլորտային |միջոլորտային | | |
| |ուսումնա- |ուսումնա- | | |
| |սիրություններ |սիրություններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|04 Գործարա- |041 Գործարա- |0411 Հաշվապահու- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
|րություն, |րություն և |թյուն և հարկում |մագիստրոս, |ծությամբ, |
|վարչարարու- |վարչարարու- |_________________|դոկտոր |մասնակի |
|թյուն և |թյուն |0412 Ֆինանսներ, | |բեռնվածությամբ|
|իրավունք | |բանկային գործ | | |
| | |և ապահովագ- | | |
| | |րություն | | |
| | |_________________| | |
| | |0413 Կառավարում | | |
| | |և վարչարարու- | | |
| | |թյուն | | |
| | |_________________| | |
| | |0414 Շուկայագի- | | |
| | |տություն և | | |
| | |գովազդ | | |
| | |_________________| | |
| | |0416 Առևտրային | | |
| | |հարաբերու- | | |
| | |թյուններ | | |
| | |(կոմերցիա) | | |
| |______________|_________________|___________|______________|
| |042 Իրավունք |0421 Իրավունք |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| | | |մագիստրոս, |ծությամբ, |
| | | |դոկտոր |մասնակի |
| | | | |բեռնվածությամբ|
| |______________|_________________|___________|______________|
| |048 Գործարա- |0488 Գործարա- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |րություն, |րություն, |մագիստրոս, |ծությամբ, |
| |վարչարարու- |վարչարարու- |դոկտոր |մասնակի |
| |թյուն և |թյուն և | |բեռնվածությամբ|
| |իրավունք |իրավունք | | |
| |բնագավառի |բնագավառի | | |
| |միջոլորտային |միջոլորտային | | |
| |ուսումնա- |ուսումնա- | | |
| |սիրություններ |սիրություններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|05 Բնական |051 Կյանքի |0511 Կենսաբան- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
|գիտություն- |մասին |ություն |մագիստրոս, |ծությամբ, |
|ներ, մաթեմա- |գիտություններ |_________________|դոկտոր |մասնակի |
|տիկա և վիճա-| |0512 Կենսաքիմիա | |բեռնվածությամբ|
|կագրություն | | | | |
| |______________|_________________|___________|______________|
| |052 Շրջակա |0521 Բնապահպան- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |միջավայրի |ական գիտու- |մագիստրոս, |ծությամբ, |
| |գիտություններ |թյուններ |դոկտոր |մասնակի |
| | |_________________| |բեռնվածությամբ|
| | |0522 Բնական | | |
| | |էկոհամակարգեր | | |
| | |և վայրի | | |
| | |բնություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |053 Բնական |0531 Քիմիա |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |գիտություններ |_________________|մագիստրոս, |ծությամբ, |
| | |0532 Գիտություն- |դոկտոր |մասնակի |
| | |ներ Երկրի մասին | |բեռնվածությամբ|
| | |_________________| | |
| | |0533 Ֆիզիկա | | |
| |______________|_________________|___________|______________|
| |054 Մաթեմատիկա|0541 Մաթեմատիկա |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |և վիճակագրու-|_________________|մագիստրոս, |ծությամբ, |
| |թյուն |0542 Վիճակագրու- |դոկտոր |մասնակի |
| | |թյուն | |բեռնվածությամբ|
| |______________|_________________|___________|______________|
| |058 Բնական |0588 Բնական |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |գիտություն- |գիտություններ |մագիստրոս, |ծությամբ, |
| |ներ, մաթե- |մաթեմատիկա և |դոկտոր |մասնակի |
| |մատիկա և |վիճակագրություն | |բեռնվածությամբ|
| |վիճակա- |բնագավառի | | |
| |գրություն |միջոլորտային | | |
| |բնագավառի |ուսումնա- | | |
| |միջոլորտային |սիրություններ | | |
| |ուսումնա- | | | |
| |սիրություններ | | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|06 Տեղեկատ- |061 Տեղեկատ- |0612 Տվյալների |բակալավր, |լրիվ բեռնվա- |
|վական և հա- |վական և հա- |բազաների և |մագիստրոս, |ծությամբ, |
|ղորդակցական |ղորդակցական |ցանցերի |դոկտոր |մասնակի |
|տեխնոլոգիաներ|տեխնոլոգիաներ |նախագծում | |բեռնվածությամբ|
| | |և կառավարում | | |
| | |_________________| | |
| | |0613 Ծրագրային | | |
| | |ապահովման և | | |
| | |հավելվածների | | |
| | |մշակում և | | |
| | |վերլուծություն | | |
| | |_________________| | |
| | |0619 Արհեստական | | |
| | |բանականություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |068 Տեղեկատ- |0688 Տեղեկատ- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |վական և հա- |վական և հա- |մագիստրոս, |ծությամբ, |
| |ղորդակցական |ղորդակցական |դոկտոր |մասնակի |
| |տեխնոլոգիա- |տեխնոլոգիա- | |բեռնվածությամբ|
| |ներ բնագավառի |ներ բնագավառի | | |
| |միջոլորտային |միջոլորտային | | |
| |ուսումնա- |ուսումնա- | | |
| |սիրություններ |սիրություններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|07 Ճարտարա- |071 Ճարտարա- |0711 Քիմիական |բակալավր, |լրիվ բեռնվա- |
|գիտություն, |գիտություն |տեխնոլոգիա |մագիստրոս, |ծությամբ, |
|արդյունա- | |_________________|դոկտոր |մասնակի |
|բերություն | |0712 Շրջակա | |բեռնվածությամբ|
|և շինարարու-| |միջավայրի | | |
|թյուն | |պաշտպանության | | |
| | |տեխնոլոգիա | | |
| | |_________________| | |
| | |0713 Էլեկտրա- | | |
| | |կանություն և | | |
| | |էներգետիկա | | |
| | |_________________| | |
| | |0714 Էլեկտրոնիկա | | |
| | |և ավտոմատացում | | |
| | |_________________| | |
| | |0715 Մեխանիկա | | |
| | |և մետաղի | | |
| | |մշակում | | |
| | |_________________| | |
| | |0716 Ցամաքային, | | |
| | |ջրային և | | |
| | |օդային | | |
| | |համակարգեր | | |
| |______________|_________________|___________|______________|
| |072 Արդյունա- |0721 Պարենամթերքի|բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |բերություն և |տեխնոլոգիա |մագիստրոս, |ծությամբ, |
| |վերամշակում |_________________|դոկտոր |մասնակի |
| | |0722 Նյութերի | |բեռնվածությամբ|
| | |արտադրություն | | |
| | |_________________| | |
| | |0723 Տեքստիլ | | |
| | |արտադրություն | | |
| | |_________________| | |
| | |0724 Հանքարդյու- | | |
| | |նաբերություն | | |
| | |և արդյունահանում| | |
| |______________|_________________|___________|______________|
| |073 Ճարտարա- |0731 Ճարտարա- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |պետություն |պետություն, |մագիստրոս, |ծությամբ, |
| |և շինարա- |քաղաքային և |դոկտոր |մասնակի |
| |րություն |տարածական | |բեռնվածությամբ|
| | |պլանավորում | | |
| | |_________________| | |
| | |0732 Շինարարական | | |
| | |և քաղաքացիական | | |
| | |ճարտարագիտություն| | |
| |______________|_________________|___________|______________|
| |078 Ճարտարա- |0788 Ճարտարա- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |գիտություն, |գիտություն, |մագիստրոս, |ծությամբ, |
| |արդյունա- |արդյունա- |դոկտոր |մասնակի |
| |բերություն |բերություն | |բեռնվածությամբ|
| |և շինարա- |և շինարա- | | |
| |րություն |րություն | | |
| |բնագավառի |բնագավառի | | |
| |միջոլորտային |միջոլորտային | | |
| |ուսումնա- |ուսումնա- | | |
| |սիրություններ |սիրություններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|08 Գյուղատն- |081 Գյուղատն- |0811 Ագրոնոմիա և |բակալավր, |լրիվ բեռնվա- |
|տեսություն, |տեսություն |անասնաբուծություն|մագիստրոս, |ծությամբ, |
|անտառտն- | | |դոկտոր |մասնակի |
|տեսություն, | | | |բեռնվածությամբ|
|ձկնային | | | | |
|տնտեսություն | | | | |
|և անասնա- | | | | |
|բուժություն | | | | |
| |______________|_________________|___________|______________|
| |082 Անտառտն- |0821 Անտառտնտե- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |տեսություն |սություն |մագիստրոս, |ծությամբ, |
| | | |դոկտոր |մասնակի |
| | | | |բեռնվածությամբ|
| |______________|_________________|___________|______________|
| |083 Ձկնային |0831 Ձկնային |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |տնտեսություն |տնտեսություն |մագիստրոս, |ծությամբ, |
| | | |դոկտոր |մասնակի |
| | | | |բեռնվածությամբ|
| |______________|_________________|___________|______________|
| |084 Անասնա- |0841 Անասնա- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |բուժություն |բուժություն |մագիստրոս, |ծությամբ, |
| | | |դոկտոր |մասնակի |
| | | | |բեռնվածությամբ|
| |______________|_________________|___________|______________|
| |088 Գյուղատն- |0888 Գյուղատն- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |տեսություն, |տեսություն, |մագիստրոս, |ծությամբ, |
| |անտառտնտե- |անտառտնտե- |դոկտոր |մասնակի |
| |սություն, |սություն, | |բեռնվածությամբ|
| |ձկնային |ձկնային | | |
| |տնտեսություն |տնտեսություն | | |
| |և անասնաբու- |և անասնաբու- | | |
| |ժություն |ժություն | | |
| |բնագավառի |բնագավառի | | |
| |միջոլորտային |միջոլորտային | | |
| |ուսումնա- |ուսումնա- | | |
| |սիրություններ |սիրություններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|09 Առողջապա- |091 Առողջապա- |0911 Ստոմատոլո- |բժիշկ |լրիվ բեռնվա- |
|հություն և |հություն |գիա** |ստոմատոլոգ,|ծությամբ |
|սոցիալական | | |դոկտոր | |
|պաշտպանու- | | | | |
|թյուն | | | | |
| | |_________________|___________| |
| | |0912 Բժշկու- |բժիշկ, | |
| | |թյուն** |դոկտոր | |
| | |_________________|___________| |
| | |0913 Բուժքույ- |բակալավր, | |
| | |րական գործ և |մագիստրոս, | |
| | |մանկաբար- |դոկտոր | |
| | |ձություն** | | |
| | |_________________| | |
| | |0914 Բժշկական | | |
| | |ախտորոշման և | | |
| | |խնամքի տեխնո- | | |
| | |լոգիաներ** | | |
| | |_________________| | |
| | |0915 Հարբժշկական | | |
| | |թերապիաներ և | | |
| | |վերականգնում** | | |
| | |_________________| |______________|
| | |0916 Ֆարմացիա | |լրիվ բեռնվա- |
| | |_________________| |ծությամբ, |
| | |0919 Հանրային | |մասնակի |
| | |առողջություն և | |բեռնվածությամբ|
| | |առողջապահություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |092 Սոցիալա- |0921 Տարեցների |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |կան պաշտպա- |և հաշմանդամ |մագիստրոս, |ծությամբ, |
| |նություն |մեծահասակների |դոկտոր |մասնակի |
| |և սոցիալական |խնամք | |բեռնվածությամբ|
| |աշխատանք |_________________| | |
| | |0922 Երեխաների և | | |
| | |երիտասարդների | | |
| | |խնամքի | | |
| | |ծառայություններ | | |
| | |_________________| | |
| | |0923 Սոցիալական | | |
| | |աշխատանք և | | |
| | |խորհրդատվություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |098 Առողջա- |0988 Առողջա- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |պահություն և |պահություն և |մագիստրոս, |ծությամբ, |
| |սոցիալական |սոցիալական |դոկտոր |մասնակի |
| |պաշտպանու- |պաշտպանու- | |բեռնվածությամբ|
| |թյուն |թյուն | | |
| |բնագավառի |բնագավառի | | |
| |միջոլորտային |միջոլորտային | | |
| |ուսումնա- |ուսումնա- | | |
| |սիրություններ |սիրություններ | | |
|_____________|______________|_________________|___________|______________|
|10 Ծառայու- |101 Անհատական |1013 Կացության |բակալավր, |լրիվ բեռնվա- |
|թյուններ |ծառայու- |և հանրային |մագիստրոս |ծությամբ, |
| |թյուններ |սննդի | |մասնակի |
| | |կազմակերպում | |բեռնվածությամբ|
| | |_________________| | |
| | |1014 Սպորտ | | |
| | |_________________| | |
| | |1015 Ճանապարհոր- | | |
| | |դություն, զբոսա- | | |
| | |շրջություն և | | |
| | |հանգիստ | | |
| |______________|_________________|___________|______________|
| |103 Անվտանգու-|1031 Ռազմական |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |թյան ծառայու- |գործ և |մագիստրոս, |ծությամբ, |
| |թյուններ |պաշտպանություն |դոկտոր |մասնակի |
| | |_________________| |բեռնվածությամբ|
| | |1032 Հանրային | | |
| | |անվտանգություն | | |
| |______________|_________________|___________|______________|
| |104 Տրանսպոր- |1041 Տրանսպոր- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |տային ծառա- |տային ծառա- |մագիստրոս |ծությամբ, |
| |յություններ |յություններ | |մասնակի |
| | | | |բեռնվածությամբ|
| |______________|_________________|___________|______________|
| |108 Ծառայու- |1088 Ծառայու- |բակալավր, |լրիվ բեռնվա- |
| |թյուններ |թյուններ |մագիստրոս, |ծությամբ, |
| |բնագավառի |բնագավառի |դոկտոր |մասնակի |
| |միջոլորտային |միջոլորտային | |բեռնվածությամբ|
| |ուսումնա- |ուսումնա- | | |
| |սիրություններ |սիրություններ | | |
._________________________________________________________________________.
Ծանոթագրություն
1) *Մասնագիտություն` սույն որոշման իմաստով պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր:
2) **Կարգավորվող մասնագիտություն` ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան` հետավարտական լրացուցիչ ուսումնառության պահանջներ և աշխատանքի փորձառություն պահանջող մասնագիտություն:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական: