Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 1996 թ. թիվ 114

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով`

1. Հաստատել «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Հաստատել «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված օրենսդրական ակտերի մշակումն իրականացնել նշված նախարարություններին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

մարտի 6-ի թիվ 114 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

i

«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի

 

   Ֆ. Փիրումյան     - ՀՀ քաղաքաշինության նախարար (նախագահ)

   Ս. Օհանյան       - ՀՀ կառավարության քարտուղարության քաղաքաշինության

                      և աղետի գոտու հարցերի վարչության պետ (նախագահի

                      տեղակալ)

Գ. Հարությունյան - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային Ժողովի

պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

   Վ. Տերտերյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման

                      վարչության պետի տեղակալ

   Վ. Խաչատրյան     - Երևանի  քաղաքապետի տեղակալ

   Մ. Ազարյան       - ՀՀ գյուղատնտեսության և  պարենի նախարարի տեղակալ

   Ս. Կոտոլիկյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   Գ. Մալխասյան     - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

   Է. Գևորգյան      - ՀՀ կառավարության քարտուղարության իրավաբանական

                      վարչության առաջատար մասնագետ

   Ա. Բագրատունի    - ՀՀ կառավարության քարտուղարության քաղաքաշինության

                      և աղետի գոտու հարցերի վարչության առաջատար

                      մասնագետ (քարտուղար)

 

/փոփ. 23.12.96 թիվ 660 որոշում/

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

մարտի 6-ի թիվ 114 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

կիրարկումն ապահովող օրենսդրական ակտերի նախագծերի

 

--------------------------------------------------------------------------

Հ.Հ.     Օրենսդրական ակտի             Պատասխանատու            Ներկայացման

ը/կ      նախագծի անվանումը              կատարողը                ժամկետը

--------------------------------------------------------------------------

 1               2                         3                       4

--------------------------------------------------------------------------

 1.    Անշարժ գույքի պետական        ՀՀ քաղաքաշինության

       գրանցման կարգի մասին         նախարարություն               08.96

       ՀՀ կառավարության որոշում     Երևանի  քաղաքապետարան

 

 2.    Հասարակության և              ՀՀ քաղաքաշինության

       պետության կարիքների          նախարարություն

       համար անշարժ գույքի          Երևանի  քաղաքապետարան        04.96

օտարման ընթացակարգի

մասին ՀՀ կառավարության

որոշում

 

 3.    Պետական սեփականություն       ՀՀ քաղաքաշինության

       հանդիսացող հողի կամ          նախարարություն

       ամրակայված գույքի            ՀՀ գյուղատնտեսության         08.96

       օգտագործման հանձնման         և  պարենի նախարարություն

       մասին ՀՀ կառավարության       Երևանի  քաղաքապետարան

որոշում

 

 4.    «Պետական կադաստրի մասին»   ՀՀ քաղաքաշինության           06.96

i

       ՀՀ օրենք: Անշարժ գույքի      նախարարություն

       պետական միասնական            ՀՀ գյուղատնտեսության և       09.96

       կադաստրի վարման մասին        պարենի նախարարություն

       ՀՀ կառավարության որոշում     Երևանի  քաղաքապետարան

 

 5.    ՀՀ հողային նոր օրենսգիրք     ՀՀ քաղաքաշինության

                                    նախարարություն

                                    ՀՀ գյուղատնտեսության և       07.96

                                    պարենի նախարարություն

                                    Երևանի քաղաքապետարան

 

 6.    «Գրավի մասին»              ՀՀ արդարադատության

       ՀՀ օրենքում լրացումներ       նախարարություն

       կատարելու մասին»            ՀՀ էկոնոմիկայի

       ՀՀ օրենք                     նախարարություն               03.96

                                    ՀՀ ֆինանսների

                                    նախարարություն

                                    ՀՀ քաղաքաշինության

                                    նախարարություն

 

 7.    «Անշարժ գույքի հիփոթեքի     ՀՀ էկոնոմիկայի

       մասին» ՀՀ օրենք             նախարարություն

                                    ՀՀ քաղաքաշինության

                                    նախարարություն               05.96

                                    ՀՀ արդարադատության

                                    նախարարություն

                                    ՀՀ ֆինանսների

                                    նախարարություն

 

 8.    Պետական սեփականություն       ՀՀ քաղաքաշինության

       հանդիսացող հողերի            նախարարություն

       հատկացման կարգի մասին        ՀՀ գյուղատնտեսության և       09.96

       ՀՀ կառավարության որոշում     պարենի նախարարություն

                                    Երևանի քաղաքապետարան

 

 9.    Բնակավայրերի հողերի          ՀՀ քաղաքաշինության

       սահմանային գների մասին       նախարարություն               06.96

ՀՀ կառավարության որոշում

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.1996
N 114
Որոշում