Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0384.230501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2001 թվականի N 384

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` բնակավայրերի (HABITAT) հարցերով հատուկ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2001 թվականի հունիսի 4-11-ը Նյու Յորք գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Հ. Աբրահամյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության

                        ղեկավար)

    Դ. Լոքյան         - ՀՀ քաղաքաշինության նախարար

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                        տեղակալ

    Մ. Վարդանյան      - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                        պետական կոմիտեի նախագահ

    Տ. Բարսեղյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետական

                        վարչության պետ

    Ա. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                        կազմակերպությունների վարչության խորհրդական

 

2. Հ. Աբրահամյանի, Դ. Լոքյանի, Պ. Սաֆարյանի, Մ. Վարդանյանի և Տ. Բարսեղյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, իսկ Ա. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2001
N 384
Որոշում