ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2026 թվականի N 574-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ (ՍԱՐԳՍՅԱՆԻ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի հունիսի 27-ի
N 574-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ (ՍԱՐԳՍՅԱՆԻ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Դ. Դանիելյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Վ. Սիրունյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի տեղակալ
Ա. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լ. Նանուշյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի
առաջին տեղակալ
Ա. Փամբուխչյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Բաբայան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար,
ոստիկանության գեներալ-մայոր
Տ. Անանիա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
վարդապետ Ծատուրյան (համաձայնությամբ)
Հ. Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ
առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ե. Երզնկյան - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,
կոմպոզիտոր, Հայաստանի հանրային
հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ
նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Ծ. Մոսիսյան - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»
ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար
Արմինե Սարգսյան - Ռաիսա Մկրտչյանի դուստր (համաձայնությամբ)
Արմեն Սարգսյան - Ռաիսա Մկրտչյանի որդի (համաձայնությամբ)