Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆԻ ԱՆՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2026 թվականի N 585-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ավանի 6-րդ փողոցը (սկսվում է Ավանի 3-րդ փողոցից, հատելով Ավանի 5-րդ և Մարշալ Խուդյակովի փողոցները, հասնում Դավիթ Մալյան փողոց), 1-ին և 2-րդ նրբանցքներն անվանակոչել հայ անվանի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ Գուրգեն Էդիլյանի անվամբ` «Գուրգեն Էդիլյան փողոց», «Գուրգեն Էդիլյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Ավանի 6-րդ փողոցից, կիսաշրջան կազմելով հասնում Ավանի 6-րդ փողոցի հ.16 հասցեի հարակից տարածք):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ`                     Տ. Ավինյան

 

2026 թ. հունիսի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
23.06.2026
N 585-Ն
Որոշում