ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2026 թվականի N 620-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 7-րդ փողոցի 2/6 հասցեի հարակից տարածքից հասնում մինչև Սիլիկյան 7-րդ փողոցի 102/1 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվամբ` «Ավետ Տերտերյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. հունիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2026 թվական: