Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

25 հունիսի 2026 թվականի N 939-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

204.13. Խելացի տրանսպորտային համակարգ, կշռման կայաններ (ITS/weighing stations): Երթևեկության վերահսկման խելացի համակարգեր, տրանսպորտային միջոցների քաշի ստուգման կայաններ շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.13).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Տեղադրման պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ճանապարհային նշանի պիկետը (կմ+մ).

4) Տեսակը` նշվում է համակարգի տեսակը (Խելացի տրանսպորտային համակարգ, Կշռման համակարգ).

5) Տեղադրման պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղադրված համակարգի պիկետը (կմ+մ).

6) Վերահսկման ուղղություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա համակարգի ուղղությունը` աջ կամ ձախ.

7) Սպասարկող մարմին կամ ընկերություն` նշվում է համակարգի սպասարկող մարմնի` ընկերության անվանումը.

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.13. Խելացի տրանսպորտային համակարգի, կշռման կայանների շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|Տեղադրման պիկետ (Location_KM)                     |VarChar (20)      |

|Տեսակ (Device_Type)                               |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Տեղադրման պիկետ (Location_KM)                     |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Վերահսկման ուղղություն (Direction)                |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Սպասարկող մարմին կամ ընկերություն (Operator)      |VarChar (100)     |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.14. Գծանշումներ (Road Markings): Ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթին կամ կառուցվածքների ուղղաձիգ տարրերի վրա տարվող գիծ կամ շերտ, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.14).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Գծանշման համար` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման կոդը ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման (օրինակ` 1.1 հոծ գիծ, 1.14.1 հետիոտնային անցում և այլն).

4) Գծանշման սկզբի պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման սկիզբը.

5) Գծանշման վերջի պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման ավարտը.

6) Նյութ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման նյութը (ներկանյութերով (էմալով), ջերմաթաղանթներով և սառը թաղանթներով).

7) Գույն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման գույնը (սպիտակ, դեղին, կարմիր, նարնջագույն).

8) Գծանշման իրականացման ժամկետ` նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի).

9) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

10) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.14. Գծանշումների շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Գծանշման համար (Marking_Code)                     |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Գծանշման սկզբի պիկետ (Start_KM)                   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Գծանշման վերջի պիկետ (End_KM)                     |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Նյութ (Material_Type)                             |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Գույն (Color)                                     |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Գծանշման իրականացման ժամկետ (Date)                |Date              |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.15. Արհեստական անհարթություններ (Artificial irregularities): Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, ճանապարհի երթևեկելի մասի վրա հատուկ թմբաձև կառույց` տրանսպորտային միջոցների երթևեկության արագությունը հարկադրաբար սահմանափակելու համար: Տեղակայվում է ճանապարհի առանցքին ուղղահայաց, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.15).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Արհեստական անհարթության պիկետ` նշվում է ճանապարհահատվածում արհեստական պիկետը (կմ+մ).

4) Պատրաստման տեխնոլոգիան` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության տեխնոլոգիան` միաձույլ և հավաքովի-քանդովի.

5) Արհեստական անհարթության միաձույլ կառուցվածքի տիպ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության ընդլայնական պրոֆիլի միաձույլ կառուցվածքի տիպը` ալիքաձև և սեղանաձև.

6) Արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածք` նշվում են տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածքի տարրերը` միատիպ, երկրաչափորեն համատեղելի, հիմնական և եզրային.

7) Արհեստական անհարթության տեղադրման ժամկետ` նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի).

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.15. Արհեստական անհարթության շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Արհեստական անհարթության պիկետ (Location_KM)       |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Պատրաստման տեխնոլոգիան (Product_Technology)       |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Արհեստական անհարթության միաձույլ կառուցվածքի տիպ  |VarChar (20)      |

|(Monolithic_Structure_ Type)                      |                  |

|__________________________________________________|__________________|

|Արհեստական անհարթության հավաքովի-քանդովի          |VarChar (20)      |

|կառուցվածք (Prefabricated-demolished_Structure)   |                  |

|__________________________________________________|__________________|

|Արհեստական անհարթության տեղադրման ժամկետ (Date)   |Date              |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.16. Աղմկոտ գոտիներ (Rumbling Road Zones): Երթևեկելի մասի վրա տեղակայված ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, որն ավտոմոբիլների կախոցում վիբրացիա առաջացնելու հետևանքով դրդում է վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը: Տեղակայվում է ճանապարհի առանցքի լայնքով և երկայնքով, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.16).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Աղմկոտ գոտու պիկետ` նշվում է ճանապարհահատվածում արհեստական պիկետը (կմ+մ).

4) Աղմկոտ գոտու տեղակայման դիրքը` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկոտ գոտու դիրքը` երկայնական և լայնական.

5) Աղմկոտ գոտու տեղադրման ժամկետ` նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի).

6) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

7) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.16. Աղմկոտ գոտու շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Աղմկոտ գոտու պիկետ (Location_KM)                  |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Աղմկոտ գոտու տեղակայման դիրք                      |VarChar (20)      |

|(Installation_Direction)                          |                  |

|__________________________________________________|__________________|

|Աղմկոտ գոտու տեղադրման ժամկետ (Date)              |Date              |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.17. Հորիզոնական կոր (Horizontal curve): Ճանապարհի այն հատվածն է, որտեղ ճանապարհի առանցքը փոխում է իր ուղղությունը հորիզոնական հարթության մեջ: Ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.17).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Կորի սկզբնական պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում հորիզոնական կորի սկիզբը.

4) Կորի վերջի պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում հորիզոնական կորի վերջը.

5) Կորի շառավիղ` նշվում է կորի կենտրոնից մինչև ճանապարհի առանցքը եղած հեռավորությունը.

6) Կորի երկարություն` նշվում է կոր հատվածի ընդհանուր երկարությունը.

7) Երկայնական թեքություն` նշվում է հորիզոնական կորի հատվածում երկայնական թեքությունը.

8) Լայնական թեքություն` նշվում է հորիզոնական կորի հատվածում ճանապարհի լայնական թեքությունը (միակողմանի թեքություն, վիրաժ).

9) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

10) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.17. Հորիզոնական կորի շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Կորի սկզբնական պիկետ (Start_KM)                   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Կորի վերջի պիկետ (End_KM)                         |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Կորի շառավիղ (curve _Radius)                      |Double (10)       |

|__________________________________________________|__________________|

|Կորի երկարություն (curve_Length)                  |Double (10)       |

|__________________________________________________|__________________|

|Երկայնական թեքություն (long_slope)                |VarChar (40)      |

|__________________________________________________|__________________|

|Լայնական թեքություն (Horizontal_slope)            |VarChar (40)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.18. Ճանապարհի ուռուցիկ և գոգավոր կորեր (Convex and concave curves of the road): Նշվում են ճանապարհի երկայնական պրոֆիլում կիրառվող ուղղահայաց կորերը, որոնք ապահովում են ճանապարհի տարբեր թեքություններով հատվածների սահուն միացումը: Ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.18).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ուղղահայաց կորի տեսակը` նշվում է կորի տեսակը (ուռուցիկ, գոգավոր).

4) Ուղղահայաց կորի սկզբի պիկետ` նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի սկիզբը.

5) Ուղղահայաց կորի վերջի պիկետ` նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի վերջը.

6) Ուղղահայաց կորի շառավիղ` նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի շառավիղը.

7) Երկայնական թեքությունը կորի սկզբում` նշվում է ճանապարհի երկայնական թեքությունը կորի սկզբում.

8) Երկայնական թեքությունը կորի վերջում` նշվում է ճանապարհի երկայնական թեքությունը կորի վերջում.

9) Երկայնական թեքությունը կորի վրա` նշվում է կորի վրա ճանապարհի երկայնական թեքությունը.

10) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

11) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.18. Ճանապարհի ուռուցիկ և գոգավոր կորեր

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ուղղահայաց կորի տեսակը (Vertical_curve_type       |Double (5)        |

|__________________________________________________|__________________|

|Ուղղահայաց կորի սկզբի պիկետը (Start_KM)           |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ուղղահայաց կորի վերջի պիկետը (End_KM)             |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ուղղահայաց կորի շառավիղը (Radius_Vertical_Curve)  |Double (10)       |

|__________________________________________________|__________________|

|Երկայնական թեքությունը կորի սկզբում               |VarChar (40)      |

|(Longitud_Slope_Curve_Start)                      |                  |

|__________________________________________________|__________________|

|Երկայնական թեքությունը կորի վերջում               |VarChar (40)      |

|(Longitud_Slope_Curve_Start)                      |                  |

|__________________________________________________|__________________|

|Երկայնական թեքությունը կորի վրա                   |VarChar (40)      |

|(Longitud_Slope_Curve_On)                         |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.19. Ճանապարհի վրա տեսանելիությունը (Road visibility): Նշվում է այն առավելագույն հեռավորությունը, որի սահմաններում վարորդը կարող է ժամանակին նկատել ճանապարհի վրա գտնվող խոչընդոտը, այլ տրանսպորտային միջոցը կամ ճանապարհային իրավիճակը: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.19).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ճանապարհի բարդ տեղամասի սկզբի պիկետ` նշվում է ճանապարհահատվածի այն տեղամասի սկիզբը, որտեղից սկսվում է անբավարար տեսանելիության հատվածը.

4) Ճանապարհի բարդ տեղամասի վերջի պիկետ` նշվում է ճանապարհահատվածի այն տեղամասի վերջը, որտեղ ավարտվում է անբավարար տեսանելիության հատվածը.

5) Տեղամասում թույլատրելի առավելագույն արագություն` նշվում է ճանապարհի բարդ տեղամասում թույլատրելի առավելագույն արագությունը.

6) Տեսանելիությունը ճանապարհի մակերևույթին` այն նվազագույն հեռավորությունն է, որի ընթացքում վարորդը կարող է նկատել խոչընդոտը.

7) Տեսանելիությունը մինչև հանդիպակաց ավտոմոբիլ` այն հեռավորությունն է, որն անհրաժեշտ է անվտանգ վազանց կատարելու համար.

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.19. Ճանապարհի վրա տեսանելիությունը

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի բարդ տեղամասի սկզբի պիկետ (Start_KM)    |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի բարդ տեղամասի վերջի պիկետ (End_KM)      |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Տեղամասում թույլատրելի առավելագույն արագություն   |VarChar (100)     |

|(Site_Estimated_Speed)                            |                  |

|__________________________________________________|__________________|

|Տեսանելիությունը ճանապարհի մակերևույթին           |VarChar (100)     |

|(Road_Surface_Visibility)                         |                  |

|__________________________________________________|__________________|

|Տեսանելիությունը մինչև  հանդիպակաց ավտոմոբիլ      |VarChar (100)     |

|(Oncoming_Vehicle_Visibility)                     |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.20. Ճանապարհի երկայնական թեքություն (Road longitudinal slope): Ճանապարհի երկարությամբ ճանապարհի առանցքի բարձրության փոփոխության աստիճանը: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.20).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ճանապարհի երկայնական թեքություն` նշվում են ճանապարհի երկայնական թեքություններն ըստ տեղամասերի.

4) Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի սկիզբ` նշվում է ճանապարհահատվածի սկզբի պիկետը, որտեղից սկսվում է առավելագույն երկայնական թեքությունը.

5) Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի վերջ` նշվում է ճանապարհահատվածի վերջի պիկետը, որտեղ ավարտվում է առավելագույն երկայնական թեքությունը.

6) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

7) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.20. Ճանապարհի երկայնական թեքությունները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի երկայնական թեքություն                   |VarChar (100)     |

|(Road_Longitud_Slope)                             |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի    |VarChar (20)      |

|սկիզբ (Start_KM)                                  |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի առավելագույն երկայնական թեք             |VarChar (20)      |

|տեղամասի վերջ (Start_KM)                          |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.21. Ճանապարհի լայնական թեքություն (Road lateral slope): Ճանապարհի մակերևույթի թեքությունը ճանապարհի առանցքին ուղղահայաց ուղղությամբ: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.21).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ճանապարհի երկթեք հատվածներում թեքություններ` նշվում են ճանապարհի այն տեղամասերի լայնական թեքությունները, որոնք երկթեք են.

4) Ճանապարհի միակողմանի թեքությամբ հատվածներում թեքություններ` նշվում են ճանապարհի հորիզոնական կորերի հատվածների թեքությունները, որտեղ առկա է միակողմանի թեքություն (վիրաժ).

5) Ճանապարհի կողնակի թեքություններ` նշվում են ճանապարհի կողնակների լայնական թեքությունները.

6) Ոչ բավարար լայնական թեքություններ` նշվում են ըստ տեղամասերի (պիկետների), որտեղ լայնական թեքությունները չեն համապատասխանում շինարարական նորմաներին.

7) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

8) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.21. Ճանապարհի լայնական թեքությունները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի երկթեք հատվածներում թեքություններ       |VarChar (100)     |

|(Dual-slope_Road_Sections_ Slopes)                |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի միակողմանի թեքությամբ հատվածներում      |VarChar (100)     |

|թեքություններ (One-slope_Road_Sections_Slopes)    |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի կողնակի թեքություններ (Roadside_Slopes) |VarChar (100)     |

|__________________________________________________|__________________|

|Ոչ բավարար լայնական թեքություններ                 |VarChar (100)     |

|(Insufficient_Lateral_Slopes)                     |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.22. Կառչման գործակից և ակոսացում: Ավտոմոբիլի անվադողի և ճանապարհածածկի փոխազդեցության ցուցանիշ: Ներկայացվում է պատվածքի պարամետրերի անվտանգությունը գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.22).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Չափվող հատվածի սկիզբ` նշվում է ճանապարհի պիկետը որտեղից սկսած չափվում է ճանապարհածածկի կառչման գործակիցը.

4) Չափվող հատվածի վերջ` նշվում է ճանապարհի պիկետը, որտեղ ավարտվում է ճանապարհածածկի կառչման գործակցի չափումը.

5) Կառչման գործակցի սահմաններ` նշվում են չափվող հատվածում կառչման գործակցի նվազագույն և առավելագույն արժեքները.

6) Ձախ անվահետքի միջին խորություն` նշվում է երթևեկության ուղղությամբ ձախ անվահետքի ակոսի միջին խորությունը (մմ).

7) Աջ անվահետքի միջին խորություն` նշվում է երթևեկության ուղղությամբ աջ անվահետքի ակոսի միջին խորությունը (մմ).

8) Լաբորատորիայի կողմից չափման ամսաթիվը` նշվում են չափումների իրականացման օրը, ամիսը, տարին.

9) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

10) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.22. Կառչման գործակցի և ակոսացման շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Չափվող հատվածի սկիզբ (Start_KM)                   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Չափվող հատվածի վերջ (End_KM)                      |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Կառչման գործակցի սահմաններ (Friction_Coeff)       |Double            |

|__________________________________________________|__________________|

|Ձախ անվահետքի միջին խորություն (Rut_Depth_L_MM)   |Double            |

|__________________________________________________|__________________|

|Աջ անվահետքի միջին խորություն (Rut_Depth_R_MM)    |Double            |

|__________________________________________________|__________________|

|Լաբորատորիայի կողմից չափման ամսաթիվը (Survey_Date)|Date              |

._____________________________________________________________________.

204.23. Ճանապարհածածկի ամրություն: Ճանապարհային ծածկույթի կրողունակության և ամրության ցուցանիշների շերտ: Ներկայացվում է պատվածքի անվտանգության պարամետրերի կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.23).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ճանապարհահատվածի պիկետ` նշվում է ճանապարհահատվածի այն պիկետները, որտեղ չափվում է առաձգականության փաստացի մոդուլը (ՄՊԱ).

4) Ճկվածքի չափ` նշվում է ճանապարհածածկի ճկվածքի չափը, որն առաջանում է առաձգականության չափման արդյունքում (մմ).

5) Չափման իրականացման ամսաթիվ` նշվում են առաձգականության մոդուլի չափման օրը, ամիսը, տարին և ժամը.

6) Նախագծային ամրության համապատասխանելիություն` կատարվում է չափման արդյունքները նախագծային ամրության հետ համեմատություն.

7) Օգտագործված սարքավորման տեսակ` նշվում են չափումների համար կիրառվող սարքավորման տեսակը, մակնիշը.

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.23. Ճանապարհածածկի ամրության շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պիկետը (Location_KM)                    |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ճկվածքի չափը (Deflection_MM)                      |Double (10)       |

|__________________________________________________|__________________|

|Չափման իրականացման ամսաթիվը (Testing_Date)        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Նախագծային ամրության համապատասխանելիություն       |VarChar (50)      |

|(Design_strength_Compliance)                      |                  |

|__________________________________________________|__________________|

|Օգտագործված սարքավորման տեսակը (Equipment_Used)   |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.24. Անհարթության միջազգային ցուցանիշ (IRI): Ճանապարհի ծածկի երկայնական հարթությունը չափելու համար նախատեսված միջազգայնորեն ընդունված չափանիշ: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.24).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ճանապարհի չափվող տեղամաս` նշվում են ճանապարհի պայմանանիշը, համարը և չափվող տեղամասի պիկետը.

4) Ճանապարհի չափվող գոտին` նշվում են ուղղությունը, գոտին, որի վրա չափում է իրականացվել.

5) Չափման ամսաթիվ` նշվում են չափման օրը, ամիսը, տարին.

6) IRI ինդեքսի արժեք` նշվում է չափման տեղամասի անհարթության (IRI) արժեքն ըստ ճանապարհի տեղամասերի.

7) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

8) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.24. Անհարթության միջազգային ցուցանիշի շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի չափվող տեղամաս (Location_KM)            |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի չափվող գոտին (Measur_Zone)              |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Չափման ամսաթիվ (Testing_Date)                     |Date              |

|__________________________________________________|__________________|

|IRI ինդեքսի արժեք (Measuring_Site)                |Double (10)       |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.25. Խաչմերուկներ (փոխհատումներ) և հարակցումներ (տրանսպորտային հանգույցներ. Intersections & Junctions): Ճանապարհների կամ փողոցների միմյանց հետ միևնույն մակարդակի փոխհատում կամ հարակցում: Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.25).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Հատվող ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ճանապարհների հետ հատման/փոխհատման պիկետ` նշվում է միևնույն մակարդակում փոխհատվող ճանապարհների պիկետը (կմ+մ).

4) Հատակագծի տեսակ և քանակ` նշվում են տվյալ ճանապարհահատվածում խաչմերուկի կամ փոխհատման տեսակները (հարում, հատում, շրջանաձև) և նրանց ընդհանուր քանակը.

5) Թափառքի արգելակման գոտիներ` նշվում են փոխհատումների անցումաարագացման և անցումադանդաղեցման գոտիների երկարությունների չափերը (մ)

6) Տարբեր մակարդակների փոխհատումների քանակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տարբեր մակարդակների փոխհատումների քանակը (ուղեանց, էստակադա և այլն) և նրանց պիկետը:

7) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

8) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.25. Խաչմերուկներ (փոխհատումներ) և հարակցումներ

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Միևնույն  մակարդակում ճանապարհների փոխհատման      |VarChar (20)      |

|պիկետ (Location_KM)                               |                  |

|__________________________________________________|__________________|

|Հատակագծի տեսակ և  քանակ (Layout_Type)            |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Թափառքի արգելակման գոտիներ (Acceleration_L)       |Double (10)       |

|__________________________________________________|__________________|

|Տարբեր մակարդակների փոխհատումների քանակ           |Integer (10)      |

|(Level_Count)                                     |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.26. Ճանապարհների հետ հատվող երկաթուղային գծանցներ (Railway Crossings): Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.26).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Երկաթուղային գծանցի տեղադիրք` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի տեղադիրքը` պիկետը.

4) Երկաթուղային գծանցի տեսակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի տեսակը (պահպանվող, չպահպանվող).

5) Երկաթուղային գծանցի ուղեփակոցի առկայություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի ուղեփակոցի առկայությունը (Այո/Ոչ).

6) Երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիության հեռավորությունը (մ)` ըստ ԳՕՍՏ Ռ 52289-2022 ստանդարտին համապատասխան.

7) Երկաթուղային գծանցի ծածկի նյութ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի ծածկի նյութը (Ռետինե, Բետոնե, Ասֆալտ).

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.26. Ճանապարհների հետ հատվող երկաթուղային գծանցների շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Երկաթուղային գծանցի տեղադիրք (Location_KM)        |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Երկաթուղային գծանցի տեսակ (Crossing_Type)         |VarChar (0)       |

|__________________________________________________|__________________|

|Երկաթուղային գծանցի ուղեփակոցի (շլագբաումի)       |Boolean           |

|առկայություն (Has_Barrier)                        |                  |

|__________________________________________________|__________________|

|Երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիություն    |Double            |

|(Visibility_M)                                    |                  |

|__________________________________________________|__________________|

|Երկաթուղային գծանցի ծածկի նյութ (Deck_Material)   |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.27. Հետիոտնային անցումներ (Pedestrian Crossings). Վերգետնյա, ստորգետնյա և միևնույն մակարդակի հետիոտնային անցումների շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.27).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Հետիոտնային անցումի տեսակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցման տեսակը (վերգետնյա, ստորգետնյա, միևնույն մակարդակի հետիոտնային անցում, միևնույն մակարդակի բարձրացված հետիոտնային անցում).

4) Հետիոտնային անցման տեղադիրք` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցման տեղադիրքը` պիկետը (կմ+մ).

5) Հետիոտնային անցումում հատուկ լուսավորություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումում հատուկ լուսավորության առկայությունը (Այո/Ոչ).

6) Կարգավորվում լուսացույցով` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը լուսացույցով կարգավորված լինելու հանգամանքը (Այո/Ոչ).

7) Կարգավորվող հետիոտնային անցում` կանչող սարքավորումներով` նշվում է հետիոտնային անցումի տրանսպորտային և հետիոտնային լուսացույցը.

8) Լուսացույցների ազդանշանների տևողություններ` նշվում է կարգավորվող հետիոտնային անցման լուսացույցի ազդանշանների տևողությունը (վրկ).

9) Հետիոտնային անցումում անվասայլակների համար թեքահարթակի առկայություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցում անվասայլակների համար թեքահարթակի առկայությունը (Այո/Ոչ).

10) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

11) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.27. Հետիոտնային անցումների շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Հետիոտնային անցումի տեսակ (Crossing_Type)         |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Հետիոտնային անցման տեղադիրք (Location_KM)         |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Հետիոտնային անցումում հատուկ լուսավորություն      |Boolean           |

|(Is_Illuminated)                                  |                  |

|__________________________________________________|__________________|

|Կարգավորվում լուսացույցով (Has_TrafficL)          |Boolean           |

|__________________________________________________|__________________|

|Կարգավորվող հետիոտնային անցում` կանչող            |Boolean           |

|սարքավորումներով (Pedestrian_crossing_call)       |                  |

|__________________________________________________|__________________|

|Լուսացույցների ազդանշանների տևողություններ        |Boolean           |

|(Traffic_Light_Signal_Durations)                  |                  |

|__________________________________________________|__________________|

|Հետիոտնային անցումում անվասայլակների համար        |Boolean           |

|թեքահարթակի առկայություն (Has_Ramp)               |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.28. Մայթեր (Sidewalks): Հետիոտնի շարժման համար նախատեսված հատվածների շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.28).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ճանապարհի աջ կամ ձախ կողմում մայթեր` նշվում են տվյալ ճանապարհահատվածի աջ կամ ձախ կողմում առկա մայթերը.

4) Մայթի միջին լայնություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի լայնությունը (մ).

5) Պատվածքի նյութ` նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի ծածկի տեսակը` նյութը (ասֆալտ, սալիկ և այլն).

6) Եզրաքարի նյութ` նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու եզրաքարի նյութը (բազալտ, բետոն և այլն)

7) Մայթի սկզբի պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու սկզբի պիկետը.

8) Մայթի ավարտի պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու ավարտի պիկետը.

9) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

10) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.28. Մայթերի շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի աջ կամ ձախ կողմում մայթեր (Side)        |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Մայթի միջին լայնություն (Width_M)                 |Double            |

|__________________________________________________|__________________|

|Պատվածքի նյութ (Material)                         |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Եզրաքարի նյութ (Curb_Material)                    |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Մայթի սկզբի պիկետ (Start_KM)                      |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Մայթի ավարտի պիկետ (End_KM)                       |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
ՀՀ կառավարություն
25.06.2026
N 939-Ն
Որոշում