Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2026 թվականի N 951-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը սահմանելու մասին» N 1169-Ն որոշման (այսուհետ` որոշում)`

1) 2-րդ կետի`

ա. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ ենթակետով.

«1.2) պետական և համայնքային բյուջեներից նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար 2027 թվականի սեպտեմբերի 1-ից հիմք են հանդիսանում հաստատությունների կողմից «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» մուտքագրված տվյալները.».

բ. 2-րդ ենթակետի «ատեստավորման» բառը փոխարինել «տարակարգի շնորհման» բառերով:

2. Որոշման հավելվածի`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով`

«5) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության «Ավագ» տարիքային խումբ (5-6 տարեկան) հաճախող այն երեխաները, որոնք առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սակայն համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա հերթերի պատճառով, ինչպես նաև նույն տևողությամբ նախադպրոցական ծառայության բացակայությամբ պայմանավորված` չեն ընդգրկվել սաների համակազմում:».

2) 3-րդ կետը «նշված խմբերում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 5-րդ ենթակետի)» բառերով:

3. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ և 15-րդ կետերով`

«14. Սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խմբի մեկ սանի հաշվով (սույն հավելվածով նախատեսվող) ծառայության արժեքի մինչև 50 տոկոսը` համայնքի կողմից ֆինանսավորման դեպքում, մնացած մինչև 50 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով` սույն կարգով սահմանված մեկ սանի հաշվով ֆինանսավորման չափի սահմաններում: Ծնողական համավճարը չի կարող գերազանցել սույն հավելվածով նախատեսվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակի 80%-ը:

15. Սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խմբի սաների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`

1) Երևան, Աբովյան և Վանաձոր քաղաքային բնակավայրերում` սկսած 2027 թվականի սեպտեմբերի 1-ից.

2) հանրապետության մյուս քաղաքային բնակավայրերում` սկսած 2028 թվականի սեպտեմբերի 1-ից:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հուլիսի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2026
N 951-Ն
Որոշում